Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին։
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում եւ Արցախում։ «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է։ Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ այսուհետ հանդիսանում եք ոչ միայն մեր անվերապահ բարեկամը, այլ նաեւ համաքաղաքացին»,–նշել է վարչապետը եւ Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին եւ շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար։
Ռենե Ռուքեն եւս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել. «Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Դեռեւս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս եւ եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ եւ բարեկամ»։ Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում եւս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Ռուքեի գործունեությունը, եւ այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ—ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

13-06-2019





09-07-2020
Որպեսզի այս վիճակից դուրս գանք հնարավորինս քիչ կորուստներով
2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական ...


09-07-2020
Գազի սակագնի բարձրացման պատճառներն ու հետեւանքները
«Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով լինելու է առաջատարների շարքերում»



09-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 526 նոր դեպք․ապաքինվել է ևս 573, մահացել 14 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


09-07-2020
Հոգեւոր ու նյութական ժառանգություն
Կատարյալ վիճակը երկուսի միասին լինելն է։ Որովհետեւ մեր ...


09-07-2020
Միջնորդների դերը բանակցային գործընթացում
Սեփական շահի ակնկալիքո՞վ, թե՞ խաղաղ կարգավորման ջատագով

Սկսած ...


09-07-2020
Պոեզիան արվեստների լեզուն է
Էդոյանի բանաստեղծությունը հակընթաց է ե՛ւ «կոլեկտիվին», ե՛ւ, առավել ...


09-07-2020
Օրակարգում քաղաքացիական ավիացիայի զարգացման խնդիրներն են
Կխստացվի քրեական պատասխանատվությունը՝ քաղաքացիների անվտանգությունը խաթարող կեղծ տեղեկատվության ...



09-07-2020
Նախատեսվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը
Որքանով կապահովվի դատարան դիմելու ...

09-07-2020
Տիեզերական շրջափուլերի մասին
«Հիմա ժողովուրդներին փոխարինելու են ...

09-07-2020
Թրամփն ԱՄՆ-ն հանեց ԱՀԿ-ից
Բայց նա չէր կարող նվեր մատուցել իր ...

09-07-2020
Հավաքականում վարակակիր կա, բայց դա չի խանգարի մարզումներին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները տեւական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO