Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԵՐԵՎԱՆ


«Մեզ հիմա ոչ թե վազք, այլ թռիչք է պետք»

Հարցազրույց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ստեփանավանում ծնված, Երեւանում բարձրագույն կրթություն ստացած, Ստեփանավանի գլխավոր ճարտարապետ եղած Վահագն Վերմիշյանը 1993թ. Սանկտ Պետերբուրգում հիմնեց «VeK SPb» սեփական ճարտարապետական գրասենյակը, մի քանի տարի անց Մոսկվայում գրանցեց «VEK Group» գլխավոր գրասենյակը։ 2013—2014թթ. ՌԴ «Ավտոդորպրոեկտ» (բժը ԷԸ ԷԸԳԼ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրենն էր, 2014—2017թթ.՝ ՌԴ Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ։ Նրա նախագծերից են «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին եւ երկրորդ տերմինալները, Սոչիի ծովային նավահանգիստն իր մերձափնյա ենթակառուցվածքներով, մարզական բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, առեւտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ—ում եւ Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին։ 25 տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերությունների խումբն իրականացրել է ավելի քան 250 ճարտարապետական նախագծեր Հայաստանում, ԱՊՀ եւ Պարսից ծոցի երկրներում, Աֆրիկայում, տարբեր ժամանակահատվածներում ներկայացուցչություններ է ունեցել Երեւանում, Դուբայում, Շանհայում, Խարթումում, Լյուբլյանայում։
Այժմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահն է։
–Պարոն Վերմիշյան, մինչ հարցազրույցին անցնելը մի հարց՝ ինչո՞ւ վերադարձաք Հայաստան։
–(Անթաքույց զարմանք, երկարատեւ լռություն) Իսկ ինչո՞ւ պետք է չվերադառնայի…
–Շնորհակալություն, ես ստացա իմ հարցի պատասխանը։
–(Հանդարտ, լոռեցու ծորացող ժպիտ)։
–Պարոն Վերմիշյան, դեռ 2005թ. կազմված «Սողանքներ Հայաստանում» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ—ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008—2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ—ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն երկրաբանական երեւույթների մշտադիտարկումների եւ ամփոփագրի կազմման աշխատանքների» հաշվետվության մեջ ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք։ Հետոյի ուսումնասիրությունները նոր բան չեն ասել։ Ի՞նչ վիճակ է հիմա։
–Նախ սկսենք նրանից, որ սողանքը քաղաքաշինական խնդիր է։ Սա առաջին մեխն է, որ պետք է ֆիքսենք, ճիշտ դասակարգենք։ Արտակարգ իրավիճակների խնդիր էլ, իհարկե, կա, բայց շատ հասկանալի պատճառներով դա այն ժամանակ է, երբ բանը բանից անցել է եւ մարդու կյանքին վտանգ է սպառնում, այսինքն՝ արտակարգ իրավիճակ է։ Մինչդեռ սողանքը քաղաքաշինական խնդիր է։ Երբ ծրագրում ես, ասենք, ճանապարհ կառուցել, բնակավայր, առանձին շինություն, պարտավոր ես տեղի տեկտոնիկ, սեյսմիկ, գեոդեզիական, երկրաբանական վիճակն ուսումնասիրել։ Եվ ձեր ասած 2000—ից ավելի սողանքային կետերը նրանք են, որոնք ուսումնասիրված են։ Համոզված եմ, որ շատ ավելին են։ Սողանքը բնական երեւույթ է՝ մեր երկրակեղեւի շարժի, բնակլիմայական պայմանների հետ կապված։ Բայց բնական այս երեւույթն էլ կանխարգելող հետաքրքիր ձեւեր կան։ Հատուկ տեսակի ծառերով տունկերը ասենք։ Չասենք՝ լրիվ վերացնում են սողանքը, բայց որոշ չափով դիմակայում են դրան։ Արմատակալում են գրունտը եւ… հասկանալի է արդեն։ Նոր հետաքրքիր տեխնոլոգիա կա. ամբողջ աշխարհում կիրառվում են այդ գեոցանցերը, երբ շերտ—շերտ դրվում են ու հերթով ամրացվում։ Այդ ցանցերը բազալտի թելի հիման վրա են, շատ երկարակյաց են, կարելի է ասել՝ հավերժ են։ Կամ պլաստիկ նյութերից են՝ 50—60 տարվա կյանք ունեցող։ Եվ կայուն վիճակի են բերում գրունտները։
Շատ կարեւոր է, որ երկրի կեղեւի կայացած լանդշաֆտին շատ զգույշ, կոսմետիկ մոտեցում ցույց տրվի։ Շատ հաճախ ճանապարհ են սարքում՝ առանց մտածելու, թե ինչ վնաս են բերում լանդշաֆտին։ Մտնում են սարի մեջ կտրում։ Թվում է՝ վատ բան չէ, հարթ վիճակի ենք բերում, ճանապարհ ենք կառուցում, բայց թե այդ հարթ վիճակի բերելը ինչի կհանգեցնի, բնավ չենք մտածում։ Այդ կուլտուրան դեռ չունենք։
–Մասնագետներ ունե՞նք, որ կուլտուրային հասնենք։
–Ես, համենայնդեպս, ծանոթ չեմ, նոր—նոր եմ մտնում թեմայի մեջ։ Մոտավորապես հասկանում եմ՝ ինչ է պետք անել, բայց սա լուրջ ու նեղ, կրկնում եմ, նեղ մասնագիտական խնդիր է։ Ես ճարտարապետ լինելով՝ առայժմ չեմ կարող դեղատոմս ասել, որ այ, սա է ճիշտը։ Սողանքի խնդրի լուծումը նեղ մասնագիտական, գիտական քննարկման արգասիք պիտի լինի։ Եթե հիմա որեւէ մեկը որոշում կայացրեց՝ կառավարության մեջ կամ չգիտեմ ի պաշտոնե հայտարարեց, թե այս ձեւն է ճիշտ, ես դրան առնվազն կասկածամտորեն կնայեմ։ Որովհետեւ քննարկում է պետք՝ նեղ, գիտական, առանձին—առանձին։ Չկա՛ ընդհանուր դեղատոմս։
–Արտերկրում աշխատելով, տարբեր երկրներում գործուղումների մեկնելով՝ դիտարկե՞լ եք՝ ինչ դեղատոմսեր կան շուկայում։
–Ինձ համար Ալպերի փորձն էր հետաքրքիր։ Երբ ճանապարհներով անցնում էի, ես ոչ թե որակյալ ճանապարհներին էի նայում, այլ այդ ճանապարհների շուրջ բոլորը, թե ինչ են արել, որ այդ ճանապարհները լավը մնան։ Լուրջ ինժեներական միջոցառումներ էի տեսնում, ամեն հատվածը առանձին—առանձին նախագծված։ Իմ փորձում ես դրա հետ բախվել եմ, երբ Սոչիի համալիրն էր նախագծվում… Ճարտարապետությունը մի բան է, ինժեներական գործը՝ բոլորովին այլ։ Բայց միասին քաղաքաշինություն է։
–Խնդրում եմ պարզաբանել, երբ մեզ մոտ ճանապարհ ենք կառուցում կամ վերանորոգում, կան չէ նախագծային փաստաթղթեր։ Բայց մեկ տարի չանցած վերանորոգված ճանապարհը նորից ցած է սահում, կառուցվածը՝ ճեղքվում, փչանում… Լավ, հապա ինչն ենք նախագծում՝ ճանապարհի կիլոմետրն ու լայնությո՞ւնը միայն։
–Վարչապետի հանձնարարությամբ եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկելուց հետո ինձ հանձնարարված է՝ հասկանալ Գյումրիի ճանապարհների վիճակը։ Խնդիր կար, բայց մանրամասնել չեմ ուզում։ Դրա հետ կապված առիթ ունեցա շփվելու մեր նախագծողների հետ… Զգացի՝ մեղմ ասած՝ սովորելու շատ բան ունեն։ Որոշել ենք տարվա ընթացքում մի քանի սեմինարներ կազմակերպել եւ հրավիրել աշխարհ լավագույն մասնագետներին եւ լավագույն տեխնոլոգիա կրող կազմակերպություններին։ Հին դասագրքերով ու հին տեխնոլոգիաներով ճանապարհ սարքել չի լինի։ Պետք է իմանալ՝ ինչով է շնչում աշխարհը։ Մենք այնքան ենք հետ ընկել, որ վազելով էլ առաջ գնանք՝ չենք հասնի գնացքին։ Մեզ թռիչք է պետք։ Թռիչքաձեւ զարգացում։ Շատ եմ ուզում, որ այն, ինչ որոշել է կառավարությունը՝ տնտեսական հեղափոխության մասով, լինի։ Ես իմ ոլորտում կանեմ առավելագույնը՝ բացերը լրացնելու համար։
–Տարիներ առաջ գրել եմ, որ իբրեւ սողանքի խնդրի լուծում՝ տարհանումը ճիշտ եղանակ չէ։ Նախ՝ որովհետեւ մենք այդքան տարածք չունենք՝ գյուղերը տեղափոխելու եւ երկրորդ՝ այդ շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող հասկանալի պատճառներով։ Տարհանումը ճի՞շտ ձեւ եք համարում։
–Դեպքեր կան, որ անհրաժեշտ է, օրինակ, երբ Սվանեթիայում երկու գյուղ 1983 թե 1984թ. անցան գետնի տակ։ Բայց ոչ միշտ։ Այլ լուծումներ էլ կան։ Քաղաքաշինության կոմիտեն ունի այդ ներուժը՝ մասնագետների, գիտնականների հավաքելու, քննարկելու, տիպային լուծումներ տալու։ Օրինակ՝ Ողջաբերդի մասով, կարծում եմ, պետք է միջազգային մրցույթ հայտարարվի, տեսնենք՝ ինչ տեխնոլոգիաներ կառաջարկեն, ինչ լուծումներ, ինչ միջոցներ…
–Մենք միջոցներին տեղյակ չե՞նք։ Տարիներ առաջ երբ ճապոնացի մասնագետները եկել էին այստեղ սողանքների հարցով, զարմացել էին, թե խորհրդային տարիներին Դիլիջանի սողանքն ի՛նչ կարգի ուսումնասիրված է ու ի՛նչ ճիշտ լուծումներ են առաջարկված։
–Ճիշտ եք, վերջին 100 տարում միջոցների, լուծումների հետ կապված նոր բան չեն հնարել։ Այստեղ ձեւերի խնդիրն է, նյութերի, տեխնոլոգիաների։
–Դարձյալ տարիներ առաջ մեր գիտնականներից մեկը «Հույսիտ» կոչվող պոլիմերային—հանքանյութային բաղադրանյութը ստեղծեց, որ ավտոճանապարհների, թունելների, ջրամբարների կառուցման ժամանակ ջրամեկուսիչ դեր էր կատարելու։ Օգտակար էր լինելու հատկապես սողանքային գոտիներում։ «Հույսիտը» համարել էին մի մեկուսիչ, որ նույնիսկ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների անվտանգության երաշխավորը կդառնար։ Մեզ դա կարծես չհետաքրքրեց, եւ «Հույսիտը» հույս տվեց ուզբեկներին, ովքեր նկատել էին, որ աշխարհում համանման բաղադրանյութերում հայկականն ամենաարդյունավետն է։ Հետո «Հույսիտի» մասին այլեւս չխոսվեց, այն անէացավ կարծես։ Մյուս գիտնականներն էլ, սովորական «գիտական խանդից» ելնելով, լռեցին։ Տեղյա՞կ եք այդ միջոցին։ Եթե այո, ու՞ր գնաց «Հույսիտը»։
–Ես, անկեղծ ասած, դրա մասին չեմ լսել, բայց հիմա կնշեմ ու կհետաքրքրվեմ։ Այդ կարգի բաղադրանյութերն էլ սողանքային երեւույթների դեմ պայքարի մի ձեւ են։ Բազմաթիվ ձեւեր կան։ Աշխարհն այսօր ապարների մեջ ամրաններ է անգամ մտցնում ու ձգում ժայռերն ու լեռները։ Մենք պետք է կանխարգելենք, ոչ թե սպասենք՝ սողանքը լինի, հետեւանքը վերացնենք։
–Կրկին գամ Հայաստան եկած ճապոնացի գիտնականներին, ովքեր պնդում էին, որ ի տարբերություն իրենց սողանքների, Հայաստանինը մարդածին գործոնով է պայմանավորված ավելի շատ։ Այդպե՞ս է։
–Միանշանակ այո։
–Միայն 1990—2005թթ. Հայաստանը կորցրել է մոտավորապես 6300 հեկտար անտառ։ Կարո՞ղ ենք ասել, որ սողանքների եւ շղթայական նաեւ՝ քարաթափումների, սելավների հավանականությունը այդ պատճառով է մեծացել։
–Այո, անտառահատումը թիվ մեկ խնդիրն է առաջացնում, անտառահատումը խանգարում է բնական ցիկլը, կարող է երեք ծառ կտրես եւ կորցնես հողային մի հսկայական զանգված։
–Իսկ մենք երեք ծառով չենք բավարարվում։ Մենք ծմակը սարքում ենք անտառ, անտառն էլ՝ բացատ, բացատն էլ չորացնում ենք ու…
–Ունենք այն, ինչ ունենք։ Պետք է մտածենք իրավիճակը շտկելու մասին։ Ինչ—որ բան կառուցելուց առաջ պետք է մետր առ մետր մանրամասն նախագծվի, թեկուզ ամեն մետրի համար առանձին գործի հարկ լինի։ Իսկ նախագծողները հիմա հաճախ գրասենյակից էլ դուրս չեն գալիս։ Լավագույն դեպքում «Google»—ից են օգտվում։
–Բայց ինչպես առաջացավ այս վակուումը։ Խորհրդային Հայաստանը լուրջ նախագծային ինստիտուտներ ուներ, ամբողջ Միությունով մեկ պլաններ էր մատակարարում։
–Այո, մենք ցանկացած գիտական ոլորտում լուրջ ներուժ ունեինք, սկսած՝ տիեզերականից վերջացրած առօրեական սարքաշինությամբ։ Օդանավերի կմախքներ էինք նախագծում, մեխանիկական հաշվարկները մեզ մոտ էին արվում։ Այսօր չկա դա։ Սերնդափոխություն չեղավ որովհետեւ։ 90—ականներին գնացին երկրից։ Բայց հիմա քարերը հավաքելու ժամանակն է։ Փորձում ենք հավաքել շինարարության ոլորտում։
–Կարո՞ղ եք։ Մենք սովոր ենք ձախողման ամեն մի մեղք բարդել պատերազմական վիճակի վրա։
–Մյասնիկյանը ինչպես արեց, այն ժամանակ էլ խոլերա կար, աղքատություն, հացի խնդիր, սով, մազապուրծ որբերի խնդիր։ Եվ այդ ծանր պայմաններում կառավարությունը գործեց հաջողությամբ։ Մյասնիկյանը գիտեք ինչ արեց, երբ ամեն կգ հացն ու հացի տեղափոխումը հաշիվ էր, եւ մեկ վագոն ցորենը շատ հարցեր էր լուծում, նա երկու վագոնով Մարտիրոս Սարյանի անձնական իրերը Դոնի Ռոստովից տեղափոխեց Հայաստան։ Մյասնիկյանը տարբեր ուղեղներ բերեց Հայաստան։ Որովհետեւ հասկանում էր՝ առանց մտքի երկիրը չի զարգանա։ Հիմա սկսել ենք, տեսնենք՝ ինչքանով կհաջողենք։ Բայց հուսավառված ենք։
–Երբ խումբը հավաքեք՝ կկոչվի այն աշխատանքային խումբ կամ հանձաժողով կամ մասնագիտական խումբ, կարեւոր չէ անվանումը, հնարավո՞ր է սողանքային խնդրի լուծման ռազմավարություն մշակվի առաջիկա տարիների համար։
–Մենք հիմա սաղմնային վիճակում ենք, մենք ունեինք ՓԲԸ, որը քաղաքաշինության կոմիտեի ենթակայության տակ էր, հիմա այդ կազմակերպությունը՝ Հայաստանի սեյսմիկ անվտանգության եւ քաղաքաշինության գիտահետազոտական ազգային ինստիտուտը, լուրջ ծրագիր կազմել է։
–Արդեն հասցրե՞լ եք ուսումնասիրել, թե քաղաքաշինական ոլորտում թիվ մեկ խնդիրը որն է։
–(Ծիծաղում է)։ Չկա թիվ մեկ։ Շատ են։ Բոլորն էլ թիվ մեկ են ու բոլորն էլ՝ կարեւոր։ Նույն բանն է, որ ծնողին հարցնես՝ երեխաներից ում է ամենաշատը սիրում։ Բոլորին էլ ուշադրություն դարձնել է պետք։ Բոլորն էլ լուծման կարոտ լրջագույն խնդիրներ են՝ մեկը մեկից անհրաժեշտ։ Հիմա ամենակարեւորը ճիշտ մարդկանց գտնելն է, որ լավ գործ անեն։ Մենք կոմիտեում լավ կադրեր ունենք։ Մեր երկիրը հիմա այն վիճակում է, որ մենք հանգստանալու «իրավունք» չունենք։ Մեզ գրասենյակից դուրս գալ է պետք՝ ամեն ինչ տեղում տեսնել, տեղում հասկանալ։ Ես ամեն շաբաթ—կիրակի առավոտից իրիկուն դրսում եմ։ Մենք պետք է փորձենք շղթայական խնդիրների լուծում տալ, որպեսզի ոլորտում փոփոխությունը հիմնային ու տեսանելի լինի։
–Որպեսզի փոփոխությունը հիմնային լինի, պետական պաշտոն զբաղեցնողը պետք է ազնվագույն սիրով՝ առանց պաթոսի ու ցուցադրականության սիրի ու ճանաչի իր՝ հայի երկիրը, իր երկրի մարդուն, էությունը նրա։
–Այո, ձեր ասած ազնվագույն կադրը շատ բան կփոխի։ Հայաստանը պետք է զարգանա, եւ այլընտրանք չկա։ Ժամանակ էլ չկա այլեւս։
–Շնորհակալություն հարցազրույցի համար՝ լավ գործերի ակնկալիքով։

13-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO