Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ԼՂՀ


Ավարտը մոտ է

2011 թվականին Բերձորում սկսվեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր շենքի կառուցումը։ Անցած 8 տարիների ընթացքում պարբերաբար կատարվել են շինարարական աշխատանքներ, սակայն առ այսօր Քաշաթաղի բուժմիավորումը տեղակայված է նախկին շենքում եւ ունի բազում խնդիրներ։ Բուժզննվելու, բուժվելու համար քաշաթաղցիներն ստիպված են մեկնել Ստեփանակերտ, Երեւան, Կապան, Գորիս։ Վերջերս Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հեռուստահարցազրույցի ժամանակ հայտնեց, որ 2019թ. սեպտեմբերին Քաշաթաղի բուժմիավորման շենքը կհանձնվի շահագործման. անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովված է, եւ շինարարներն աշխատում են։
Կատարված եւ հետագա աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելեցի շինհրապարակ։ Արդեն 2 տարի է, ինչ բուժմիավորման շենքի շինարարությունն իրականացվում է Ստեփանակերտում գործող «Սուր—Նարեկ» ՍՊԸ—ի կողմից։ Պարթեւ Հովհաննիսյանը, որը ղեկավարում է աշխատանքները, տեղեկացրեց՝ շենքի տարածքում այս օրերին կատարում են հարթեցում, բարեկարգում, ջրագծի եւ հոսանքալարերի անցկացում։ Այցի պահին ընկերությանը պատկանող էքսկավատորը շենքի արեւելյան պատի մոտ փոս էր բացում ջրագծի եւ հոսանքագծի անցկացման համար։ Ներսում հիմնական աշխատանքներն ավարտվել են, տեղադրվել են դռներն ու պատուհանները, էլեկտրական ջրատաքացուցիչները. պատրաստ է սանհանգույցը. մնացել են հատակների սալիկապատման, ջեռուցման մարտկոցների տեղադրման եւ ներքին հարդարման այլ աշխատանքներ։ Գործում է նաեւ վերելակը։ Պ. Հովհաննիսյանն ասաց՝ շինանյութի կեսը տեղում է արդեն, մնացածը կբերեն շուտով։ Այս օրերին տեղում աշխատում է մոտ 10 շինարար, աշխատողի խնդիր չկա։ Կարեւորեց, որ ֆինանսավորումը լինի ժամանակին։
Հիվանդանոցը կունենա ընդհանուր 27 մահճակալ։ Որոշ սենյակներում՝ վիրահատարան, ծննդատուն, վիրակապարան եւ այլն, գործելու է օդափոխության ներածման եւ արտածման համակարգը։ Շինարարներն զբաղված էին կաթասայատան, վառելափայտի պահեստի եւ դիզել—գեներատորի սենյակի կարգավորման աշխատանքներով։ Հիվանդանոցն ունենալու է առանձին ենթակայան, իսկ էլեկտրական հոսանքի անջատման դեպքում կգործի 50կ/վ հզորությամբ դիզել—գեներատորը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

13-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO