Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԼՂՀ


Հանրահռչակելով հոգեւոր-մշակութային արժեքները

Հադրութում մեկնարկել է «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արդեն երրորդ տարին է, ինչ Հադրութում անցկացվում է «Դիզակի գույները» խորագրով միջազգային նկարչական սիմպոզիումը։ Ավանդական դարձած միջոցառման մեկնարկը տրվել է քաղաքի տեսարժան վայրերից մեկի հազարամյա հուշարձան—տնջրենու (սոսենու) շվաքի ներքո։ Նշանակալի իրադարձության առիթով սիմպոզիումի մասնակիցներին, որոնք ներկայացնում են 8 երկիր (Ռուսաստան, Ուկրաինա, Հնդկաստան, Բելառուս, Լիտվա, Վրաստան, Հայաստան եւ Արցախ), ողջունել եւ ստեղծագործական եռանդ ու ոգեւորություն է մաղթել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ միջոցառման մասնակից 15 նկարիչներ, ավանդույթի համաձայն, իրենց մտահղացումներն ու ընկալումները գույների համադրմամբ կտավների վրա կարտահայտեն ոչ միայն Հադրութում, այլեւ շրջանի սահմանամերձ ու սակավաբնակ բնակավայրերում։ «Նրանք բնության հրաշալիքները վայելելով, մասնավորապես իրենց գունային էտյուդները կստեղծեն Տող, Մեծ Թաղեր, Տյաք, Վարդաձոր բնակավայրերում՝ նպատակ հետապնդելով հանրահռչակել դարերի ընթացքում ժողովրդի կողմից ստեղծված հոգեւոր—մշակութային արժեքները եւ դրանք փրկել ամայացումից»,–ասում է Հադրութի վարչակազմի մշակույթի եւ զբոսաշրջության բաժնի պետ Երազիկ Հայրիյանը։
Սիմպոզիումը կտեւի մեկ շաբաթ, որը մասնակիցներին հնարավորություն կտա նորովի բացահայտելու Դիզակի անզուգական բնաշխարհի կախարդական գույները, ստեղծելու զանազան կտավներ եւ դիմանկարներ, յուրովի փառաբանելու համամարդկային արժեքները՝ շրջանում ապահովելով մշակութային աշխուժություն։ Իսկ արվեստագետներին սեփական մտահղացումներն իրագործելու համար աջակցում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Կատարո» գինու գործարանը եւ «Արարատ» հիմնադրամը։
Թե ինչպիսի ոգեւորությամբ եւ ներշնչանքով են ձեռնամուխ եղել ստեղծագործական աշխատանքին, ճեպազրույցի ժամանակ իրենց տպավորությունները կիսեցին սիմպոզիումի մասնակիցները՝ ամենատարբեր երկրներից։ «Ինքս բնության սիրահար եմ եւ ցնցված եմ Արցախի յուրօրինակ բնաշխարհով, երկրի պատմամշակութային հարուստ հուշարձաններով ու նաեւ անձեռակերտ քանդակներով, որոնց մեջ մեծ խորհուրդ եւ փիլիսոփայություն եմ տեսնում։ Կփորձեմ իմ ընկալումները գույների միջոցով կտավին հանձնել, վրձնել այն ամենը, ինչ այստեղ տեսել ու զգացել եմ»,–խոստովանում է Հնդկաստանը ներկայացնող գեղանկարչուհի Պունամ Չանդրիկան։
Ուկրաինայից ժամանած Նինա Բոնդարենկոն էլ հավաստիացնում է, որ դժվար է ընտրություն կատարել եւ նախապատվությունը տալ որեւէ թեմայի։ «Ես դեռ որոնումների մեջ եմ, կախարդված ու չգիտեմ, թե ստեղծվելիք կոմպոզիցիաներում որն է իմ հոգուն առավել հոգեհարազատ լինելու,–ասում է նա։–Այնուամենայնիվ, համոզված եմ, որ ինձ հաջողվելու է ներդաշնակ գույներ ընտրել եւ լիարժեք աշխատանք ապահովել։ Մանավանդ, որ բնությունը Դիզակում շռայլ ու բարի է իր տանտերերի պես»։
Արվեստագետ Գեւորգ Բաբախանյանի կարծիքով՝ «ձեռնարկվող քայլը քաղաքական է, իսկ գլխավոր նպատակը՝ սեփական արվեստը ցուցադրելու միջոցը։ Արվեստը չի սիրում դաժանություն ու պատերազմ, այն սեր է, նվիրում, եւ մենք փորձում ենք կտավների միջոցով սեր եւ խաղաղություն քարոզել։ Իսկ այդ սիրո պատվիրակները տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներն են, որոնք Արցախի մասին իրենց ընկալումները ցրելու են աշխարհով մեկ»։
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

13-06-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO