Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հնարավոր է, որ դեռ կհիշենք այդ երեկոն Աթենքում

«Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարում ձախողած մեկնարկից հետո դժվար էր ենթադրել, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ամառային խաղաշարում կգրանցի 100 տոկոսանոց արդյունք եւ կտրուկ կբարելավի դիրքերը։ Սակայն դա արդեն իրողություն է, որ կտրուկ սրեց մրցաշարային իրավիճակը «J» խմբում եւ հուսադրող հեռանկար ուրվագծեց մեր թիմի համար։ Հունաստանի ընտրանու նկատմամբ հաղթանակի առանձնահատկության, ընձեռած հնարավորությունների եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին է ստորեւ ներկայացվող անդրադարձը։

Նախ մի փոքր վիճակագրություն

Նախօրեին, Աթենքում տարած 3։2 հաշվով հաղթանակը համալրեց Հայաստանի ազգային հավաքականի նշանավոր հաջողությունների շարքը։ Հունաստանը դարձավ թոփ կարգի 8—րդ հավաքականը, որին դառնացրեց մեր երկրի գլխավոր թիմը։ Հայրենի ընտրանին իր հաշվին ունի հաղթանակներ նաեւ Պարագվայի, Լեհաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Դանիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականների նկատմամբ։ Դրանց կողքին իրավամբ կարելի է ներառել նաեւ ոչ—ոքիները Սերբիայի, Ռուսաստանի, Պորտուգալիայի եւ Իտալիայի թիմերի հետ։
Այս հաղթանակն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ ազգային հավաքականների մակարդակով առաջինն էր հույների նկատմամբ։ Մինչ այդ տեղի ունեցած 4 հանդիպումներում (2—ական պաշտոնական եւ ընկերական) Հունաստանը տարել էր երեք հաղթանակ 1 ոչ—ոքիի պարագայում՝ խփած եւ բաց թողած գոլերի 4—0 հարաբերակցությամբ։
Հետաքրքիր եւս մեկ փաստ. իր պատմության ընթացքում Հայաստանի հավաքականը միայն 6—րդ անգամ երկու անընդմեջ հաղթանակ տարավ նույն ընտրարշավի ընթացքում։ Նախադեպեր եղել էին Եվրոպայի 2008 եւ 2012, աշխարհի՝ 2018 թվականի առաջնության եւ Ազգերի լիգայի անցյալ տարվա խաղարկության ընտրական մրցաշարերում։ Ընդ որում, «Եվրո—2012»—ում եւ Ազգերի լիգայում ունեցել ենք նաեւ իրար հաջորդող 3 հաղթանակների շարք։
Ունեցանք նաեւ բացառիկ իրադարձություն. Հայաստանի հավաքականի պատմությունում առաջին անգամ երկու անընդմեջ խաղերում գոլի հեղինակ դարձան նույն 3 ֆուտբոլիստները։ Իսկ դա արդեն նշաձող է, որին կձգտեն այս եւ ապագա սերունդները։

Ի՞նչ տեսանք

Հիմա փորձենք ամփոփել մեր տպավորություններն այն ամենից, ինչ տեսանք խաղադաշտում եւ պարզել հաղթանակին նպաստած գործոնները։ Անկեղծ ասած, դժվար էր պատկերացնել, որ հայ ֆուտբոլիստները կկարողանան վերստին կիրառել համատարած պրեսինգ, ինչը, դատելով ամենայնից, անակնկալ էր նաեւ հույների համար։ Ինչո՞ւ էր դժվար դա պատկերացնել։ Բանն այն է, որ մարտավարական այդ հնարքը պահանջում է առնվազն լավ (եթե չասենք՝ անթերի) ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստականություն, ինչը մեր տղաների դեպքում դժվար էր ակնկալել, քանզի նրանք հանդես են գալիս տարբեր մակարդակի առաջնություններում, ակումբներում եւ ունեն տարբեր աստիճանի խաղային փորձ, հետեւաբար, նաեւ մարզավիճակ։ Այդ առումով, առաջին 45 րոպեներին (իրականում դրանք 52—ն էին) մերոնց ցուցադրած խաղը իրոք անսպասելի եւ հաճելի տպավորություն թողեց։ Եվ դա այն դեպքում, երբ Արմեն Գյուլբուդաղյանցը նախորդ հանդիպման համեմատ ընդամենը երկու փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում։ Եվ այսպես, հաղթանակի գրավականներից մեկը մրցակցի նկատմամբ անդադար ճնշումն էր խաղադաշտի բոլոր հատվածներում, որը օպերատիվ տարածությունից զրկել եւ ընկճել էր հույներին։ Դրա շնորհիվ մերոնք նաեւ թվային առավելություն էին ստանում խաղային բոլոր դրվագներում։ Այդպիսով, առաջին գործոնը ճիշտ մարտավարությունն էր ու դրա գրագետ եւ կարգապահ կիրառումը։ Ակնհայտ էր մարտավարական եւս մեկ մշակում. խաղային տարբեր օղակների կոմպակտ դասավորություն, դաշտի կենտրոնի տոտալ վերահսկողություն, գնդակի խաղարկման բազմազանություն։ Եվ այդ ամենը համեմված կատարողական բարձր վարպետությամբ։
Իսկ ընդմիջումից հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Ինչո՞ւ։ Կարծում ենք, ամենից առաջ այն պատճառով, որ հույների մարզիչը հոգեբանորեն ներգործել էր իր խաղացողների վրա եւ, իհարկե, կատարել մարտավարական շտկումներ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես թիմերը փոխվել էին դերերով։ Հավանաբար, մերոնք էլ ստիպված էին անցնել ուժերի խնայողության ռեժիմի, որովհետեւ դժվար է անընդհատ խաղալ նման բարձր ռիթմով՝ հատկապես, տոթ եւ խոնավ Աթենքում, որի կլիման շնչառության լարում է պահանջում։ Կարծում ենք, մերոնք նաեւ որոշել էին առաջ քաշել մրցակցին ու արագ հակագրոհներով վերջնականապես ջախջախել նրան։ Դա, ի վերջո, մեկ անգամ հաջողվեց կյանքի կոչել, ինչն էլ ապահովեց հաղթանակը։ Մերոնց հոգնած լինելու մասին է վկայում նաեւ կենտրոնացման պակասը, որը նկատվեց հատկապես գոլային դրվագներում։ Բարեբախտաբար, հայ ֆուտբոլիստները ամբողջությամբ ուժասպառ չէին եղել եւ վճռական պահին վերալիցքավորվեցին։ Դա, սակայն, չի վերացնում պատասխանատվությունը հատկապես պաշտպանությունում նկատված կոպիտ սխալների համար։

Ի՞նչ լսեցինք

Արմեն Գյուլբուդաղյանց. «Շատ դժվար հաղթանակ էր։ Տղաները շատ մեծ, քրտնաջան աշխատանք կատարեցին, շատ էներգիա ծախսեցին ու կարգապահ գործեցին։ Ճիշտ է, մի քանի դրվագում կորցրին զգոնությունը, սակայն եղան պահեր, որոնցում տղաներն իսկապես նվիրված ու կազմակերպված աշխատանք կատարեցին, չեզոքացրին մրցակցի վտանգավոր գրոհները»։
Գեւորգ Ղազարյան. «Երկրպագուների աջակցությունը զգալի էր, բայց հեշտ խաղ չէր։ Մենք լավ մարզավիճակում ենք, եւ առաջադրանք կար հենց մեկնարկից ագրեսիվ լինել նաեւ այս խաղում։ Այսօր մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասարաչափ ներդրում ունեցան։ Շատ կարեւոր եւ արժանի հաղթանակ տարանք»։
Կամո Հովհաննիսյան. «Հոյակապ մթնոլորտ է։ Մեր բոլոր տղաները մինչեւ վերջ նվիրվեցին խաղին ու ամեն ինչ արեցին, որպեսզի այս երեք միավորը վաստակենք»։
Ալեքսանդր Կարապետյան. «Շատ կարեւոր էր հաղթելը, քանի որ պահպանեցինք եզրափակիչ անցնելու հնարավորությունը։ Շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես են բոլոր ֆուտբոլիստները 100 տոկոսով նվիրվում եւ ամեն ինչ անում հաջողության համար»։
Եվ վերջում մրցաշարային աղյուսակը 4 տուրից հետո. Իտալիա՝ 12, Ֆինլանդիա՝ 9, Հայաստան՝ 6, Հունաստան՝ 4, Բոսնիա՝ 4, Լիխտենշտայն՝ 0 միավոր։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

13-06-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO