Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»

16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մի շարք անակնկալներ է խոստանում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հուլիսի 7-ին մեկնարկում է 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։
«Գժական», «թեժ» ու «կրեատիվ»։ 16-րդ «Ոսկե ծիրանը» մեկ արտահայտությամբ այսպես կարելի է բնութագրել։ Նոր երիտասարդ կազմով համալրված, նորարարական մոտեցումներով կազմակերպված փառատոնն այս տարի բոլորովին այլ կինոտոն է խոստանում։ Սկսենք պաստառներից։ Երեւի բոլորդ լսել եք «Ֆեյսբուքում» տարածված՝ «կոֆե՞, կենտրո՞ն» հայտնի արտահայտությունը, հուլիսի 7—ից ոչ միայն սոցցանցերում, այլեւ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կտեսնեք՝ «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞», «Փախած կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես» «մոդայիկ» թեմաներով պաստառներ։ Փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը պարզաբանում է՝ 16—րդ «Ոսկե ծիրանի» պաստառները խոսում են ու բնութագրում մասնավորապես այս տարվա փառատոնը։ «Երեւանցիներին ծանոթ խոսքեր են օգտագործվել պաստառների մեջ, որպեսզի բոլորին հիշեցնենք, որ ամենքս սիրում ենք կինո գնալ։ Տեսնելով «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞» արտահայտությունը, միմյանց կհրավիրեն ֆիլմ դիտելու։ Փառատոնի պաստառների դիզայնը այս տարի նույնպես Վիլյամ Կարապետյանինն է, որը նաեւ տարբերանշանի հեղինակն է»,—երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։
Նոր տարբերանշանը, ինչպես նշում են կազմակերպիչները, արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16—րդ տարին անցկացվող իրադարձությանը։ Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, որով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը։
Ասուլիսին ներկա էին նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւ կինոփառատոնի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել—ՄՏՍ»—ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Միջոցառման կազմակերպիչները տեղեկացրեցին, որ փառատոնն այս տարի որոշակի փոփոխություններ է կրել, փոխվել է նաեւ փառատոնի ղեկավար կազմը։ «Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել—ՄՏՍ—ը։ Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի եւ «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար ուրախ ենք եւ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,–խոսքն ուղղելով Ռալֆ Յիրիկյանին՝ ասաց Հարություն Խաչատրյանը։ Տեղեկացրեց, որ հայկական ֆիլմերը մրցույթներում շատացել են, հասել միջազգային մակարդակի։ Ասաց նաեւ, որ փառատոնի անցկացման գործում այս տարի որոշակի դժվարություններ են ունեցել։ 57 միլիոն դրամի փոխարեն ֆինանսավորում են ստացել 30 միլիոն դրամ։ Ֆինանսական աջակցությամբ հանդես չեն եկել որոշ հովանավորներ, այդ թվում նաեւ անհատ գործարարներ։ Պասիվ են եղել նաեւ բանկերը։ «Չօգնեցին, շատերը, որ սեփական միջոցներով էին օգնում, երկրում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով հեռացան։ Ժամանակին կառավարության որոշումով «Ոսկե ծիրանը» 50 միլիոն դրամից ավելի ֆինանսավորում պիտի ստանար՝ որպես լուրջ քաղաքականություն վարող փառատոն։ Տեխնիկական սայթաքում եղավ, եւ փառատոնն այս գումարները չստացավ։ Այս տարի ֆինանսավորում ստացանք 30 միլիոն դրամ։ Թվի կրճատումը բավականին լուրջ հետեւանք ունեցավ»,—նշեց Խաչատրյանը։
Ֆինանսական փոփոխությունների մասին խոսելիս՝ Արա Խզմալյանն ասաց, որ պետք է վերանայվեն դրամաշնորհների մասնակցության պայմանները։ Հարցը նախարարի հետ քննարկել են։ «Պետք է աջակից լինենք ստեղծագործողներին՝ մասնավորի հետ հարաբերությունները կարգավորելով։ Լուրջ համակարգային հարցեր կան այստեղ։ Հարաբերությունները չպետք է թողնել պատահականության վրա, զուտ անձնական շփումների վրա, թեպետ դրանք միշտ կարեւոր են բոլոր երկրներում, բոլոր համակարգերում։ Բայց անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որոնցով կկարողանանք շահագրգռել մասնավորին՝ դառնալու մասնակիցը այս կամ այն գործընթացի։ Սա պետք է արվի բաց, հրապարակային քննարկումներով։ Հետագայում արդյունքներ ցույց կտամ այն մասին, թե այս ուղղությամբ ինչ ենք ուզում եւ ինչ կարող ենք անել»,—ընդգծեց Խզմալյանը։ Նրա կարծիքով՝ համագործակցությունը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների եւ մշակույթը համակարգող գերատեսչության հետ թիմային պիտի լինի, իսկ համագործակցության ձեւաչափերը վերանայման կարիք ունեն. «Ավելի սերտ, ընդգրկված պիտի լինենք կազմակերպչական աշխատանքներում՝ ոչ միայն ֆինանսական աջակցության տեսքով»։ Խզմալյանն ընդգծում է՝ «Ոսկե ծիրանը» նոր չէ, որ հաստատել է իր կարեւոր տեղը մշակութային կյանքում։ Փոխնախարարը կարծում է, որ մշակույթի պետական քաղաքականության առանցքային կետերից մեկը երկրի միջազգային դիրքավորումն է, միջազգային վարկանիշի բարձրացումը։ Այս իմաստով վստահ է՝ «Ոսկե ծիրան» նախագիծը այդ նպատակին ծառայող միջոցառումներից է։ Փառատոնը, ըստ նրա, ունի ռազմավարական նշանակություն։ Չի լուծում զուտ մասնագիտական խնդիրներ։ Շեշտում է, որ այսպիսի միջոցառումները գործող խողովակներ են՝ երկիրը ներկայացնելու աշխարհին։ «Երկրի մշակութային ժառանգությունը լայն իմաստով աշխարհին ներկայացնելու, եւ դա չի վերաբերում միայն ֆիլմերին, որովհետեւ հյուրերը փառատոնի շրջանակներում այցելում են նաեւ մշակութային վայրեր, տեսնում են պատմամշակութային կոթողներ։ Եվ այս ամենը լուսաբանվում է միջազգային մամուլում, տեղեկատվական հարթակներում։ Մեծ ցանկություն ունեմ՝ բարի ընթացքից եւ ավարտից հետո անմիջապես հանդիպենք, եւ շատ լուրջ խոսենք հաջորդ տարվա համագործակցության մասին»,—ասաց Խզմալյանը։
«Մշտապես մտահոգվում ենք Հարություն Խաչատրյանի սրտի աշխատանքով»,—կատակում է Ռալֆ Յիրիկյանը։ Հովանավորը շեշտում է՝ փառատոնն իրականացնում է շատ կարեւոր առաքելություն՝ ավելի տեսանելի եւ լսելի է դարձնում մեր երկրի անունն աշխարհի քարտեզի վրա։ «Մեծապես կարեւորում ենք Հայաստանում մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի ակտիվացումն ու զարգացումը։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը շարունակելու է կանգնած լինել կինոգործիչների կողքին»,– ասաց Ռալֆ Յիրիկյանը։
Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է լինելու մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը։ Փառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաեւ ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ «Կաննից», «Բեռլինից», «Ռոտերդամից»։ Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը։ Մնացած ծրագրերը ոչ մրցութային են։ Դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»։

13-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO