Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հերթը օտար լեզվի միասնական քննությանն է

Ի՞նչ է արձանագրվել հայոց լեզվից ու գրականությունից

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

Հայոց լեզվի ու գրականության մասով դիմորդները հանգիստ շունչ են քաշում. միասնական քննության վերջնական արդյունքներն արդեն հայտնի են։ Դիմորդներից ոմանք երեւի թե արդեն մոտավոր պատկերացում ունեն բուհ ընդունվել—չընդունվելու կամ անվճար ու վճարովի համակարգում կրթություն ստանալու վերաբերյալ։ Թեեւ ոմանց պարագայում վճարովի եւ անվճարը էական չէ, կարեւորը՝ կրթություն ստանալն է կամ էլ պարզապես ուսանողի կարգավիճակ ունենալը։
Ինչեւէ, քննությունն ընթացել է առանց խոչընդոտների ու արտառոց երեւույթների։ Քննական օրը եղել է հունիսի 7—ը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից «ՀՀ»—ին տեղեկացրեցին, որ հայոց լեզվի ու հայ գրականության քննության մասնակիցների թիվը 5370 է եղել։ Միջին միավորը 11.6—ն է։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 հոգի։ Նրանք կազմում են մասնակիցների 19.5 տոկոսը։ Իսկ 18—20 միավոր ստացել է 493 դիմորդ, կամ՝ մասնակիցների 9.2 տոկոսը։
Այս տարի նախորդ տարվա համեմատ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննության մասնակիցների թիվը գրեթե կրկնակի ավելի է եղել։ 2018—ի քննությանը մասնակցել է 2715 հոգի։ Բայց միջին միավորը 2018—ին փոքր—ինչ բարձր է եղել՝ 12.2։ Իսկ 18—20 միավոր հավաքածների թիվը կազմել է 386, տոկոսային հարաբերությամբ՝ 14.2 տոկոս։ Նախորդ ընդունելության ժամանակ 7.5—ից ցածր միավոր հավաքածների ցուցանիշն էլ հետեւյալն է եղել՝ 435 հոգի՝ 16 տոկոս։
Ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեսակների վերլուծության, նախորդ տարի հայոց լեզվի ու գրականության միասնական քննության միջին միավորները էապես տարբեր չեն՝ թիվը տատանվել է 12—ի շրջանակում, միայն կրթահամալիրներից մասնակցողների դեպքում է եղել 13։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում պատկերը հետեւյալն էր՝ ամենաբարձր միջինը եղել է 16.5 եւ արձանագրված է «կրթահամալիր» սյունակում, միայն թե մասնակիցները 2—ն են եղել։ Այդ քննությունից 18—20 միջին միավորներ են ստացել սահմանամերձ եւ հեռավոր Վերին Կարմիրաղբյուրի եւ Մոսեսգեղի դպրոցների դիմորդները։
Անցած տարվա տվյալներով՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունների արդյունքներին վերաբերող բողոք—դիմումների թիվը եղել է 11։ Դրական լուծում է ստացել դրանցից 4—ը։
Այս տարվա հաջորդ քննությունը օտար լեզուներից է՝ հունիսի 14—ին։ Մինչ այդ, ուսանող դառնալ ցանկացող շրջանավարտները միասնական քննություն են հանձնել «Ֆիզիկա» առարկայից՝ հունիսի 11—ին։ Ֆիզիկայի քննությունը եւս ընթացել է բնականոն՝ առանց խոչընդոտների։ Բայց արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։

13-06-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO