Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պետություն

Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ազգը քաղաքական հաճույքի ձեւ է, իսկ պետությունը այդ հաճույքը ապահովելու միջոց։ Այստեղ պետք է ավելացնել, որ հաճույքն ինչքան բնազդական է ազգի մակարդակում, իշխանությունը այդքան վտանգավոր է պետության մակարդակում։ Եվ շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ այն դիտարկվում է միմիայն որպես իշխելու եղանակ։ Դրան դեռ կարելի էր փիլիսոփայորեն նայել, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք. իբր այդ ամենի պատճառը պետության, հետեւաբար, պետական մտածողության բացակայությունն է։
Իրոք, դեպ եւ անդեպ ամենատարբեր մարդկանցից, կուսակցապետերից եւ սովորական չինովնիկներից հաճախ ենք լսում, այսպես կոչված, պետական մտածողության բացակայության մասին։ Բանաստեղծություն գրում ենք, զբոսաշրջիկների խանդոտ հայացքների տակ եկեղեցիներ կառուցում ենք, մեր բալետներն ու սիմֆոնիաները աշխարհի բեմերից չեն իջնում, մեր նկարչությունը զարդարում է հռչակավոր պատկերասրահները, մեր ֆիլմերի համար կինոթատրոնների առաջ հերթն իրեն ուտում է, մեր դերասաններն ու ֆուտբոլիստները ազատ ժամերին չեն հասցնում ինքնագրեր բաժանել, սակայն այնպիսի հասարակ մի բան, ինչպիսին պետական շինարարությունն է, ճարտարապետական մեր հանճարը խեղճանում է։ Ստեղծելու տաղանդ ունենք, կառուցելու շնորհից բացարձակապես զուրկ ենք։ Եվ քանի որ պետական մտածողություն չունենք, մեր բոլոր դժբախտությունները գալիս են պետական մտածողության բացակայությունից։ Իսկ պետական մտածողության բացակայությունը գալիս է պետություն չունենալու դժբախտ հանգամանքից։ Յամբը քորեյից չտարբերող աֆրիկյան վերջին ցեղը պետական տվածուրիկ մտածողություն ունի, «Մահվան տեսիլի» հեղինակը աշխարհագրական սարսափից չի գտնում այն տեղը, որտեղ կարելի է պետություն կառուցել։ Այսինքն՝ տեղը գտնում է, միտքը չի զորում։
Պետական մտածողություն նշանակում է մտածել ի բարօրություն պետության, ի շահ պետության։ Ստացվում է, որ մենք չունենք մարդիկ, որ մտածում են ի շահ պետության, ի բարօրություն այն ժողովրդի, որ ապրում է այդ պետության մեջ։ Հետեւաբար, մենք ապրում ենք մի պայմանական միջավայրում, որտեղ չկան մարդիկ, որ մտածեն մեր մասին։ Այսքանը հասկանում է ցանկացած հայ մարդ՝ գյուղամեջի պատերի տակ պարապ նստած գյուղացուց մինչեւ…
Այլ բան է, երբ պետական մտածողության բացակայությունը բացատրվում է պետություն չունենալու հանգամանքով։ Իհարկե, առաջին հայացքից անկասկած է թվում, որ եթե չի եղել պետություն, ուստի չէին կարող լինել պետական մտածողություն ունեցող մարդիկ, մոտավորապես այն տրամաբանությամբ, որ, ասենք, եթե չկա Աստված (մեղա, մեղա), ինչպե՞ս կարող է լինել հավատ, որովհետեւ հավատը այլ բան չէ, քան հավատ առ այն, ինչ կա եւ ոչ թե առ այն, ինչ չկա։ Այսպես մտածելիս անչափ մեծ է գայթակղությունը ենթադրելու, թե եթե կա հավատը, չի կարող չլինել Մեկը, որին հավատում ես, սակայն ողջ բարդությունն այն է, որ ոչ հավատը, ոչ էլ Աստված տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Բանն այն է, որ արտաքին աշխարհի ցանկացած երեւույթ եւ առարկա մեզ հարկադրում է իր մասին որոշակի պատկերացում կազմել։ Հակառակ դրա, Աստծո մասին պատկերացումը չափազանց ազատ, հաճախ նաեւ քմահաճ է։ Այստեղ բացակայում է արտաքին աշխարհի հարկադրականությունը։ Մտածելու ընդունակությունը հնարավորություն է ընձեռում հասկանալու, որ աստվածների մասին պատկերացումը իրականում ոչ մի կերպ հնարավոր չէ ստուգել, ինչը անվստահություն է ծնում տրամաբանության նկատմամբ, ի հետեւանք՝ սկսում ենք կարծել, որ մենք ենք ստեղծում աստվածներին։ Այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես կարծում են բոլոր նյութապաշտները, Մարքսն ու Էնգելսն էլ՝ վրադիր։ Ասենք, ծառի մասին մեր պատկերացումը կարող ենք ստուգել այն համեմատելով իրականում գոյություն ունեցող ծառի հետ, մի բան, որ անհնար է անել աստվածների դեպքում։
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը, երբ ասում է՝ եթե ձիերը կարողանային մարդու պես նկարել, հավանաբար իրենց աստվածներին կպատկերեին ձիու տեսքով։ (Եթե հնարավորություն ունենայինք այս տարբերակը ստուգել՝ աստվածաբանների եւ աթեիստների վեճը մեկընդմիշտ կլուծվեր)։ Բայց մեզ համար կլուծվեր մի այլ կարեւոր հարց, որ այս օրինակը հուշում է՝ ստեղծել այն, ինչ մեզ նման է, այսինքն՝ դարձյալ տրամաբանության շրջանակից դուրս գալով եւ ընկնելով սովորույթի մեջ։ Դրանից հետո արդեն հայտնի է, որ սովորույթները սովորույթ են հենց այն պատճառով, որ տրամաբանական չեն։ Սակայն, միաժամանակ, պետություն ստեղծելու մեր պատկերացումը եւ այն ստեղծելու եզրը պետք է մեզ նման լինի, եթե անգամ համեմատելու անսահման հնարավորություններ չունի, գոնե կա մի հնարավորություն՝ ուրիշները ինչպես են ստեղծում այն։ Անշուշտ, եթե այս դեպքում եւս էական դեր չխաղա մեր հռչակավոր՝ «մերն ուրիշ է» հոգեբանությունը։
Մյուս կողմից՝ պետական մտածողության բացակայությունը պետություն չունենալու հանգամանքով հիմնավորողները ակամա թույլ են տալիս տրամաբանական մեծագույն սխալ։ Ընդ որում, ոչ միայն տրամաբանական, այլեւ, որ ավելի անհեթեթ է՝ փաստական սխալ։ Ճիշտ է, որ դարեր շարունակ պետություն չենք ունեցել, բայց հո՞ ժամանակից ու տարածությունից դուրս չենք եղել, չէ՞ որ միշտ էլ եղել է մի պետություն, որտեղ ապրել ենք։ Եվ օտար պետության մեջ ապրելիս մենք այդ պետության հետ հարաբերվել ենք ճիշտ այնպես, ինչպես այսօր սեփականի հետ՝ հարկեր եւ տուրքեր տալով, զինակոչվելով եւ այլն, եւ այլն։ Այլ բան է, որ հարազատ պետության մեջ մարդիկ բաժանվում են հարկատուների եւ ոչ հարկատուների, եւ ինչպես հարկատուները չեն զգում պետության գոյությունը, այնպես էլ հարկահավաքները։ Իսկ մտածողությունը զուտ այդ հարկերը տնօրինելու խնդիրն է։

22-06-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO