Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ

Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը այս տարի կատարվեց բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով։ Խնդիրներ ծագեցին առցանց հայտագրման հենց առաջին օրն իսկ։ Պատկան մարմինը՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, վստահեցրեց՝ դրանք տեխնիկական են, կշտկվեն։ Բայց արդյո՞ք տեխնիկական էր, օրինակ, այն, որ ընտանիքի երեխաներից մեկը Ավանում է սովորում, իսկ մյուսը, որ նոր պետք է դպրոց գնար, կարողացավ գրանցվել Շենգավիթ վարչական շրջանի դպրոցներից մեկում։ Այսպիսի օրինակներ էլի կան։
Ինչո՞ւ այդպես եղավ։ Համակարգը գործարկելիս հաշվի չէ՞ր առնվել այս պարագան, արդյո՞ք հնարավոր չէր այնպես անել, որ կրտսեր երեխան սովորեր ավագի հետ՝ նույն դպրոցում։ Չէ՞ որ նույն ընտանիքի երեխաների՝ տարբեր դպրոցներում սովորելը բազում անհարմարություններից զատ նաեւ ֆինանսական խնդիրներ է ստեղծում։ Այդ խնդիրներն, ի դեպ, կան, եթե նույնիսկ երեխաները գրանցվել են նույն թաղամասի տարբեր դպրոցներում…
Հիմա՝ ի՞նչ է լինելու։ Նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ մյուս տարի խնդիրը կշտկվի։ Ի դեպ, խնդրին տեղյակ էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը կառավարության նախորդ շաբաթվա նիստում բարձրաձայնեց այդ մասին։
Բանն այն է, որ համակարգի գործարկման հենց առաջին օրը՝ մայիսի 15—ին իմ զրուցակիցը, ում կրտսերը Ավանի փոխարեն պիտի Շենգավիթում դպրոց գնա, առավոտյան ժամը 9։10 մուտք է գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am։ Ընտրել է համայնքը, դպրոցը, որտեղ սովորում է ավագը, մուտքագրել անհրաժեշտ տվյալները (ծնողներից մեկի հանրային ծառայությունների համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն, երեխայի սոցքարտի համարանիշը)։ Մի խոսքով, բոլոր գործողություններն անելուց հետո սպասել է, որ էկրանին հայտնվի հայտի հաստատումը հավաստող էջը։ Սպասել է՝ չի եկել։ Հետո լրատվական հաղորդումներից տեղեկացել է, որ տեխնիկական խնդիր կա ծանրաբեռնվածության պատճառով, ծանուցումը կստանա երկու օրվա ընթացքում։ Չի ստացել։ Տեղեկացել է, որ այն դպրոցում, որտեղ սովորում է ավագը, կրտսերը սովորել չի կարող, տեղ չկա։ Հետո դիմել է համայնքի այլ դպրոցներ, չի եղել, հետո համայնքին մոտ դպրոցներ, դարձյալ չի եղել եւ այդպես հասել է Շենգավիթ։ Ստիպված հաստատել է հայտը, երեխային դպրոց չուղարկել չէր կարող։
Փորձում եմ հասկանալ՝ գուցե ինչ—որ բան սխալ է արել, գուցե իր հայտը հաստատվել է, չի՞ իմացել։ Պարզվում է՝ ոչ, տեղյակ էր, չի սխալվել, քանզի փորձել է գրանցման հաստատումը ստուգել «stugum.emis.am» հասցեի միջոցով։
«Երեխա դպրոց ուղարկելը ուրախություն է, ինձ համար տանջանք եղավ»,—զրուցակիցս արցունքները թաքցնել չէր կարողանում։ Ի՞նչ է անելու։ Ինչպե՞ս է ամեն առավոտ երկրորդ դասարանցի երեխային նույն ժամին Ավանի դպրոց տանելու, առաջին դասարանցուն՝ Շենգավիթի դպրոց։ Ավագին անտեսելու է, որ կրտսերի՞ն տեղ հասցնի…
Նկատենք, որ կառավարության նախորդ նիստում, երբ գործադիրը որոշեց, որ գումար կտրամադրվի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման եւ կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման եւ սպասարկման նպատակով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դպրոց ընդունվելու հայտագրման էլեկտրոնային համակարգը հաջորդ տարվանից ՀՀ բոլոր դպրոցների համար կգործի։ Նախարարը հայտնեց, որ «պիլոտային ծրագրի գործարկման արդյունքում հայտագրումների 1 տոկոսը հիմնականում տեխնիկական խնդիր է ունեցել, եւ այդ խնդիրները լուծվել են։ Խոսքը ոչ թե տեղային լուծումների, այլ համակարգային լուծումների մասին է, որոնց արդյունքում այդպիսի թերություններ արդեն չեն լինի»։
Եվ հենց այս պահին էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախարարին հիշեցրեց, որ խնդիրների միայն մի մասն էր տեխնիկական, բայց կային նաեւ այլ խնդիրներ, ու կարծես հենց մեր օրինակն էլ մեջբերեց՝ կրտսեր զավակին ավագ զավակի դպրոց ուղարկելու խնդիրը։
Ի պատասխան Արայիկ Հարությունյանը նախ հայտնեց, որ կարգի փոփոխության նախագիծ է մշակվում, քանի որ գործող օրենքը հավասար պայմաններ է պահանջում բոլոր երեխաների համար, եւ ավագ եղբայր կամ քույր ունեցողները արտոնություն չունեն իրենց եղբոր կամ քրոջ դպրոց գնալու համար։
Հետո մանրամասնեց, թե այո, այդ խնդիրը կա եւ այն լուծելու համար քննարկումներ եղել են։ «Արդարադատության նախարարության հետ էլ են քննարկումներ եղել։ Կարգի փոփոխության նախագիծ ենք մշակում, որպեսզի ապագայում նման խնդիրների չբախվենք։ Իրականում «Կրթության մասին» օրենքը հավասար պայմաններ է պահանջում բոլոր դիմողների համար», եւ այդ առումով որոշակի սահմանափակումներ ունեինք սույն կարգը գրելիս եւ համակարգը գործարկելիս։ Բայց առաջացած խնդիրները բովանդակային առումով էլ քննարկվել են։ Կարծում եմ եւ վստահ եմ, որ հաջորդ տարվա համակարգում նման խնդիրներ գրեթե չեն լինի»,—եզրափակեց Արայիկ Հարությունյանը։
Հաջորդ տարի նման խնդիրներ չեն ծագի։ Սա լավ է, իհարկե։ Բայց այս տարվա խնդրի հե՞տ ինչ ենք անելու։ Այլ կերպ՝ զրուցակիցս կկարողանա՞ հաջորդ տարի գոնե իր երեխային Շենգավիթից Ավան բերել։ Առայժմ պարզ չէ։ Սպասենք կարգի փոփոխություններին։ Կարծում ենք՝ նմանատիպ խնդիրներն էլ պետք է հաշվի առնվեն։

25-06-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO