Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԵՐԵՎԱՆ


Նոր լիցք՝ երկկողմ կապերին

Մայրաքաղաքը ուսումնասիրելու է աղբահանության եւ հասարակական տրանսպորտի պետերբուրգյան փորձը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ամենամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ։ Մարությանը այցի շրջանակներում հանդիպել էր նաեւ Ս. Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այս առիթով «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկվել են երկու քաղաքների հետագա համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր։ Այս համատեքստում պաշտոնյաները կարեւորել են առեւտրատնտեսական եւ հումանիտար կապերի ընդլայնումը։ «Քույր քաղաքներ հանդիսացող Երեւանի եւ Պետերբուրգի միջեւ բավական սերտ կապեր կան՝ նախորդ տարիներից ձեւավորված։ Այնտեղի հայ համայնքը շատ ակտիվ է։ Տարբեր տվյալներով այսօր 25—50 հազար հայեր են ապրում Սանկտ Պետերբուրգում եւ հարակից վայրերում։ Մշակութային այս երկու քաղաքների միջեւ, երկկողմ համագործակցության տեսանկյունից, մասնավորապես շատ են կարեւորվում բժշկության, կրթության, մշակութային ոլորտներին առնչվող հարցերը»,—մանրամասնեց Կարապետյանը։ Հանդիպմանը Ալեքսանդր Բեգլովն ասել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման եւ ընդլայնման լայն հնարավորություններ ունի։
Ըստ Կարապետյանի՝ նա հեռանկարային ուղղություններից է համարել, մասնավորապես, համագործակցությունը առողջապահության եւ դեղագործության ոլորտներում. «Բեգլովը նաեւ ասաց, որ քաղաքը մտադիր է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը Հայաստանից դեպի Սանկտ Պետերբուրգի առեւտրային ցանցեր։ Կարեւորելով քաղաքային իշխանության ջանքերը գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հարցում՝ Երեւանի քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ Ս. Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերը նոր լիցք կհաղորդեն երկկողմանի հարաբերություններին։ Հայկ Մարությանը նախանշել է այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,—ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Երեւանը մտադիր է ուսումնասիրել Պետերբուրգի փորձը հասարակական տրանսպորտի եւ աղբահանության ոլորտներում։ Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաեւ Էրմիտաժում, հանդիպել պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ։ Վերջինս կարեւորել է երկու քաղաքների համագործակցությունը՝ թանգարանների զարգացման ու հանրահռչակման հարցում։ «Պիատրովսկին կարեւորեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց—թանգարանի գործունեությունը, «Կարմիր բլուր» հնավայրը շինարարական աղբից մաքրելու եւ զբոսաշրջային կենտրոն դարձնելու քայլերը։ Հույս հայտնեց, որ այս աշխուժացումը կնպաստի նաեւ գիտական ոլորտի աշխուժացմանը»,—տեղեկացրեց Կարապետյանը։
Այլ օրակարգ են ունեցել Երեւանի քաղաքապետի պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» եւ «Լույս» խմբակցությունների անդամները։ Նրանք հանդիպում են ունեցել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնում՝ քաղաքային դումայում, որտեղ կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձեւաչափերը։ Մշակութային միջոցառումների շրջանակում Ա. Ա. Բրյանցեւի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ինքնակենսագրական մենաներկայացումը։ «Կապելլա» համերգասրահում Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խմբի անդամները կատարել են հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա մշակված, ռոքի եւ փորձարարական երաժշտության հետ համադրված ստեղծագործություններ։ Ինչպես նշեց Կարապետյանը՝ Երեւանի օրերի միջոցառումների ծրագիրը ամփոփվել է քաղաքապետ Մարությանի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ, որին մասնակցել են Ալեքսանդր Բեգլովը, կառավարության անդամներ, գիտության, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

25-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO