Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՅԼՔ...


«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում

Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» փառատոնի բացումը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երեւանյան տապից հեռու՝ Ենոքավանի սաղարթախիտ բնության գրկում հունիսի 29-ին տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» փառատոնի բացումը, որն այս տարի անցկացվելու է «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք։ Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք» կարգախոսի ներքո։ Մեզանում փառատոնը ձեւավորվեց դեռեւս հինգ տարի առաջ՝ նպատակ ունենալով մասնավորապես Տավուշի գյուղական եւ սահմանամերձ համայնքների բնակիչներին կրթել բնապահպանական գիտելիքներով, ստեղծել հաղորդակցության եւ համագործակցության բարենպաստ պայմաններ։ Այս տարի նույնպես հայկական բնաշխարհի սիրահարներին հագեցած օր է սպասվում։
Փառատոնի օրակարգում, բացի արդեն ավանդական դարձած ուսուցողական, զարգացնող եւ ժամանցային միջոցառումներից, սպասվում է նաեւ խորհրդատվություն լանդշաֆտի ձեւավորման եւ ծաղիկների խնամքի վերաբերյալ, «Տերյան» մշակութային կենտրոնի նկարիչների՝ Հայաստանի բույսերից հատուկ «ՀայԲույսի» համար ստեղծած հագուստի հավաքածուի ներկայացում, բուսական եւ ծաղկային դեկորի տարրերով լուսանկարահանում, դիզայներական զարդերի ցուցադրություն եւ վաճառք, երաժշտություն, պարեր, խաղեր, մրցույթներ, հանդիպում արտերկրից հրավիրված հայտնի բժիշկ հոմեոպատի հետ, կլինեն նաեւ բազմաթիվ նվերներ եւ մրցանակներ։ Հայկական բույսերից պատրաստված ամենահամեղ ուտեստները կապահովեն Տավուշի մարզի լավագույն խոհարարները։ Իսկ արդեն փառատոնի ամենավերջում միջոցառման կազմակերպիչները խոստանում են պատրաստել ավանդական դարձած «Խաղաղության ամենամեծ բրդուճը»։
Միջոցառման հանդիսավոր բացումը կիրականացնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը։ Նա նաեւ հավելեց, որ այս տարի Տավուշի մարզպետարանի կողմից մեծ աջակցություն է ցուցաբերվել փառատոնի կազմակերպման եւ վերջինիս մասին իրազեկվածության բարձրացման հարցում։ Ինչո՞ւ է փառատոնի անցկացման վայր ընտրվել հենց Տավուշի մարզը։ «Տեղանքի ընտրության պատճառները երկուսն են՝ Տավուշի բնությունն է, որը կարելի է ասել Հայաստանում իր յուրահատկությամբ անկրկնելի է, եւ հաջորդ պատճառը՝ մարզի բնակիչների ներգրավման համար նոր հարթակի ձեւավորումը, որտեղ նրանք կարող են մասնակցել փառատոների կամ նման մեծամասշտաբ միջոցառումների։ Մենք երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում կամավոր մասնակցելու այնպիսի կազմակերպչական հարցերի, ինչպիսիք են օրինակ՝ փառատոնի լոգիստիկայի կազմակերպումը, տաղավարների ձեւավորումը, մասնակիցների գրանցումը, մարքեթինգային արշավները եւ այլն։ Նշեմ նաեւ, որ միջոցառման մասնակիցների գրեթե 70 տոկոսը տեղացիներ են։ Իհարկե, մենք նաեւ Երեւան—Ենոքավան տեղափոխում ենք կազմակերպում»,–ասաց Չիբուխչյանը։
Իսկ ինչպիսի՞ բնապահպանական խնդիրներ եք արձանագրել մարզում հարցին ի պատասխան նշեց, որ հիմնական խնդիրը մարզին բնորոշ բույսերի սխալ հավաքումը եւ մշակումն է, որը բերում է տվյալ բույսերի ոչնչացման. «Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք այս մասին եւ փորձում մարդկանց բացատրել հնարավոր վատ հետեւանքները»։ Ինչպես արդեն նշեցինք, փառատոնն իրականացվում է արդեն 5—րդ անգամ։ Չիբուխչյանը հպարտությամբ արձանագրում է իրենց հաջողությունները. «Այս տարիների ընթացքում արագ տեմպով ընդլայնվել ենք. մեզ են միացել մի շարք միջազգային հասարակական կազմակերպություններ, իսկ մասնակիցների թիվը զգալիորեն ավելացել է շնորհիվ մեր ամեն տարի թարմացվող ծրագրի եւ նոր գործընկերների։ Այս տարի նախատեսվում է, որ մասնակիցների մոտ 80 տոկոսը կլինի հենց Տավուշի մարզից»։

26-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO