Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԱՅԼՔ...


Պատճառներ ու հետեւանքներ

Հրազդանն աղտոտող ռեստորանները կպատժվեն օրենքով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հրազդան գետի աղտոտվածության խնդիրը նոր չէ։ Թեեւ ժամանակ առ ժամանակ պատկան մարմիններն ու ոլորտի մասնագետները բարձրաձայնում են ոչ բարվոք վիճակի, էկոլոգիական ռիսկերի մասին, այդուհանդերձ խնդիրը մնում է «օդում կախված»։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գետի աղտոտվածության հիմնական պատճառները միայն բնածին ճնշումները չեն, այն նաեւ ենթարկվում է հզոր մարդածին ազդեցության։ Գետը՝ սկիզբ առնելով Սեւանա լճից, հոսում է Գեղարքունիքի, Կոտայքի, Երեւանի եւ Արարատի մարզերով ու թափվում Արաքս։ Ճանապարհին, քաղաքացիների «թեթեւ ձեռքով», ջուրն աղտոտվում է գյուղատնտեսական, արդյունաբերական, կենցաղային թափոններով։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Հ. Կոբելյանը, գետի տարբեր դիտակետերում կատարելով մանրէաբանական ուսումնասիրություններ, սապրոֆիտ մանրէների եւ կոլի—ինդեքսի հիման վրա կատարել էր ջրի որակի գնահատում։ Հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ գետի ստորին հոսանքում ջուրն աղտոտված է կոմունալ կենցաղային հոսքաջրերով։
ՀՀ բնապահպանության նախարարության ՀՀ շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը գետի ջուրը վատ էր որակել Երեւանից ներքեւ՝ Դարբնիկ գյուղի մոտ, գետաբերանում եւ Գեղանիստ գյուղի հատվածներում։ Դարբնիկ գյուղի մոտ՝ պայմանավորված լուծված թթվածնով, ամոնիում եւ ֆոսֆատ իոններով, մանգանով, կոբալտով, ընդհանուր անօրգանական ազոտով, ընդհանուր ֆոսֆորով եւ կախյալ նյութերով, գետաբերանի հատվածում՝ պայմանավորված ամոնիում իոնով եւ վանադիումով, Գեղանիստ գյուղի մոտ՝ պայմանավորված նիտրիտ իոնով եւ վանադիումով։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ելնելով գետի աղտոտվածության մակարդակից, կարծում է, որ Հրազդանը պետք է հայտարարել աղետի գոտի։ «Հրազդանի ձորից ջուր էի տարել փորձաքննության։ Պարզվեց՝ այդտեղ աշխարհի բոլոր ծանր եւ քաղցկեղածին մետաղները առկա են, որովհետեւ Հրազդանի ափերին տեղակայված ռեստորաններն իրենց կոյուղիների վրա չեն դրել ֆիլտրեր եւ ամբողջ կեղտը թափվում է գետը։ Գետը պետք է հայտարարել աղետի գոտի։ Այդտեղ չի կարելի լողանալ, ինչպես շատ դեպքերում անում են տարեց մարդիկ»,—«ՀՀ»—ի հետ զրույցում մեկնաբանեց պատգամավորը։
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն այս առիթով մեզ հետ զրույցում նշեց, որ Հրազդանը Երեւան է գալիս արդեն իսկ որոշակիորեն աղտոտված, եւ ի դեմս գործող ռեստորանային եւ ժամանցի այլ վայրերի, մայրաքաղաքում պատկերը համեմատաբար «սրվում» է։ Հրազդանի կիրճում տեղակայված ռեստորանային համալիրների մեծ մասը չունի կանոնակարգված կեղտաջրերի հեռացման համակարգ։ «Ջրային օրենսգրքում 2018թ. փոփոխություններ եղան, հստակ ժամկետներ սահմանվեցին. մինչեւ 2025թ. բոլոր մասնավոր ընկերությունները պարտադիր պետք է ունենան միացումներ մաքրման կայաններին։ Համայնքներն էլ պարտավոր են կանոնակարգել մինչեւ 2030թ.՝ կա՛մ ունենալ սեփական կայաններ, կա՛մ միացում այլ կետում գործող մաքրման կայանի։ Օրենքով սահմանված պարտավորություն է, չկատարելու դեպքում կլինեն օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, մասնավորների դեպքում՝ նաեւ գործունեության դադարեցում։ Այն, ինչ սահմանված է օրենսդրությամբ»,—ընդգծեց Հակոբյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն վերհանել են նախկինում արված բոլոր նախագծերը եւ աշխատում են գտնել իրավիճակի ամենառացիոնալ լուծումը։ Այնտեղից հեռացող ջրերը կա՛մ պետք է տարվեն հարակից գործող աերացիոն կայան, կա՛մ տեղում մաքրում կազմակերպեն։ Քաղաքապետարանի կողմից տարվող քայլերն ավելի գործուն կլինեն մյուս տարվանից։ Ինչ վերաբերում է գետում առկա ծանր մետաղներին, Հակոբյանն ասաց, որ դրանք, ըստ ուսումնասիրությունների առկա են Հրազդան գետի Երեւանյան լիճ լցվող հատվածում՝ տիղմի շերտի տակ. «Հաջորդ խնդիրներից մեկն է՝ այս հատվածը վերագնահատել եւ տեղի մաքրման համար սցենար մշակել»։ Բնապահպանության վարչության պետը վստահեցնում է՝ գետը համաճարակի հարուցիչ չի պարունակում. «Նման բան չկա»։ Լողանալու համար էլ, ասում է, պետք են անվտանգության համապատասխան զոնավորումներ եւ ենթակառուցվածք. «Գետը, որպես բնական էկոմիջավայր, լողանալու համար անվնաս է»։

27-06-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO