Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հավակնոտ նպատակներով դեպի ապագա

Երեւանից դուրս կկառուցվի ժամանակակից ազգային մարզադաշտ

Տասնյակ նոր խաղադաշտերի ստեղծում, ազգային առաջնության որակի արմատական փոփոխություն եւ մասնակցություն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին. այսպիսի հավակնոտ օրակարգ է իրականացնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019—25 թվականներին։ Դրա ծրագրային դրույթները ներկայացվեցին կազմակերպության 18—րդ տարեկան ժողովում։ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խոսքերով, այդ ամենի նպատակն է մեր երկիրն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով եւ ապահովել հանրապետությունում մարզաձեւի կայուն ու շարունակական զարգացումը։
Նախ, հակիրճ ներկայացնենք ՀՖՖ կենտրոնակայանում երեկ տեղի ունեցած իրադարձության ընթացքը։ Սկզբում ֆեդերացիայի ղեկավարը ներկայացրեց անցյալ տարի կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Այնուհետեւ, առաջին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ժողովի պատվիրակների հաստատմանը ներկայացրեց նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը եւ ֆինանսական հաշվետվությունը, որից, մասնավորապես, հետեւում է, որ հաշվետու ժամանակաշրջանում ՀՖՖ—ի եկամուտները կազմել են 5 մլրդ 675 մլն 936 հազար 679 դրամ։ Վարչական ծախսերը կազմել են 636 մլն 429 հազար, ներքին առաջնության կազմակերպման ծախսերը՝ 227 մլն 977 հազար 363 դրամ։ Սա միայն մի մասն է ծավալուն հաշվետվության։
Հրապարակվեց նաեւ անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո ժողովի պատվիրակները հաստատեցին ֆինանսական հաջորդ տարվա բյուջեն։ Ըստ այդմ, 2019—ին ֆեդերացիան նախատեսում է ունենալ 4 մլրդ 830 մլն դրամի ընդհանուր եկամուտ, իսկ ծախսերը կազմելու են 4 մլրդ 845 մլն դրամ։ Դրանից հետո ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց 2019—2025թթ. ՀՖՖ ռազմավարությունը։ Պատվիրակները միաձայն քվեարկեցին ՀՖՖ ռազմավարության, ՀՖՖ կառուցվածքի, անկախ աուդիտորի նշանակման հաստատման օգտին։
Միջոցառման պաշտոնական հատվածում ՀՖՖ նախագահը ծննդյան 70—ամյակի կապակցությամբ եւ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար պատվոգիր ու ֆեդերացիայի ոսկե հուշամեդալ հանձնեց «Արարատ—73»—ի անվանի խաղացող Սուրեն Մարտիրոսյանին։ Հայկական ֆուտբոլին մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով եւ ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց նաեւ 60—ականների «Արարատի» պաշտպան Ռոբերտ Դալլաքյանը։
Օրակարգի վերջին երեք հարցերի քննարկման արդյունքում ձեւավորվեցին աուդիտի եւ համապատասխանության, իրավական մարմինների (Կարգապահական եւ էթիկայի կոմիտե, Բողոքարկման կոմիտե, Վեճերի լուծման պալատ) անկախ կոմիտեների կազմերը, ինչպես նաեւ չեղյալ համարվեց «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը։ Պատվիրակները կողմ քվեարկեցին «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ—ի, «ՖԱ Վան»ՀԿ—ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ—ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ—ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ—ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ—ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ—ի, «ՖԱ Անի» ՀԿ—ի, «ՖԱ Արագած» ՀԿ—ի եւ «Յունիոր Սեւան ՖԱ» ՍՊԸ—ի անդամակցությանը ՀՖՖ—ին։
Հրապարակվեց ՀՖՖ ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա 6 տարիներին կանոնավոր կերպով ավելացնել Հայաստանի առաջնություններին մասնակցող թիմերի քանակը։ Մասնավորապես, ֆեդերացիան մտադիր է 12 թիմի հասցնել բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների քանակը, կազմակերպել առաջին խմբի անկախ առաջնություն, ստեղծել երիտասարդական առաջնություն բարձրագույն եւ առաջին խմբերի ակումբների դուստր թիմերի համար, անցկացնել սիրողական առաջնություններ։
Նախատեսվում է նաեւ մինչեւ 2025 թվականը շահագործման հանձնել ՈՒԵՖԱ—ի 4—րդ կարգի մարզադաշտերի չափանիշներին համապատասխանող առնվազն 32 հազար հանդիսատեսի համար նախատեսված ազգային մարզադաշտ, որը, հավանաբար, կկառուցվի ոչ Երեւանում։ Նպատակներից է նաեւ մինչեւ 2023 թվականը ժամանակակից պահանջներին համապատասխանող ֆուտբոլային նոր տեխնիկական կենտրոնի ստեղծումը։ Կարեւոր նշաձող է համարվում Հայաստանում միջազգային հանդիպումների անցկացման համար նախատեսված եւ ՈՒԵՖԱ—ի կողմից հավատարմագրված մարզադաշտերի քանակի կրկնապատկումը (ներկայումս դրանք 4—ն են)։ Ֆեդերացիայի հավակնոտ նպատակներից է մինչեւ 2025—ը հասնել տարիքային տարբեր խմբերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին Հայաստանի ազգային հավաքականների մասնակցությանը։
«Երկարաժամկետ ծրագրերը մեզ համար շատ կարեւոր են։ Դրանց հիմնական նպատակն է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մարզերում ստեղծել ենթակառուցվածքներ, ապահովել հավաքականների հաջող ելույթները միջազգային ասպարեզում։ Վստահ եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ զարգացում կապրի։ Արդեն իսկ կան որոշակի դրական արդյունքներ։ Կարծում եմ, հետեւողական աշխատանքի դեպքում մեր ձեռքբերումները շարունակվելու են»,–նշեց Ա. Վանեցյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

27-06-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO