Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հեշտությամբ հավաքում ենք ճամպրուկը...

Մեր ոգին կոտրված է. կոտրված է ոչ նրա համար, որ հաճախ քաղցած ենք քնում, որ չենք կարողանում հագնվել հավուր պատշաճի, որ մեր իրականությունը հեռու է մեր երազներից... Մեր ոգին կոտրված է, քանի որ շարունակ օտարում ենք այն մեզնից եւ ուրիշինը փորձում վերագրել մեզ... Մենք մեզ չենք սիրում. մենք ուրիշի՛ սերն ենք սիրում, սիրում ենք պատրաստին, ծամածը արդեն... Հեշտությամբ հավաքում ենք ճամպրուկը ու փախչում ինքներս մեզանից, փախչում ենք այնտեղ, ուր մեզ չեն սպասում, բայց պատրաստ ենք ստրկանալ մեզնից նվաստին... Մենք չտեսանք մեր միջի այրերին, իսկ երբ տեսանք՝ սպանեցինք, բոլոր առումներով... Չտեսանք մեր միջի թագուհիներին, իսկ երբ տեսանք՝ դարձրինք լվացարարուհի... Մենք սնվեցինք լաչակով գեղջկուհիների ու փափախով գեղջուկների միամիտ «իմաստախոսություններով», մեր էկրանի շեդեւրը բեղավոր կանանց ու փոխանով արտաքնոց վազող տղամարդու կերպարը մնաց... Մեր էկրանին չբարձրացավ «Գեւորգ Մարզպետունին», չտեսանք մեր փառահեղ թագուհիների լուսավոր դեմքերը... Րաֆֆու հատորները փոշոտվեցին գրադարակներում, Նալբանդյանը մնաց մեզ համար անհասանելի, պախարակեցինք անգամ մեր գրերն ստեղծողին ու, ինչպես սկյուռը անիվում, անհեթեթ պտույտների մեջ հոլովում ենք հորն ու մորն սպանող Սամվելի հերոս լինել—չլինելու խնդիրը՝ խճճվելով տգիտության ոլորաններում, ու մի հասարակ հարց չենք տվել մեզ ու չենք համեմատել Համլետի ու Սամվելի կերպարները, լինել չլինելու կամ՝ ինչպես լինելու ողբերգությունը... Գրական գործը գրականության տեսանկյունից քննելու փոխարեն, քննում ենք սեփական բարոյախոսությունը ու դնում գրականության հիմքում, ճիշտ այն գեղջուկի նման, որ «Օթելլոյի» բեմադրությունը դիտելով՝ վազում է բեմ՝ Օթելլոյին խեղդելու...
Մենք կորցրել ենք մեր ոգեղենը, քանզի բազեի թռիչքը կուրացնում է մեր աչքերի լույսը, ու մենք հավի պես գետնից ենք կուտ ուտում...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

28-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO