Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՅԼՔ...


Կբարձրացվի գույքի օրինականության ծագման հարցը

Արդարադատության նորանշանակ նախարարը պարզաբանում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը անսպասելիորեն հեռացավ խորհրդակցական սենյակ, մինչդեռ Քոչարյանի պաշտպանները որեւիցե դիրքորոշում չէին հայտնել ներկայացված բողոքների վերաբերյալ։ Սա հաշվի առնելով՝ հնարավո՞ր է արդարադատության նախարարը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ—ին դիմելու հարց քննարկի։
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Իսկ ձեր նկարագրած իրավիճակում ես որեւէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու»։
Լրագրողներս ցանկացանք ճշտել. պաշտպաններից որեւէ մեկը դիրքորոշում չէր հայտնել, դա իր համար հիմք չէ՞։ «Դուք հիմա անուղղակիորեն ինձ փորձում եք ներքաշել, որ ես փորձեմ մեկնաբանել՝ դատավորի վարքագիծը ճիշտ էր, թե սխալ։ Նույնիսկ կարգապահական վարույթը հարուցելու որոշման մեջ ես նման եզրահանգումներ չեմ կարող անել ուղղակիորեն։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,–ասաց Ռ. Բադասյանը։
Փոխարենը նա խոսեց այն հարցից, որ նախարարությունում շատ խնդիրներ ու բաց թողնված հարցեր կան, որոնք պետք է լուծել, օրինակ՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը։ Ըստ նրա՝ առանց մեղադրական դատական վճռի գույքի բռնագանձման նախագիծն արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է, կառավարությունը սպասում է նաեւ մյուս միջազգային գործընկերների կարծիքին։
Հարց է ծագում՝ իսկ այս ինստիտուտի ներդրումն ինչպե՞ս կանդրադառնա ներդրումների, տնտեսական զարգացման վրա։ Արդյո՞ք հավանական ներդրողները չեն խուսափի ներդրումներից, քանի որ հնարավոր է՝ ինչ—որ պահի իրենց գույքը կասկածի տակ կդրվի։ «Ո՛չ,–շեշտեց նախարարը,–քանի որ դա ներդրողի վրա ոչ մի կերպ չի կարող տարածվել»։
Նախարարի կարծիքով՝ դա «պարզ շահարկում է» ընդամենը. «Այն շահարկումները, թե դա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, զավեշտների շարքից են, որովհետեւ դա ներդրողների դեմ ուղղված չի կարող լինել»։ Այնուհետեւ միանգամից պարզաբանեց, թե նման հանցագործությունների շրջանակը սահմանափակված է ակնհայտ կոռուպցիոն բնույթի հանցանքներով՝ թմրամիջոցների շրջանառությամբ եւ թրաֆիքինգով։ Եթե օտարերկրյա ներդրողը դրանցով չի զբաղվելու, ակնհայտորեն գույքը կորցնելու մտավախություն էլ չի կարող ունենալ։
Այդ դեպքում ինչպես է ի վերջո ապացուցվելու՝ մարդն անօրինակա՞ն է ձեռք բերել գույքը, թե՞ ոչ։ Պատասխանը հետեւյալն էր. «Այդ մեխանիզմները դրված են օրենքում»։
Լավ, հապա ո՞վ է որոշելու՝ անձի գույքն անօրինակա՞ն է, թե՞ ոչ։ Այս դեպքում էլ էր նախարարի արձագանքը հակիրճ. «Որոշվելու է դատարանի վճռով, իսկ դեռ դատարանը ընտրված չէ»։
Թեմայի շուրջ հարցադրումները շարունակվում էին։ Լրագրողներս հավելյալ ճշգրտումներն էինք ուզում։ «Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք,–նկատեց Բադասյանը,–քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս՝ «առանց դատավճռի» տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելու մասին է, ոչ թե նրա, թե ՀՀ—ում հնարավոր է, որ երբեւէ որեւէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»։ Բացի այդ՝ այդ գործերով հարցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ։ Եվ դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք ունի. «Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում է պատճառահետեւանքային կապ արարքի եւ հետեւանքի միջեւ, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»։
Ի դեպ, նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե իր նշանակումը պայմանավորված է Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամների» ղեկավարի միջնորդությամբ։ Նա հայտնեց, թե իր մասին երկու «ակնհայտ սուտ նորություն է տարածվել, որոնց մեջ կան զրպարտություն պարունակող տարրեր. առաջինը՝ ծառայության հետ կապված լուրերն են, երկրորդը՝ Սորոսի հետ կապված լուրերը»։
Հատկապես՝ ի՞նչն է սուտ. հետաքրքրվեցին լրագրողները։ «Երբ ասում եք՝ Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում դա ինչ է, ինչի մասին է խոսքը։ Ամեն դեպքում, ձեր նշած անձին (հիմնադրամի ղեկավարին,—Ա.Մ.) չեմ ճանաչել, չեմ հանդիպել, ծանոթ չեմ։ Ընդամենը շահարկումներ են, որի նպատակները տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»,–նշեց նախարարը։

28-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO