Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայ մարմնամարզիկներն անցան եզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցակցային հերթական օրը ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը բաց թողեց Հայաստանի հաշվին գրանցված մեդալների քանակը համալրելու հնարավորությունը։ Փոխարենը, մրցանակակիր դառնալու հայտ ներկայացրեցին մարմնամարզիկները։
Օրվա տեսությունը, թերեւս, սկսենք Ֆրանգուլյանի ելույթներից։ Նա սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու իրավունք էր ստացել այն հանգամանքի շնորհիվ, որ իրեն հաղթած մրցակիցը հասել էր եզրափակիչ։ Ֆրանգուլյանը վստահ կատարեց մինչեւ 65 կգ քաշային կարգում մրցանակային տեղ գրավելու առաջին քայլը՝ 3։1 հաշվով հաղթելով Բելառուսի մարզիկ Գեորգի Կոլիեւին։ Իսկ ահա բրոնզե մեդալի համար անմիջական պայքարում 2։8 արդյունքով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։ Այդպիսով, մեր ազատ ոճի ըմբիշները խաղերից վերադառնում են ձեռնունայն։
Եվրոպական խաղերում պայքարը սկսեցին նաեւ սպորտային մարմնամարզիկները։ Հրապարակման պատրաստման պահին հայտնի արդյունքների համաձայն, հայ մարզիկներն իրավունք էին ստացել մասնակցելու օղակների վրա վարժության, ազատ վարժության եւ հենացատկերի եզրափակիչներին։ Դրանցից առաջինում մեդալների համար պայքարը կշարունակի Վահագն Դավթյանը, որն ընտրական փուլում վաստակելով 14,500 միավոր՝ գրավեց 5—րդ տեղը։ 14,400 միավորով 6—րդը ճանաչվեց Արթուր Թովմասյանը, որը, սակայն, ավարտեց ելույթները։
Իսկ հենացատկերում մրցանակային հավակնություններ է պահպանում Արթուր Դավթյանը, որը նույնպես գրանցեց 5—րդ արդյունքը։ Երեւանցու ցուցանիշն է 14,450 միավոր։ Նա անցավ նաեւ ազատ վարժությունների եզրափակիչ՝ 14,200 միավորով ամփոփելով լավագույն վեցյակը։ Զուգափայտերի վրա որակավորման վարժությունում Ա. Դավթյանը 13,766 միավորով գրավել է 12—րդ տեղը՝ դառնալով եզրափակիչի երկրորդ պահեստային մասնակից։ Դա նշանակում է, որ Արթուրը պետք է պատրաստ լինի դուրս գալու ասպարեզ, եթե վճռական փուլ անցած 6 մարզիկներից երկուսը որեւէ պատճառով հրաժարվեն մասնակցությունից։ Օղակների վրա վարժությունում էլ մեր մարզիկը 13,666 նիշով եզրափակել է առաջին տասնյակը։ Պտտաձողի վրա Արթուրի կատարումը գնահատվել է 12,866 միավոր, որը 13—րդ արդյունքն է։
Արթուրը հնարավորություն ունի հաղթահարելու նաեւ անհատական բազմամարտի որակավորման փուլը։ Այս տողերը գրելու ընթացքում նա դեռ չէր կատարել նժույգթափի վրա վարժությունը եւ ընդհանուր հաշվարկում ընթանում էր 16—րդ տեղում։
Մարզասերներին հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում մարմնամարզության մրցումներն անցկացվում են սովորականից տարբերվող մրցակարգով։ Այսպես, առանձին վարժությունների եզրափակիչներում ավանդական 8—ի փոխարեն մրցելու է 6 մարզիկ, իսկ անհատական բազմամարտում՝ 24 փոխարեն 16—ը։ Ընդ որում, յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացված լինել միայն մեկ մարզիկով։
Երեկ ասպարեզ դուրս եկավ նաեւ բայդարկաներով թիավարության մրցումներին մասնակցած Վլադիմիր Ալավերդյանը, որը 5000 մետր տարածությունը հաղթահարելով 25 րոպե 36,645 վայրկյանում՝ 21 մասնակիցների հաշվարկում գրավեց վերջին տեղը։
Մինչ այդ, Հայաստանն առնվազն 4 բրոնզե մեդալ էր ապահովել բռնցքամարտի մրցումներում։ Կիսաեզրափակիչ են անցել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային կարգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Գոռ Ներսիսյանը (81 կգ)։ Դրանով մեր երկրի հաշվին գրանցված մեդալների թիվը հասավ 7—ի։ Մարզասերները, թերեւս, տեղյակ են, որ սամբոյում չեմպիոն է դարձել 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, իսկ Դավիթ Գրիգորյանն (82 կգ) ու Արսեն Ղազարյանը (74 կգ) նվաճել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե պարգեւներ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

28-06-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO