Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գազը կթանկանա թե ոչ՝ այս պահին պարզ չէ

Գնի շուրջ բանակցությունները շարունակվում են

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այս պահին գազի գնի հետ կապված որեւէ նորություն չի կարող ասել։ Բանակցությունները դեռ ընթանում են։
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հարցադրումներին ի պատասխան նկատեց, թե այսօր սահմանին Հայաստանի համար ՌԴ—ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Եվ կարեւորը՝ որ պետությունը այդ հարցում որեւիցե պարտք չի կուտակում։ Այժմ մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի որոշակի մոդել ունենալու նպատակով։ «Երբ վերջնական որոշում կլինի, կներկայացվի քննարկման»,—երկրորդեց նա։
Իսկ թե երբ կավարտվեն բանակցությունները, դա էլ հստակ չէ։
Երբ բանակցությունները ձգձգվում են, ի՞նչ սպասել դրանից։
Գարեգին Բաղրամյանը նախ չհամաձայնեց այն մտքին, որ դրանք ձգձգվում են, ապա տեղեկացրեց, որ բանակցությունները իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում են էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ Արմենիան», ռուսական «Գազպրոմից» է մասնագետների խումբ եկել, քննարկել են գազամատակարարման սխեման, մինչեւ 2030—ը սպասվող ներդրումային ծրագրերը, ներքին գնի ձեւավորման մոտեցումները։
Այնուամենայնիվ, գնային մոդելից որեւէ բան հայտնի չէ՞։ «Բանակցությունները շարունակվում են երկարաժամկետ ժամանակահատվածի համար գնային մոդել ունենալու համար։ Հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, հրապարակային կներկայացնենք»,–ի պատասխան համառոտեց Բաղրամյանը։
Իսկ հնարավո՞ր է, որ բանակցություններից հետո հանկարծ պարզվի, որ «Գազպրոմ Արմենիան» այլեւս չի վճարի գումարային տարբերությունը, այլ կերպ՝ դա կանի ժողովուրդը։ Հարցի պատասխանը կրկին հակիրճ էր. «Հնարավոր չէ»։
Նկատենք, որ նախորդ տարի, երբ Գարեգին Բաղրամյանը ղեկավարում էր էներգետիկայի ոլորտը, կրկին գազային բանակցություններ էին, եւ «ՀՀ»—ի հարցերին ի պատասխան մեկ անգամ չէ, որ ասել էր, թե ամեն ինչ անելու են, որ գազի գինը նվազի։ Բայց եղավ այնպես, որ գազի գինը չնվազեց։ Չբարձրացավ՝ բայց սպառողների համար։ Ի՞նչ սպասել հիմա։ Գարեգին Բաղրամյանը հստակ չասաց։
Իսկ գուցե բանակցություննե՞րն արդյունավետ չեն. շարունակեցին գործընկերներս։ «Ես չէի գնահատի, որ բանակցություններն արդյունավետ չեն, որովհետեւ եթե նայենք 2013թ. ստորագրված այն համաձայնագիրը ու այն բանաձեւը, որով պետք է ձեւավորվեր սահմանին գազի գինը, այն պետք է լիներ շատ ավելի բարձր, քան այսօր ունենք։ Այլ հարց է, որ ցանկացած կողմ, բնականաբար, բանակցում է առավելագույնս իր համար տնտեսապես ընդունելի գին ստանալու համար, հիմա որքանո՞վ է դա ստացվում… նորություն լինի, անպայման կտեղեկացնենք»,—եզրափակեց բանախոսը։

28-06-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO