Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Առաջին փուլի վերջին արդյունքները

Միասնականների լրացուցիչ փուլի օրերն արդեն հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Միասնական քննությունների հիմնական փուլն ավարտվեց «Ռուսաց լեզու» առարկայի քննությամբ։ Այդ քննության համար հայտագրվել էր 452 դիմորդ։ Բայց քննական կենտրոններ ներկայացել էր նրանցից 401—ը։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնից «ՀՀ»—ին տեղեկացրին, որ ռուսաց լեզվի միջին միավորն այս տարի կազմել է 11.3։ Առավելագույն՝ 20 միավոր ստացել է մասնակիցներից ընդամենը 1 հոգի։ Իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել, այսինքն՝ քննությունից «կտրվել» է 75 դիմորդ, կամ՝ 18.7 տոկոսը։
18—20 միավոր է ստացել 19 հոգի՝ 4.7 տոկոսը, այդ թվում՝ 18—18.75 միավոր՝ 10 դիմորդ, 19—19.75 միավոր՝ 8 դիմորդ։
«Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննության համար գործել է 12 քննական կենտրոն։ Քննակենտրոններից ընդամենը մեկն է եղել մայրաքաղաքում։
Ընդունելության հիմնական փուլին հաջորդել են լրացուցիչ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Քննական օրերն արդեն հայտնի են։
Այսպես, երկրորդ փուլը մեկնարկելու է «Ռուսաց լեզու» առարկայով՝ հուլիսի 2—ին։ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը նախատեսված է հուլիսի 3—ին, ֆիզիկայինը՝ հուլիսի 4—ին։ Հուլիսի 5—ին կկայանա օտար լեզվի քննությունը։ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների համար ընտրել են հուլիսի 6—ը, «Մաթեմատիկա» առարկայի համար՝ հուլիսի 7—ը։ Լրացուցիչ փուլի քննական վերջին օրը հուլիսի 8—ն է։ Այդ օրը կկայանան հայոց պատմության ու քիմիայի միասնական քննությունները։
Միասնական եւ կենտրոնացված լրացուցիչ քննություններին (2019թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2019թ. շրջանավարտները։ Լրացուցիչ փուլին մասնակցել կարող են նաեւ օտարերկրյա ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները։ Նշվածներից զատ՝ մասնակցության հնարավորություն ունեն միասնական քննությանը հարգելի պատճառով չմասնակցած կամ հիվանդության պատճառով քննությունը ընդհատած ու նաեւ բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները։

Նոր մասնագիտություն ունենալու ցանկություն կա՞

Ի դեպ, մասնագիտական կրթություն ստանալու առումով հետաքրքիր պատկեր են ստացել հանրային կարծիքի հետազոտությամբ եւ հաղորդակցության խորհրդատվությամբ զբաղվող «Բրեվիս» ընկերության հետազոտողները։ «Կցանկանայի՞ք արդյոք ձեռք բերել նոր մասնագիտություն» հարցի պատասխանի հետքերով գնալիս նրանք պարզել են, որ քաղաքային բնակավայրերում մարդիկ ավելի մոտիվացված են նոր գիտելիք, հմտություններ ձեռք բերելու եւ կարիերայում նոր ճանապարհ անցնելու հարցում, քան գյուղական համայնքներում։
Սակայն Երեւանն ամենեւին էլ առաջինը չէ։ Այն զիջում է Արմավիրի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերին։ Այս փաստը գուցե խոսում է մարդկանց զբաղվածության ցածր մակարդակի մասին։
Ցուցանիշով մյուս մարզերից հետ է մնում Տավուշը։ Դա գուցե պայմանավորված է մարզի՝ զբոսաշրջային գոտի լինելու եւ սպասարկման ոլորտում մեծապես ներգրավված լինելու հանգամանքով։
Ըստ հետազոտության՝ հայաստանցիների կեսից ավելին ցանկություն ունի նոր կրթություն ստանալու։ Միաժամանակ արդյունքներն ըստ տարիքային խմբերի տարբերվում են ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելու պատրաստակամության ցուցանիշով, այլեւ նախընտրություններով։
Այսպես, որքան բարձր է տարիքային խումբը, այնքան նվազում է նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկությունը։ Մասնավորապես, եթե 18—30 տարեկանների շրջանում նոր մասնագիտություն ձեռք բերել չի ցանկանում հայաստանցիների 25 տոկոսը, ապա 31—45 տարեկանների շրջանում նույն ցուցանիշը հասնում է 39.1 տոկոսի՝ աճելով մինչեւ 65 տոկոս 46—60 տարեկանների եւ 75.1 տոկոս՝ 61 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։
Տարբերվում են նաեւ տարիքային խմբերի նախընտրելի նոր մասնագիտությունները՝ զարմացնելով բազմազանությամբ։ Այսպես, 18—30 տարեկանների շրջանում ցանկալի նոր մասնագիտություններից առաջին տեղում են, այսպես կոչված, «թրենդային» ոլորտների մասնագիտությունները՝ տնտեսագիտություն (այդ թվում՝ ֆինանսներ, հաշվապահություն)՝ 7.1 տոկոս, բժշկություն՝ 5.7 տոկոս, լեզվաբանություն/բանասիրություն՝ 5.2 տոկոս։ Հետաքրքիր է, որ ՏՏ ոլորտում երկրորդ մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների թիվն այս խմբում համեմատաբար փոքր է՝ 4.3 տոկոս։
31—45 տարեկանների խմբում առաջին տեղում են բժշկական մասնագիտությունները (9.3 տոկոս)։ Հաջորդում են տնտեսագիտությունը (7.7 տոկոս) եւ իրավագիտությունը (5.9 տոկոս)։
Ավելի բարձր տարիքային խմբերում եւս նախընտրելի են «թրենդային» մասնագիտությունները։ Այսպես, 46—60 տարեկանների շրջանում առաջին 3 տեղերում են լեզվաբանություն/բանասիրություն (4.4 տոկոս), բժշկություն (4.4 տոկոս) եւ իրավագիտություն (3.3 տոկոս) մասնագիտությունները, իսկ 61—ից բարձր տարիքային խմբում դրանց տեղերն ուղղակի փոխվում են՝ լեզվաբանություն/բանասիրություն (3.6 տոկոս), իրավագիտություն (3.3 տոկոս) եւ բժշկություն (2.8 տոկոս)։
Հետաքրքիր է, որ ՏՏ ոլորտը «սերտել» ցանկացողների թիվն ավելի մեծ է 18—30 եւ 61—ից բարձր տարիքային խմբերում (4—րդ տեղում է)։ Իսկ խորհրդային ժամանակաշրջանում «ավելի հարգի» համարվող ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունները զգալիորեն զիջել են իրենց դիրքերը՝ դուրս մնալով նույնիսկ առաջին տասնյակից։

28-06-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO