Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.07.2020
ՆԱԽԱԳԱՀ


«Հավատացած եմ, որ 21-րդ դարը կարող է լինել նաեւ հաջողակ փոքր երկրների ժամանակաշրջանը»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Crans Montana Forum»-ի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մասնակցել է «Crans Montana Forum»-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Crans Montana Forum»-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ—ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է։ «Crans Montana Forum»-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներն են՝ խաղաղության, զարգացման եւ կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը։ Ինչպես ամեն տարի՝ նիստին մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանների անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ ու վերլուծաբաններ ավելի քան 100 երկրից։ Ֆորումի շրջանակում տեղի ունեցող հանդիպումները գործարարների ու կառավարությունների ներկայացուցիչների համար լավագույն առիթ են կապեր հաստատելու եւ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար։
Բացելով միջոցառումը՝ «Crans Montana Forum»—ի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը դիմել է Հայաստանի նախագահ Սարգսյանին. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, որովհետեւ Դուք մեկն եք նրանցից, ովքեր գիտեն, թե ինչ պետք է անել, որ աշխարհում իրավիճակը բարելավվի, եւ արդյունավետ քայլեր կատարվեն ժողովուրդների համար»։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հեղինակավոր ֆորումին մասնակցելու հրավերի համար՝ նշելով, որ արդեն 30 տարի է, ինչ այն մեկ հարկի տակ է հավաքում անվանի քաղաքական գործիչների, վերլուծաբանների, առաջնորդների եւ գործարարների՝ քննարկելու աշխարհի ներկային ու ապագային վերաբերող մարտահրավերները։ «Երեսուն տարին կարճ, բայց միաժամանակ հսկայական ժամանակահատված է,–ասել է նախագահը։–Այս երեսուն տարում աշխարհը հսկայական փոփոխությունների է ենթարկվել՝ կայսրություններ են փլուզվել, նոր երկրներ են ստեղծվել։ Այս 30 տարում միգուցե հարյուրամյակի կյանք ենք ապրել։
Այնպես որ, շնորհավորանքներս ֆորումին այս ձեռքբերման՝ 30 տարի իրական քաղաքականությունում լինելու համար, եւ հուսով եմ, որ մի հրաշալի օր այս ֆորումը Հայաստանում նույնպես կանցկացվի»։
Անդրադառնալով համաժողովի հիմնական հարցին, թե արդյո՞ք խաղաղությունը, զարգացումը եւ կայունությունն այլեւս երազանք են դառնում, նախագահ Սարգսյան ասել է, որ այդ հարցին իր պատասխանը «ոչ» է։ «Որպեսզի խաղաղությունը, զարգացումն ու կայունությունը երազանք չդառնան եւ լինեն իրականություն, մենք բոլորս դրանց մաս պիտի դառնանք, պիտի հավատանք, որ ամեն օր շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, եւ զարգացումն անշրջելի է, իսկ կայունությունը՝ հասանելի։ Կարծում եմ՝ առաջին հերթին ինքներս պետք է սկսենք փոխվել։ Որպեսզի վերադառնանք դեպի խաղաղություն, զարգացում եւ կայունություն, պետք է մի պարզ բան գիտակցենք՝ այս աշխարհն ուրիշ է։ Այն ուրիշ է, քան 30 կամ 50 տարի առաջ էր։ Այն ուրիշ է ոչ միայն այն պատճառով, որ Բեռլինյան պատը փլուզվել է, որ սառը պատերազմը դադարել է, կամ որ ֆինանսական ճգնաժամեր կամ մի շարք կարեւոր իրադարձություններ են կատարվել, այլեւ՝ այն կարեւոր պատճառով, որ մենք թեւակոխել ենք 21—րդ դար։ Ոմանք այն անվանում են չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, սակայն ես այն անվանում եմ սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան, երբ տեխնոլոգիական հեղափոխությունները տեղի են ունենալու ամեն օր, ամիս, տարի։ Մեր կյանքը շատ արագ է փոփոխվելու»։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իրականում մենք մուտք ենք գործում մի նոր աշխարհ, որտեղ նաեւ արագ տեմպով տեխնոլոգիաներն են փոխվում ու զարգանում։ «Մենք կանգնած ենք նոր աշխարհի դարպասների մոտ, որտեղ բնակվող 7 մլրդ մարդկանց միջեւ կա 55 մլրդ կապ։ Մեզնից յուրաքանչյուրը միջինն ունի 7—9 կապ համացանցի հետ։ Վաղն այն կդառնա տասը, ապա՝ տասնհինգ… Սա մի աշխարհ է, որտեղ զվարճանքն ավելի մեծ տեղ է զբաղեցնում։ Խաղի կանոնները փոխվել են։ Մենք պետք է սկսենք մտածել՝ ինչպես ապրել այս նոր աշխարհում, քանի որ այս տարիների ընթացքում մեր կողմից փայփայված շատ հիմնարար գաղափարներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, պետք է վերաբերվենք որպես խաղի, ոչ թե այն պատճառով, որ դրանք պակաս արժեքավոր են, այլ՝ պարզապես տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գործի է դրվում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ՝ ամեն օր՝ «Ֆեյսբուք»—ի, «Թվիթեր»—ի միջոցով։ Հասարակությունն ամեն օր իր արձագանքն է տալիս»։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ աշխարհը, որտեղ մուտք ենք գործում, բացարձակ տարբեր է լինելու, ուստի պետք է փոխենք ինքներս մեզ, պետք է հստակեցնենք 21—րդ դարում մեր մարդկային արժեքները։ «Եվ երբ դա անենք, այլեւս չենք վախենա ամենօրյա փոփոխություններից, անկանխատեսելի աշխարհից, քանի որ դա թույլ կտա հասկանալ, թե ինչպես կանխատեսել ու գործել նոր աշխարհում»,–նշել է Հայաստանի նախագահը՝ ավելացնելով. «Իմ ուղերձը հետեւյալն է՝ եկեք ընդունենք, որ աշխարհն այլեւս այլ է։ Եվ այն տարբեր է լինելու ամեն օր։ Արժեքը, որը կարեւոր է լինելու մեզ համար, փոփոխությանն ադապտացվելու կարողությունն է։ Փոխվել ոչ թե տասը կամ հարյուր տարին մեկ, այլ ամեն օր, քանի որ աշխարհն այդպիսին է։
Ոչ միայն որպես հանրապետության նախագահ, այլեւ որպես հայ ու պարզապես մարդ՝ ես հավատացած եմ, որ այս նոր աշխարհում փոքրը կարող է լինել հաջողակ։ Հատկապես այս նոր աշխարհում, որտեղ խոշորագույն ընկերությունները ոչ թե բնական ռեսուրսների ընկերություններն են, այլ «Apple»—ը, «Facebook»—ը եւ շատ այլ ՏՏ ընկերություններ։ Մենք մի ժամանակաշրջան ենք մուտք գործում, որտեղ ստարտափի գաղափարը կարող է լինել ավելի հզոր, քան որեւէ այլ բան ։
Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Մենք պատրաստ ենք 21—րդ դարին, քանի որ ունենք համաշխարհային ցանց։ Հայաստանը տքնաջան աշխատող մարդկանց երկիր է, մի ժողովուրդ, որը կարող է նոր տեխնոլոգիաներ բերել իր երկիր։ Ես հավատացած եմ, որ 21—րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլեւ նրանց ժամանակաշրջանը, ովքեր, լինելով փոքր, հաջողակ են։ Հայաստանի նման երկրների համար կարեւոր է ունենալ առաքելություն։ Այն համախմբում է մարդկանց։ Իմ երկրի առաքելություններից մեկը լինելու է աշխարհում արհեստական բանականության ու տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր լինելը։ Փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, այն կարող է լինել նաեւ հաջողակ։ Ես շատ լավատես եմ»։

28-06-2019





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO