Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայ մարզիկները նոր մեդալներ նվաճեցին

Մինսկում ընթացող եվրոպական երկրորդ խաղերի մրցակցային 8—րդ օրվա՝ մեզ համար գլխավոր իրադարձությունը դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանի հաղթական երթը մինչեւ եզրափակիչ։ Օրվա արդյունքներով այդ մարզաձեւում ունենք նաեւ բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն։ Նույն հարգի մեդալներ նվաճեցին կիսաեզրափակիչ անցած հայ չորս բռնցքամարտիկներից երկուսը։ Մրցումներին մեր հերթական անդրադարձում ներառել ենք նաեւ «ՀՀ»—ի ճեպազրույցը մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հետ։
Սկսենք մրցասպարեզներում ծավալված իրադարձություններից եւ առաջին հերթին հենց Չալյանի ելույթից։ 77 կգ քաշային մեր ըմբիշը հաջորդաբար հաղթեց Ուկրաինան ներկայացնող Էլմար Նուրալիեւին (9։0), մոլդովացի Իգոր Բեշլյագային (2։1) եւ հունգարացի Տամաշ Լորինցին (4։1)։ Չեմպիոնի կոչման համար պայքարում նրա մրցակիցը կլինի ռուս Ալեքսանդր Չեխիրկինը։ Իսկ ահա 67 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Ասլանյանը կվիճարկի միայն բրոնզե մեդալը։ Նա հանդիսատեսի վերածեց բուլղարացի Սլիվեն Կոստադինովին (4։0) եւ նորվեգացի Հավարդ Յորգենսենին (6։1), բայց կիսաեզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց վրացի Շմագի Բոլկվաձեին։ Մինչդեռ Արմեն Մելիքյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվելով թուրք Քերեմ Քամալին՝ դուրս մնաց հետագա պայքարից։ Փոխարենը, այդ քաշում չեմպիոնի կոչումը կվիճարկի ռոստովցի մեր հայրենակից Ստեփան Մարիանյանը, որը, բնականաբար, ներկայացնում է Ռուսաստանը։ Իսկ ուկրաինահպատակ Ժորա Աբովյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հրապարակման պատրաստման պահին հայտնի էր, որ բրոնզե մեդալով են բավարարվել բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Գոռ Ներսիսյանը (81 կգ), որոնք կիսաեզրափակիչ մենամարտերում պարտվեցին համապատասխանաբար բելառուս Դմիտրի Ասանովին (1։4) ու բրիտանացի Բեն Ուիթեյքերին (0։5)։ Ավելի ուշ նույն փուլում ռինգ դուրս եկան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ)։
Անհաջող էր հեծանվորդ Էդգար Ստեփանյանի մեկնարկը։ Մեր մարզիկը, հանդես գալով ձեռքի կրկնակի կոտրվածքով, սքրեթչ մրցաձեւում գրավեց վերջին՝ 16—րդ տեղը։
Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին հիրավի աննախադեպ հաջողության էր հասել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը նման խոշոր մրցումներում առաջին անգամ անցել է ազատ վարժությունների եզրափակիչ եւ երկրորդ արդյունքը գրանցել բազմամարտի որակավորման փուլում։ Մեզ հաջողվեց մի քանի հարց հղել նրան.
—Ինչպե՞ս հաջողվեց այդքան լավ կատարել ազատ վարժությունները։
—Վարժությունս իրոք լավ կատարեցի։ Հավանաբար, դեռ այդքան հաջող հանդես չէի եկել, քանի որ սա իմ ուժեղագույն վարժությունը չէ։ Մեր մարզաձեւում եզրափակիչ են անցնում այն մարզիկները, որոնք առավել բարձր մակարդակով են ներկայացնում մշակածը։ Դժվարանում եմ ասել, թե ինչպես են մասնակցել առաջին հոսքում ընդգրկված մարզիկները, հնարավոր է՝ ոչ անթերի։ Իսկ ինձ հետ մրցողների խմբում կային երկու ուժեղ մարմնամարզիկներ, որոնք ելույթի ժամանակ ընկան։ Թերեւս, դա նույնպես նպաստեց եզրափակիչ անցնելուս։
—Ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները մեդալների համար պայքարում։
—Առավել ուժեղ եմ հենացատկերից եւ, կարծում եմ, այդ մրցաձեւում ավելի մեծ են սպասելիքներս։ Ամեն ինչ կորոշվի մասնակցության ընթացքում, բայց ակնհայտ է, որ այդ վարժությունից մեդալ նվաճելու իրական հնարավորություն ունեմ։ Իսկ ազատ վարժությունների եզրափակիչում դժվար կլինի պայքարել մրցանակային տեղ գրավելու համար։ Իհարկե, կձգտեմ, բայց ակնառու է, որ զիջում եմ մյուս մասնակիցներին։
Ինչ վերաբերում է բազմամարտին, ապա խոշոր մրցումներում պարբերաբար մոտ եմ եղել լավագույն եռյակում ընդգրկվելուն, սակայն միշտ հաստատվել եմ 4—6—րդ տեղերում։ Եթե այս անգամ բախտը ժպտա, ապա վերջապես կկարողանամ մեդալ նվաճել։ Հասկանում եմ, որ եզրափակիչում անչափ լարված պայքար է ծավալվելու, ուստի պետք է բոլոր ուժերս կենտրոնացնեմ, տրամադրվեմ եւ կատարեմ այն, ինչին ունակ եմ՝ ինչպես կարողացա անել որակավորման փուլում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

29-06-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO