Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՅԼՔ...


Ինչո՞ւ չեն դիմում թափուր աշխատատեղերի համար

Քաղծառայության ոլորտի լուծված եւ չլուծված հարցերը օրակարգում են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

Քաղաքացիական ծառայության ոլորտում վերջին ժամանակներում զգալի փոփոխություններ են գրանցվել։ Բայց բարեփոխմանն ուղղված ծրագրերին դեռեւս վաղ է վերջակետ դնելը։ Դրանց իրականացումն ընթացքի մեջ է։
Ի՞նչ խնդիրներ են լուծվել, ու դեռեւս ի՞նչ անելիքներ կան. թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանի հետ։
—Պարոն Դավթյան, ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունքում ի՞նչ զարգացումներ են արձանագրվել։
—2002թ. ներդրվելուց հետո, քաղաքացիական ծառայությունը զարգացման մի քանի փուլ է անցել։ Սկզբնական շրջանում համակարգի կայացման, այնուհետեւ զարգացման խնդիր էր դրված։ 2018թ. վերանայվեցին ամբողջ քաղծառայության համակարգի կառուցվածքն ու թիրախները։ Ներկայումս մենք կիրառում ենք 2018թ. բարեփոխումների արդյունքում մշակված եւ ընդունված քաղծառայության մասին օրենքը, ինչպես նաեւ բարեփոխումներն ենք շարունակում։
Սա դինամիկ զարգացող համակարգ է եւ ժամանակի պահանջներին պետք է համապատասխանի։
—Գրասենյակի գործառույթներից է վերլուծությունների արդյունքում մրցույթներին դիմորդներ չունենալու պատճառների, պաշտոնների սխալ գնահատման բացահայտումը։ Նաեւ մշակում եք պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը։
Վերլուծության ի՞նչ պատկեր է առկա, ու խնդրում եմ անդրադառնալ նաեւ վարձատրության քաղաքականությանը։
—Սրանք կարեւոր մեծ ոլորտներ են։ Քաղծառայության գրասենյակի գործառույթների բազան ամբողջովին վերանայվել է, եւ այն դարձել է մոնիտորինգ իրականացնող։ Նաեւ քաղծառայության միասնականության ապահովման պատասխանատվությունն է ստանձնել։ Շատ քիչ գործառույթներ կան, որոնք գրասենյակն անմիջապես ինքն է իրականացնում։
Ինչ վերաբերում է մատնանշված ուղղություններին՝ այսօր դեռ նոր են իրականացվում պաշտոնների գնահատման դասակարգում, մրցույթները ոչ ամբողջովին են գործարկված, քանի որ ունենք անցումային փուլ։ Երբ համակարգն ամբողջովին կգործարկվի, դրանից հետո մենք էլ մեր գործառույթներն ամբողջովին կարող ենք իրականացնել։
Իսկ աշխատավարձի մասով հիմա բուռն քննարկումներ են ընթանում՝ ի՞նչ խնդիրներ կարող ենք ունենալ, որքանո՞վ կարող ենք բարձրացնել աշխատավարձը, որքանո՞վ համադրելի կլինի մասնավոր հատվածի հետ։ Այս ընթացքում այդ ուղղությամբ շուրջ 12 ենթաօրենսդրական ակտ է մշակվել տվյալ ստորաբաժանման կողմից։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ այս մասով դեռ կիսով չափ ենք մեր գործառույթներն իրականացնում, քանի որ քաղծառայության մասին օրենքը դեռեւս ամբողջովին չի գործարկվում։ Հուսամ՝ աշնանը կարող ենք ասել, որ համակարգն ամբողջովին կգործարկվի։
Իսկ պաշտոնների սխալ դասակարգման առումով պետք է նշեմ, որ դա վերաբերում է նոր դասակարգումից հետո կատարվող ուսումնասիրություններին, քանի որ մարմինները դեռ մասամբ են իրականացրել դասակարգումը։ Ամեն մարմին ըստ իր ժամանակացույցի ներկայացնում է դասակարգումը։ Դրանից հետո միայն կարող ենք ուսումնասիրել ու հասկանալ խնդիրները։
Անընդհատ հայտարարվում է թափուր տեղի մասին, ու դիմորդներ չեն լինում։ Դրանով պայմանավորված մենք դիտարկում ենք՝ արդյոք խնդիրը պաշտո՞նն է, թե՞ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու պահանջներին չեն համապատասխանում, կամ էլ մեկ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրավիճակ է առկա։
—Իսկ աշխատաշուկայում քաղծառայողն ի՞նչ պահանջարկ ունի։
—Այսօր ասել, թե ինչպիսի իրավիճակ է՝ կդժվարանամ, որովհետեւ մրցույթները դեռ որպես այդպիսին չեն անցկացվում։ Մարմինները ժամկետային աշխատանքային պայմանագրերով համալրում են այդ պաշտոնները։ Երբ համակարգը կգործարկվի, մենք կփորձենք հասկանալ, թե շուկայի իրական պահանջարկը որքանո՞վ է գրավիչ։
Նախկինում մրցույթների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ մեկ պաշտոնի համար միջինը 1 կամ 1.5 քաղաքացի էր դիմում։ Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ նվազել էր համակարգի գրավչությունը։ Հիմա պետք է փորձենք խնդրին համակարգված նայել եւ հասկանալ՝ ինչո՞ւ չեն գալիս։
—Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված՝ քաղծառայության վերաբերյալ գործադիրին առաջարկներ ունե՞ք։
—Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են։ Առաջիկա շաբաթների ընթացքում վերակազմակերպման գործընթացն ավարտին կհասցվի։ Դրանից հետո կնախանշվեն տվյալ մարմինների օպտիմալ կառուցվածքը, օպտիմալ թվաքանակը, որից հետո նորից անելիքներ ունենք։
—Քաղաքացիական ծառայության մասին օրենքի ընդունումից հետո, պայմանավորված այն հանգամանքով, որ մարմիններն իրենք են մրցույթ իրականացնելու, ոմանք մեծ ռիսկեր էին տեսնում։ Դուք այդ փոփոխությունն արդարացված համարո՞ւմ եք։
—Եթե դիտարկում ենք մասնագիտական առումով, կարծում եմ, նման որոշման գնալն արդարացված էր։ Նախկինում բոլոր մարմինները դժգոհում էին քաղծառայության խորհրդի կողմից ընտրված կադրերից։ Խնդիրը ձեւակերպվեց հետեւյալ կերպ՝ մարմիններն իրենք են պատասխանատու իրենց ընտրած կադրերի համար եւ պետք է տիրապետեն, թե իրենց ի՞նչ մասնագետներ են պետք։ Բացի այդ, անձնակազմի կառավարման գործառույթը պետական մարմինների համար դարձավ առանձին գործառույթ՝ մարդկային ռեսուրսների կառավարում։
Միջազգային փորձում գերակշռում է մեր ներդրած մոդելը՝ ապակենտրոնացված համակարգ։
—Այս տարվա հունվար ամսից քաղծառայողների շրջանակն ընդլայնվեց։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ընդլայնումը։
—Քաղաքացիական ծառայությունն առաջին հերթին կարգավիճակ է։ Պետք է ասեմ, որ, օրինակ, քննչական կոմիտեի դեպարտամենտում ծառայողներն առանձին օրենքով էին ծառայության անցնում։ Եվ մի իրավիճակ էր ստեղծվում, որ հասարակությանը ծառայելու համար, պետական մարմին դիմելիս, քաղաքացու առաջ դրվում էր 17 պայման։ Հիմնական նպատակը այդ պայմանների միասնականությունն ապահովելն է, իհարկե, որոշակի առանձնահատկություններով։ Մեր բարեփոխումների նպատակներից մեկն այդ ծառայությունների ամբողջականացումն էր։
Գործընթացը դեռ չի ավարտվել։ Այդ խնդիրը վերջնականապես լուծելու համար երկրորդ ռազմավարական նպատակն ունենք։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է քաղաքացուն, որպեսզի նա հստակ իմանա՝ ինչ պայմաններ են դրված քաղաքացիական ծառայության անցնելու համար։

29-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO