Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՅԼՔ...


Քաղծառայության ոլորտի բարեփոխումներին դիմադրողներ կան

Բայց «ծիտիկները» դնելուց զատ, նաեւ կարիքները կգնահատեն

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Արդյունավետ գործող քաղաքացիական ծառայության համակարգ եւ հասարակությանը ծառայող քաղծառայող. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարած քաղաքականության հիմքում նաեւ այդ ուղղություններն են։
Երեկ «Իրազեկ ԶԼՄ—ներ եւ իրազեկ քաղաքացի» թեմայով սեմինար—քննարկման ժամանակ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդգծեց, որ դա զուտ ցանկություն չէ, առանցքային խնդիր է։
«Եթե չհասնենք հասարակությանը ծառայող քաղաքացիական ծառայություն ունենալուն, մեր պետական կառավարման համակարգը չի փոխվի»,–բարձրաձայնեց Դավթյանը՝ ավելացնելով, որ հեռուն գնացող խնդիր է դրված, եւ փորձում են քայլ առ քայլ իրականացնել։
Նրա խոսքերով, բարեփոխումների հիմքում քաղաքացիներն են. ի՞նչ են ակնկալում քաղաքացիներից, ի՞նչ են ակնկալում քաղաքացիները քաղծառայությունից, պետական մարմիններում աշխատող իրենց հայրենակիցներից, եւ, առհասարակ, ի՞նչ է քաղաքացիական ծառայությունը։ Գրասենյակի ղեկավարը նկատում է, որ այդ համատեքստում բաց ունեն. «Փիլիսոփայությունը փոխանցելու եւ իրականացվող բարեփոխումների եւ վերջնարդյունքների մասին քաղաքացիներին տեղեկացնելու խնդիր կա»։
Գարուշ Դավթյանը նկատեց նաեւ, որ քաղաքացիական ծառայողների մեծ մասն իր դերն ու առաքելությունը չի գիտակցում։ Նրա խոսքերով, պետք է նաեւ այդ մտածողությունը վերափոխել. «Այսօր տարբեր մարմինների, տարբեր շերտի ծառայողների ու պաշտոն զբաղեցնող անձանց մասով քաղաքացիական ծառայության բարեփոխումներն ավարտին հասցնելուն ուղղված դիմադրություն կա»։ Գրասենյակի ղեկավարը դժգոհողների գոյությունը պայմանավորում է խաղի այժմյան հստակ կանոններով։ Այժմ քաղաքացիական ծառայությունը համընդհանուր կանոնակարգումներ է տալիս։ Մինչդեռ ազատ գործելու ցանկությունը միշտ մեծ է։
Քաղծառայության նոր օրենքը հնից տարբերվում է առաջին հերթին քաղաքացիներին տրվող մեծ հնարավորություններով։ Հնից նոր համակարգին անցնցում անցնելու եւ բարեփոխումներն ի կատար ածելու համար էլ միջոցներ են ձեռնարկվել։
Այդ ճանապարհին կարեւոր բաղադրիչ է նաեւ ուսուցումը։ Այն քաղծառայողի կերպարի կերտման կարեւոր պայմաններից է։ «Վերապատրաստումը կանոնակարգել ենք որպես ինստիտուտ, բայց արդյոք վերապատրաստումը կլուծի՞ մեր ակնկալած խնդիրը։ Երեք կարեւոր հենասյուն կա՝ պատրաստում, համալրում եւ վերապատրաստում։ Վերապատրաստումը որոշակի մակարդակից հետո է, բայց եթե գանք առաջին հենասյանը՝ արդյո՞ք մեզանում լուծված է այս խնդիրը, կարծում եմ, որ ոչ։ Բուհի եւ արտադրության կապը կտրված է։ Ավարտելուց հետո մարդը պետք է փորձ անի մտնել համակարգ, բայց ունե՞նք այդ պատրաստվածության աստիճանը, չունենք։ Սա հիմնախնդիր է»,–լրագրողների հետ զրույցում շեշտեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանն ու տեղեկացրեց, որ իրավասության վերապատրաստումների պատասխանատուն քաղծառայության գրասենյակն է, մասնագիտական վերապատրաստումներինը՝ համապատասխան մարմինը։ Բաժանումը նա կարեւոր եւ հիմնարար լուծում է համարում։
«Կարծում ենք, որ ճանապարհը ճիշտ է, բայց զուգահեռաբար չենք մոռացել առաջին հենասյան մասին՝ պատրաստում։ Այն պահին, երբ փոխվի պատրաստման ինստիտուտը, եւ մենք արտադրություն եւ բուհ կապը կարողանանք ապահովել, ունենանք մեզ համար շատ թե քիչ ընդունելի որակյալ կադրեր, այդ պահին կփոխվի նաեւ որակը, վերապատրաստման խնդիրը»,—համոզմունք հայտնեց ղեկավարի տեղակալը՝ տեղեկացնելով նաեւ, որ վերապատրաստումների առումով մեկ այլ նորություն է կրեդիտային համակարգի ներմուծումը։
Գ. Սարգսյանը պատմեց, որ նախորդ տարիներին մարդիկ կային, որ 6—7 անգամ գնում էին վերապատրաստման։ Դա ոչ տվյալ անձանց, ոչ էլ իրենց մեղքն է համարում։ Ասում է՝ իրենց գործընկերների անլուրջ վերաբերմունքի հետեւանքն էր՝ «ծիտիկները» դնենք, մարդ է՝ ուղարկենք. «Հիմա «ծիտիկներն» էլ դրեք, կարիքներն էլ գնահատեք, պատասխան էլ տվեք։ Վաղը որակի համար պատասխան եք տալու»։
Նա լուրջ խնդիր է համարում վերապատրաստողների ով լինելը։ Ինքը, օրինակ, երկրում չի տեսնում վերապատրաստողների այն համակարգը, որը կարող է այդ ամենն անել։ Վերապատրաստումները ներդրել են բուհերում։ «Մենք գիտենք, որ սխալ է, բայց չունենք ուրիշ վերապատրաստող։ Բուհի վրա ուրիշ՝ վերապատրաստման գործառույթ ենք դնում, հետո ասում՝ լավ չարեցիք»,–նշեց, Գ. Սարգսյանը։ Հիմա արդեն լուծումների որոնումների մեջ են։

29-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO