Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանի պատմական նվաճումը

5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ Մինսկից

Հայաստանի մարզական պատվիրակությունը 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալով վերադարձավ Մինսկում ավարտված եվրոպական երկրորդ խաղերից։ 43 երկիր ներառող մրցանակային հաշվարկում դա 11—րդ ցուցանիշն է, ու անկախության շրջանում մեր հանրապետության լավագույն արդյունքը համալիր մրցումներում։
Հայ մարզիկներից 4—ը չեմպիոն հռչակվեցին մրցումների վերջին օրը։ Հիրավի՝ փառահեղ ավարտ, որն արժանի է առանձին անդրադարձի։ Այդ պատմական արդյունքը կերտողների հաղթական ելույթները ներկայացնում ենք նրանց անուն—ազգանվան սկզբնատառերի այբենական հաջորդականությամբ։
Վերստին փայլեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որն իր մեդալների հավաքածուն ամբողջացրեց խոշոր մրցման պակասող պարգեւով։ Այսուհետ գյումրեցին դասվում է մեծ սպորտում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճած մարզիկների շարքում։ Մինսկում նա սովորականից համեստ սկսեց ելույթները՝ 97 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում 2։1 հաշվով առավելության հասնելով վրացի Ռեւազի Նադարեիշվիլու նկատմամբ։ Այնուհետեւ, հաջորդաբար չեմպիոնական արշավից դուրս թողեց ավստրիացի Դանիել Գաստլին եւ ռուս Ալեքսանդր Գոլովինին՝ երկուսին էլ հաղթելով նույն 3։1 հաշվով։ Եվ ահա, բելառուս Ալեքսանդր Խրաբովիկի հետ եզրափակիչում մեր հայացքին հառնեց այն Ալեքսանյանը, որին սովոր ենք տեսնել մրցագորգում՝ հզոր ու անկասելի։ Դա դրսեւորվեց հատկապես վերջին մրցափուլում, երբ Արթուրին հաջողվեց հիանալի գցում գլորումով 4 միավոր գրանցել իր հաշվին եւ հանդիպումը շահել 5։0 հաշվով։
Սպորտային մարմնամարզության հենացատկերի վարպետի համարումը հաստատեց երեւանցի Արթուր Դավթյանը, որն իր ուժեղագույն մրցաձեւում վաստակելով 15,016 միավոր՝ արժանիորեն նվաճեց ոսկե մեդալը։ Ցավոք, նրան վերստին չհաջողվեց իրականացնել բազմամարտի մրցանակակիր դառնալու վաղեմի երազանքը. բոլոր 6 վարժությունների հանրագումարում ձեռք բերած 83,632 միավորը Արթուրին ապահովեց միայն 5—րդ տեղը։ Պատկերը միանգամայն այլ կլիներ, եթե կազմակերպիչները չվերանայեին եզրափակիչներում յուրաքանչյուր երկրից մեկ մարզիկի մասնակցություն արտոնող նախկինում ընդունած բանաձեւը։ Ըստ այդմ՝ աղյուսակում Դավթյանին շրջանցեցին Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկուական մարմնամարզիկ։ Իսկ ազատ վարժություններում Դավթյանը 13,466 միավորով ամփոփեց եզրափակիչ վեցյակը։
Չեմպիոն դարձավ նաեւ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը 49 կգ քաշային կարգի եզրափակիչում 4։1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին։ Մեր մարզիկը, ընդհանուր առմամբ, ավելի նախաձեռնող ու ակտիվ էր, անընդհատ ձգտում էր խոցելի տեղեր գտնել մրցակցի պաշտպանությունում։ Առաջին երկու ռաունդներն անցան նրա թելադրանքով։ Իսկ երրորդում վրացին փորձեց խլել առավելությունը, ինչը նրան մասամբ հաջողվեց։ Եվ այնուհանդերձ, վերջնարդյունքում հինգ մրցավարներից 4—ը նախապատվությունը տվեցին գյումրեցի 23—ամյա մարզիկին։
Ավելի լարված պայքարում ոսկե մեդալը տրվեց նրա համաքաղաքացի Հովհաննես Բաչկովին, որին 64 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում դիմակայում էր Սոֆիան Ումիան։ 26—ամյա հայորդին աշխույժ սկսեց հանդիպումը՝ միանգամից ուրվագծելով իր հաղթական նկրտումները։ Նա, ինչպես միշտ, վարպետորեն էր համադրում ուժեղ եւ նպատակային հարվածները ճշգրիտ անցումներին ու գեղեցիկ սուզումներին՝ չմոռանալով նաեւ հարվածաշար անցկացնելու մասին։ Երկրորդ ռաունդում, հավանաբար, ուժերը խնայելու միտումով Հովհաննեսը պակաս տպավորիչ տեսք ուներ, թեպետ նշաձողն, ամեն դեպքում, փորձում էր պահպանել։ Ֆրանսիացին, թերեւս, ոգեւորվելով այդ հանգամանքից՝ փորձեց երրորդ 3 րոպեներին նաեւ հաղթանակ կորզել։ Սակայն մեր վարպետը փոխադարձ հարվածներով նրան զրկեց այդ հույսից եւ հաղթական ավարտին հասցրեց վճռական մրցավեճը՝ այն շահելով 3։2 ընդհանուր հաշվով։ Փաստորեն, Բաչկովը պաշտպանեց 2017 թվականին նվաճած Եվրոպայի չեմպիոնի կորումը՝ հաշվի առնելով, որ բռնցքամարտում եվրոպական խաղերը նաեւ աշխարհամասի առաջնության կարգավիճակ ունեին։ Հիշեցնենք, որ հունիսի 28—ին բրոնզե մեդալակիր էին դարձել բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Գոռ Ներսիսյանը (81 կգ)։ Ի դեպ, նույն հարգի մրցանակի էր արժանացել նաեւ Վրաստանը ներկայացնող 60 կգ քաշային Օտար Երանոսյանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում պատվո պատվանդանի բարձրագույն աստիճանին կանգնեց եւս մեկ հայ մարզիկ. 60 կգ քաշայինների չեմպիոն դարձավ եզրափակիչում հունգարացի Էրիկ Տորբային 9։0 հաշվով գերազանցած ռուսաստանցի Ստեփան Մարիանյանը։ Արծաթե մեդալով բավարարվեց 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, որը եզրափակիչ գոտեմարտում 6։7 արդյունքով պարտվեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինին։ Իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 1։2 հաշվով զիջեց սերբ Մատե Նեմեսին։ Ակնհայտորեն լավագույն մարզավիճակում չէր աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը 87 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց սեւամորթ ուկրաինացի Ժան Բելենյուկին, իսկ բրոնզե պարգեւի համար սփոփիչ գոտեմարտում 3։3 վերջնարդյունքի պարագայում նկատողության պատճառով զիջեց լեհ Արկադիուշ Կուլինիչին։
Հաջողությանը մոտ էր նաեւ օղակների վրա վարժության արծաթե մեդալակիր դարձած մարմնամարզիկ Վահագն Դավթյանը։ Մրցավարները 14,766 միավոր գնահատեցին մեր 31—ամյա հայրենակցի ելույթը։ Ընդամենը 0,034 միավորի առավելությամբ չեմպիոն հռչակվեց իտալացի Մարկո Լոդադիոն։
Հիշեցնենք, որ խաղերի մեկնարկում չեմպիոն էր հռչակվել 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

02-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO