Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՆԱԽԱԳԱՀ


Գործընկերություն նոր տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանի նախագահն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։
Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսեւոլոդ Յանչեւսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին եւ արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց եւ այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում է տնտեսության տարբեր ճյուղերում։
Նախագահը նաեւ փորձարկել է վիրտուալ իրականությունում գործող մոտոցիկլը։
Շրջայցի ավարտին ներկայացնելով տեխնոլոգիական պարկի գործունեությունն ու ծրագրերը՝ տնօրեն Վսեւոլոդ Յանչեւսկին նշել է, որ այս ամենի հաջողության հիմքը կրթությունն է. «Այս ամենի հիմքում մարդիկ են, նրանց գիտելիքն ու ինտելեկտը։ Առանց դրա մենք հաջողություն չէինք ունենա։ Բելառուսում կրթական համակարգին մեծ ուշադրություն է դարձվում։ Եվ կրթությունն է հենց այն հիմքը, որի վրա էլ բելառուսական ՏՏ–ն հաջողություն է արձանագրում»։
Լրագրողների հետ զրույցում ամփոփելով այցը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկրորդ անգամ է լինում այս կազմակերպությունում։ Նախագահը նշել է, որ ստեղծված օրենսդրական հիմքն ու մեխանիզմները կազմակերպությանը հնարավորություն են տվել վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացնել նոր տեխնոլոգիաները Բելառուսում։ «Այս ամենը մեկ օրում չի եղել,–ասել է նախագահ Սարգսյանը։–Օրենքներն ընդունելուց հետո տարիներ են պետք, որ ներդրողները վստահ լինեն, կայունություն լինի, ինչը կարեւոր գործոններից մեկն է»։ Երկրորդ գործոնը, ըստ Հայաստանի նախագահի, պայմաններն են, որ առաջարկվում են ներդրողներին. «Այդ պայմանները պետք է գրավիչ լինեն, որովհետեւ աշխարհը հսկայական շուկա եւ լաբորատորիա է, ցանկացած երկրում կարող ես գնալ եւ սկսել քո գործունեությունը, մանավանդ այս ոլորտում»։
Նախագահ Սարգսյանը որպես եւս մեկ գործոն նշել է կրթական համակարգը։ «Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ եւ Հայաստանի նման ներուժ՝ զարգացնելու այդ համակարգը,–ասել է նա։–Եվ նրանք մեծ հաջողությունների են հասել։ Մոտ 50 հազար մասնագետներ են աշխատում այս ոլորտում՝ սկսած փոքր ընկերություններից, որոնք ստարտափ են, մինչեւ մեծերը, որոնք համաշխարհային անուն ունեն։ Հետեւաբար, Բելառուսի փորձն ինձ համար շատ հետաքրքիր է եւ պետք է հետաքրքրի Հայաստանին, եթե ուզում ենք ամեն գնով աջակցել արհեստական բանականությունը զարգացնելուն։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են, որոնք կարող են այս ոլորտում աշխատել, եւ ես հույս ունեմ Բելառուսի նախագահի հետ շարունակել մեր երկխոսությունը, թե ինչպես կարող են երկու երկրներն ավելի խորը համագործակցել։ Գործընկերներին պետք է հրավիրենք՝ գան Հայաստան, որպեսզի ներկայացնեն իրենց գործունեությունն ու փորձառությունը։
Այսօր արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաներն ամենուր են։ Չկա մի ոլորտ, որտեղ կարելի է գործել առանց տեխնոլոգիա օգտագործելու՝ քաղաքականությունից մինչեւ լրատվություն, գյուղատնտեսություն եւ այլն։ Նոր տեխնոլոգիաներն ամեն տեղ շատ անսպասելի լուծումներ են առաջարկում»։
Հայաստանի նախագահը ասել է, որ հարաբերությունները պետք է զարգացնել բոլոր երկրների հետ՝ Ռուսաստանից ու ԱՄՆ—ից մինչեւ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա։ «Որպեսզի հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում, պետք է արագ զարգանանք աշխարհի հետ միասին»,–ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Բելառուսի բարձր տեխնոլոգիական պարկը միավորում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 570 ընկերություն, որոնք զբաղվում են ծրագրային ապահովումների, հավելվածների մշակումներով, ՏՏ խորհրդատվությամբ, համակարգչային, ժամանցային խաղերի ստեղծումով եւ այլն։ Հայտնի նախագծերից են «Viber», «Juno», «MSQRD» հավելվածները, «World of Tanks» համակարգչային խաղը։ Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերությունների կողմից մշակված բջջային հավելվածներն օգտագործում է ավելի քան 1 մլրդ մարդ, աշխարհի տասը խոշորագույն կորպորացիաներից հինգը, եւ աշխարհի 67 երկիր համարվում են տեխնոլոգիական պարկի պատվիրատու։ Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերություններից վեցը աշխարհի լավագույն 100 աուտսորսինգային ընկերությունների շարքում են։
Արմեն Սարգսյանը երեկ Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։
Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության եւ գիտության ոլորտներում ձեւավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը նշված բնագավառներում։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գիտության, կրթության եւ տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ ունեն։ Նշելով, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպով զարգանում է՝ հանրապետության նախագահը նկատել է, որ տեխնոլոգիաների զարգացման բնագավառում Բելառուսի փորձը կարող է հետաքրքիր ու օգտակար լինել «Այսօր ես այցելեցի Բարձր տեխնոլոգիաների պարկ, որը բավականին տպավորիչ էր։ Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության։ Գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն առանց կրթության չի կարող լինել»,–ասել է նախագահը։
Նշելով, որ ամբողջությամբ սատարում է երկու երկրների կրթական գերատեսչությունների միջեւ համագործակցությանը, Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ նախագահական նախաձեռնությունների, մասնավորապես գիտական, ինժեներական եւ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին եւ նշել, որ ուրախ կլինի այդ ձեւաչափում նույնպես համագործակցել բելառուսական ընկերությունների հետ։
Համալսարանի պրոռեկտոր, ակադեմիկոս Օլեգ Իվաշկեւիչն այնուհետեւ ներկայացրել է համալսարանի՝ գիտակրթական եւ տեխնոլոգիական ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը։
Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։
Արմեն Սարգսյանը երեկ Մինսկում հանդիպում է ունեցել  նաեւ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, եւ Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։
Անդրադարձ է եղել նաեւ համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

02-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO