Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԱՅԼՔ...


Ճահճացման վտանգը կրկին առկա է

Սեւանա լճի ավազանի բոլոր աղբանոցները կկոնսերվացվեն եւ կփակվեն

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Սեւանը կրկին «ծաղկման» գործընթացի մեջ է։ Վերեւից նայելիս անզեն աչքով էլ նկատվում է՝ լճի մակերեսին մեծ շերտերով լողում են կապտականաչ ջրիմուռներ։ «Կապուտաչյա գեղեցկուհու» ճահճացման պատճառներից են ափամերձ գյուղերից լիճ լցվող կենսաբանական աղբը, կոյուղաջրերը, գյուղատնտեսական ու արտադրական թափոնները։ Ամեն տարի ամռան սեզոնին նույն պատկերն է։ Գրեթե բոլոր ափամերձ հատվածներում կուտակված աղբի բլուրներ են։
Արծվանիստ գյուղի բնակիչները «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում իրենց մտահոգությունն էին հայտնում մասնավորապես «չռիկ» կոչված վայրի աղտոտվածության վերաբերյալ։ Ասում են՝ այստեղի ջուրը բուժիչ հատկություն ունի, սիրելի վայր է նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Ստացվում է՝ գյուղացին կեղտոտում է, նույն գյուղացին էլ՝ դժգոհում։ Սակայն փաստ է, որ աղբի կուտակման պատճառներից է չկառավարվող կենտրոնացված աղբավայրերի բացակայությունը, ինչի հետեւանքով գյուղացին աղբը թափում է գետերի ու առուների հուների մեջ։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը թեմայի շուրջ «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ Սեւանա լճում այս պահին «ծաղկման» գործընթաց է սկսվել, որն, ըստ նրա, պայմանավորված է ազոտի եւ ֆոսֆորի առկայությամբ։
Պատճառներն է մատնանշում. «Կոյուղիները չեն մաքրվում եւ ուղղակի լցվում են գետերը, ապա հայտնվում Սեւանում։ Պատճառ է նաեւ լճի ավազանում պարարտանյութերի օգտագործումը։ Տարիներ շարունակ լճի ջուրը բարձրացել եւ լցվել է անտառածածկ, հողածածկ տարածքների վրա, այնտեղի օրգանական նյութերը նույնպես լցվել են լիճը։
Այս գործոնները նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանը եւ ձկնային պաշարների սակավացմանը։ Ձուկը կարող էր չեզոքացնել դրա մի մասը, բայց այդ գործընթացն էլ չենք տեսնում»։ Սեւանի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդանրապես չկան։ Կոյուղիները, ըստ պատգամավորի, ենթարկվում են միայն ֆիզիկական մաքրման, դրանցից հեռացվում է ենթադրենք շիշը, իսկ քիմիական բաղադրությունը ամբողջությամբ լցվում է լիճը։ Կարապետյանը շեշտում է՝ լճի ջրավազանի, գետերի հուների, կոյուղիների մաքրման աշխատանքների իրականացման պատասխանատուն կառավարությունն է. «Հիմա հաշվարկման փուլում ենք, հասկանանք՝ ի՞նչ ծախս է պահանջում ընդհանուր մարզի կոյուղիների մաքրումը, որ անենք այդ ծախսը։ Մյուս տարվա բյուջեի մեջ արդեն պետք է տեսնենք մաքրման կայանների մասով գումարի հատկացում։ Սեւանի աղտոտվածության հիմնական պատճառներից մեկը մարդածին է։ Կոյուղիները, որ լցվում են լիճը, իրենց հետ բերում են տարբեր քիմիական նյութեր, մասնավորապես ազոտ եւ ֆոսֆոր։ Դրանք նպաստում են լճում կենսաբանական գործընթացների ակտիվացմանը եւ ծաղկմանը։ Տնտեսավարող սուբյեկտին պարտադրում ենք, որ մաքրման կայան ունենա, իսկ Սեւան թափվող գետերի մաքրումը կառավարության գործն է։ Իրավունք չունենք տուգանել այն գյուղացուն, այն տնտեսավարողին, որը երբեք կոյուղի չի ունեցել»։
Լճի մաքրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել։ Խմբում ներկայացուցիչներ ունեն Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը, բնապահպանության նախարարությունը, «Սեւան» ազգային պարկը, ընդերքի տեսչությունը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ ափամերձ համայնքների մի մասը։ Սեւանը մաքրվելու է անկախ այն բանից, թե աշխատանքներն ամբողջապես ավարտելու համար որքան գումար կծախսվի։ Բնապահպանության նախարարությունը, Կարապետյանի տեղեկացմամբ, արդեն ավարտել է ափամերձ հատվածների չափագրման աշխատանքները. «Մաքրման մրցույթը հայտարարված է ոչ թե այս տարվա գումարի շրջանակներում, այլ ամբողջ տարածքի համար։ Աննախադեպ բան է։ Մաքրումն իրականացվելու է անկախ հատկացված գումարի չափից։ Ամենայն հավանականությամբ մոտ մեկ ամսից աշխատանքներն արդեն սկսված կլինեն»։
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի աղբահանության խնդրին, տեղեկացրեց, որ այժմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի համար Հրազդան համայնքում կառուցում է առանձին աղբավայր։ «Հատուկ տեխնիկայի միջոցով ամեն օր աղբը կտեղափոխվի Հրազդանի աղբավայր։ Սեւանա լճի ավազանի բոլոր աղբանոցները կկոնսերվացվեն եւ կփակվեն։ Աշխատանքները կսկսվեն մյուս տարվանից։ Աղբավայրի կառուցման մրցույթն արդեն հայտարարված է»,—ասաց պատգամավորը։

02-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO