Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԼՂՀ


Տղերքը բանակ են գնում

Արցախում տրվել է ամառային զորակոչի մեկնարկը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկմանն էր նվիրված երեկ Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ ու գեներալներ՝ պաշտպանության նախարար, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան պատերազմի վետերաններ, զինծառայության մեկնող տղաների ծնողներն ու հարազատները։
Զորակոչիկներին շնորհավորելով նշանակալի իրադարձության առթիվ՝ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ «նորակոչիկները պատվով կկրեն հայ ժողովրդի խաղաղ աշխատանքի եւ հետագա ճակատագրի երաշխավորն ու պահապանը լինելու բարձր առաքելությունը, հավատարիմ կմնան իրենց պապերի, հայրերի եւ ավագ եղբայրների լավագույն ավանդույթներին, անձնվիրաբար կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ժամանակ կդրսեւորեն հայ զինվորին վայել կամք եւ հաստատակամություն, օրինակելի կարգապահություն»։
Նորակոչիկներին անփորձանք, բարի ծառայություն մաղթեցին խորհրդարանի պատգամավոր Ռոմելա Դադայանը եւ «Հայրենյաց պաշտպան» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը։ «Մեր մայրերի աղոթքն ու ջերմ բարեմաղթանքներն եմ ձեզ հղում, սիրելի նորակոչիկներ,–իր ելույթում նշեց Ռ. Դադայանը։–Վստահ եմ, որ բարձր եք պահելու ձեր ուսումնական հաստատության, ավանդապահ ձեր օջախների պատիվը եւ, որպես մարտունակ բանակի զինվորներ, անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված եք հասցնելու մեր երեխաների խաղաղ անդորրը խաթարել փորձող հակառակորդին։ Ուժ ու կորով, զորություն ձեր բազուկներին, տղե՛րք, բարի ծառայություն բոլորիդ»։
Արցախյան ազատամարտի վետերան, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը նույնպես սրտացավությամբ, ավագի իրավունքով մաղթանքների եւ հորդորների «մի ամբողջ շարք» ներկայացրեց զինծառայության մեկնող երիտասարդներին, նրանց համար ընթերցեց հայրենիքին նվիրված նոր ստեղծագործություններից մեկը։
Հանդիսության ավարտին պաշտպանության նախարարն առանձնազրույց ունեցավ նորակոչիկների հետ ու պատասխանեց նրանց հուզող հարցերին։ Ապա նորակոչիկները վիճակահանության միջոցով որոշեցին իրենց հետագա ծառայության վայրերը եւ խրոխտ քայլերթով մեկնեցին զորամասեր։
Բարի ե՛րթ, տղանե՛ր։
Ստեփանակերտ

03-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO