Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Մինսկում երեկկայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Բելառուս եւ նշել, որ դեռեւս նախկինում էին պայմանավորվել, որ նախագահ Սարգսյանը կայցելի Բելառուս եւ մոտիկից կծանոթնա երկրի հնարավորություններին. «Ես հեռուստատեսությամբ հետեւում էի Ձեր այցին եւ նկատեցի, որ չեք մոռացել այն ամենը, ինչի մասին խոսել էինք, եւ ուզում եք լինել Բելառուսի տնտեսության զարգացման տեսանկյունից ավելի նշանակալի վայրերում։ Հետեւում էի Ձեր հանդիպումներին մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հասկացա, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում այն հարցերը, որոնք կարեւոր են Հայաստանի զարգացման համար։
Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, ինչպես եւ նախորդ անգամ, որ Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան։ Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները։ Կարծում եմ, Դուք դրանում համոզվեցիք այցի ընթացքում»։
Նա տեղեկացրել է, որ մինչ հանդիպումը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Նա զանգահարել էր ինձ՝ Սինգապուր այցից առաջ եւ խնդրեց առաջին հերթին ողջույնները փոխանցել նախագահին, ինչին ի պատասխան ես ասացի, որ մենք մտադիր չենք նրան շտապեցնել վերադառնալ Հայաստան, հատկապես որ նա զբաղված է Հայաստանի համար կարեւոր գործով։ Պատմեցի Ձեր այցի մասին։ Նա ասաց, որ, իհարկե, դա լավ է։ Պետք է իսկապես ասեմ, որ մի շտապեք վերադառնալ, նայեք այն ամենը, ինչ Ձեզ հետաքրքրում է տնտեսության՝ գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Դուք բանիմաց, խելացի ու գործնական մարդ եք, գիտեք ինչ տեսնել եւ ինչն է կարեւոր ու օգտակար Հայաստանի համար»,–ասել է Բելառուսի նախագահը։
Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ նախագահ Լուկաշենկոն ասել է. «Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ։ Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ ներկայացուցիչների հետ։ Դուք գիտեք Հայաստանում իմ ընկերներին, ովքեր ներդրումներ են իրականացնում Բելառուսում, եւ ես շատ շնորհակալ եմ դրա համար։ Ես ունեմ մի կանոն՝ ընկերությունն ընկերություն, սակայն պետությունն առանձին է։ Եվ երբ ինձ դիմեցին ինչ—ինչ ապրանքների մատակարարման հարցով, ես ասացի, որ սկզբունքը հետեւյալն է՝ գալիս եք Բելառուս, սկսում եք արտադրություն, ստեղծում եք աշխատատեղեր, ներդրումներ եք անում, խնդրեմ… Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է։ Մենք կազմակերպել ենք հայ—բելառուսական առեւտրի տան աշխատանքը, եւ ինչպես ինձ զեկուցել են, Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության 30—40 տոկոսն իրականացվում է դրա միջոցով։ Այսինքն, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»։
Նշելով, որ հայերի նկատմամբ Բելառուսում շատ ջերմ վերաբերմունք կա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Հայերի հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել եւ ունենք այսօր։ Ուստի Դուք կարող եք հանգիստ լինել՝ չնայած հնչում են տարատեսակ կարծիքներ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, մեզ ինչ—ինչ բաների համար քննադատում են։ Ես դա բնական եմ համարում, սակայն կարեւորն այն է, որ մենք դաշնակիցներ ենք, գործում ենք նույն դիրքերից։ Մենք, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունենք»։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նշանակալի իրադարձությանը՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու հրավերի համար եւ նշել. «Մեծապես տպավորված եմ թե՛ միջոցառման մասշտաբներով, թե՛ կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ։
Նախկին խորհրդային տարածքում Բելառուսը շարունակում է հստակ ուղղություններով համարվել չեմպիոն։ Այն, ինչ տեսա՝ կազմակերպվածությունը, կարգապահությունը, տպավորիչ է։ Ինձ շատ դուր եկավ այն, որ Բելառուսը շատ երկրներից առաջ է նրանով, որ այստեղ հասկացել են, որ ապագայում՝ 21—րդ դարում իրականությունն ու վիրտուալ իրականությունն իրար փոխլրացնելու են։
Ուրախ էի նաեւ այն փաստի առնչությամբ, որ հայ մարզիկները պատվով ելույթ ունեցան։ Ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, Բելառուսի թիմին, որը հիասքանչ ելույթ ունեցավ, մեր մարզիկներին, ովքեր լավ ելույթներ ունեցան։ Կարծում եմ՝ Բելառուսը պատրաստ է ավելի մասշտաբային միջոցառումներ կազմակերպել։
Դուք ունեք տեսլական ու իմաստնություն՝ նայելու դեպի ապագան։ Առանց ապագայի տեսլականի դժվար է ներկան կառուցել»։
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ Բելառուսի ողջ ժողովրդին այսօր նշվող ազգային տոնի՝ Բելառուսի անկախության օրվա եւ ֆաշիզմից ազատագրման 75–ամյակի առթիվ։
Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալվել է ինֆորմատիկայի եւ ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանում, հանդիպել բուհի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոն։
Մինչ հանդիպումը ռեկտոր Վադիմ Բոգուշը նախագահ Սարգսյանին ծանոթացրել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի ձեռքբերումներին եւ ողջունել նրա այցը Բելառուսի առաջատար կրթական հաստատություններ։
Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը նշել է, որ Բելառուսի գիտակրթական հաստատություններ այցի նպատակը հստակ է. «Հայաստանն ու Բելառուսը կարող են համագործակցել գիտության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտում։ Խորհրդային Միությունում մեր երկու հանրապետությունները բավականին սերտ գործակցում էին։ Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Բելառուսը գնում են տեխնոլոգիական զարգացման ճանապարհով։ Այսօր գիտությունը, նոր տեխնոլոգիաները՝ սկսած քվանտային, լազերային տեխնոլոգիաներից մինչեւ մեծ ծավալի տվյալների կառավարում, բոլորը փոխկապակցված են։ Քսանմեկերորդ դարում մեզ տեխնոլոգիական արագ զարգացում է սպասվում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն։
Հայաստանի եւ Բելառուսի նման երկրների համար հնարավորություն կա 21—րդ դարում առաջատար դիրքերում լինել, քանի որ 21—րդ դարում կարեւորը որակն է լինելու, ոչ թե չափը կամ քանակը»։
Նա նշել է, որ նախագահ Լուկաշենկոյի հետ նույնպես խոսել են գիտակրթական ու տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության մասին։ «Մեր երկու երկրներում կրթությունն ու գիտությունը գնահատվում են, եւ դրանց զարգացման ուղղությամբ իրական քայլեր են արվում։ Այս կապակցությամբ ես շնորհավորեցի նաեւ Բելառուսի նախագահին, ով նայում է դեպի ապագա, քանի որ այդ ապագան շատ շուտ է գալու։ Աշխարհը արագ փոխվում է, այնպես որ պետք է զբաղվել կրթությամբ։ Ես այստեղ եմ, որպեսզի եւս մեկ անգամ հավաստիանամ, որ մենք պատրաստ ենք եւ կարող ենք համագործակցել։ Եկել եմ, որ երկխոսությունը շարունակենք եւ ավելի խորը հարաբերություններ հաստատենք»,–ասել է նախագահ Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ փոքր երկրները չպետք է վախենան փոփոխություններից, այլ կարող են առանձնահատուկ լուծումներով հանդես գալ։ Նա բերել է «Թումոյի» օրինակը՝ նշելով, որ լինելով փոքր երկիր՝ Հայաստանն այս ոլորտում դարձել է այս նախագծի արտահանողը Եվրոպա։
Նախագահը նշել է նաեւ, որ տպավորված է Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկով, որը միջավայր է ստեղծում տեխնոլոգիական զարգացման համար։
Հանդիպման ավարտին նա պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, Հայաստանում հիմնարար գիտությունների զարգացման հեռանկարային ուղղություններին, քիմիական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությանը եւ այլն։
Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ ինֆորմատիկայի եւ ռադիոէլեկտրոնիկայի բելառուսական պետական համալսարանի՝ Մինսկի ռադիոտեխնիկական քոլեջի մասնաճյուղի ռեսուրս կենտրոն։ Ռեկտոր Վադիմ Բոգուշը ներկայացրել է քոլեջի գործունեության հիմնական ուղղությունները։ Նախագահը շրջայց է կատարել քոլեջի էլեկտրոնիկայի եւ սարքաշինության լաբորատորիաներում, եղել է ռետրո համակարգիչների թանգարանում։

03-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO