Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ԱՅԼՔ...


Կձեւավորվեն հատուկ առաջարկներ

Հայաստանը որպես տարանցիկ ուղղություն է դիտարկվում զբոսաշրջիկների համար

Հայաստանը պատրաստ է երկիրը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող վրացի եւ ռուս զբոսաշրջիկներին դիմավորել ու ճանապարհել լավագույնս, լինել ավելի ուշադիր, հատուկ առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Երեւանում մի քանի օր մնալն ու տուրերից օգտվելը։ Այս մասին զրուցել ենք ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ։
–Տիկին Սաֆարյան, նախ՝ Վրաստանի հետ զբոսաշրջային ինչպիսի՞ արդյունքներ ունենք։
–2018—ի տվյալներով, որն ամփոփում է ամբողջ տարին, ունենք 300 հազարից ավելի այցելուներ Վրաստանից։ Այցելության նպատակները տարբեր են ինչպես զբոսաշրջային, այնպես էլ տարբեր առիթներով։ Երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, փորձում ենք սերտացնել հարաբերությունները, որպեսզի երկու երկրներում տեղեկատվության բարձրացման արդյունքում ունենանք ավելի շատ այցելություններ Վրաստանից Հայաստան եւ Հայաստանից Վրաստան։ Փորձում ենք սերտացնել մասնավորների հարաբերությունները երկու երկրներում, որպեսզի կարողանանք արդյունք գրանցել։ 2017—ի նկատմամբ 2018—ի ցուցանիշը մոտ 1 տոկոսով նվազել է։
–Վրաստանում իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է միջանցք հանդիսանալ՝ օգնելով երկու բարեկամ պետություններին, ռուս զբոսաշրջիկները Հայաստանի միջոցով կարող են գնալ Վրաստան։ Այս առումով կոմիտեն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում։
–Առանց թիրախավորելու զբոսաշրջիկներին՝ փորձում ենք յուրահատուկ վերաբերմունք ցույց տալ յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որն այցելում է Հայաստան։ Եթե այս պահին, ելնելով հանգամանքներից, ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների թվի աճ, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները, ապա մեր քայլերը եւս լինելու են նրանց լավագույնս դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ առաջարկներ ձեւավորելու ռուսական շուկայի համար։ Նրանք, միգուցե, տարանցիկ հատվածում կարողանան Հայաստանում մի քանի օր անցկացնել։ Իրավիճակն այնպիսին է, որ երկու երկրներն էլ Հայաստանը դիտարկում են որպես տարանցիկ ուղղություն։ Այս դեպքում մեր քայլերն ուղղված են լինելու այդ տարանցիկությունն առավել փափուկ անցկացնելուն։ Այսինքն՝ զբոսաշրջիկներին, որոնք այստեղ ավիաչվերթների սպասման ժամանակահատվածի հետ կունենան խնդիրներ, կառաջարկենք որոշակի ժամանակ անցկացնել Երեւանում, միգուցե «սիթի տուր» անցկացվի նրանց համար։ Չենք առանձնացնում զբոսաշրջիկներին, որոնք գալիս են Հայաստան, քաղաքական ենթատեքստից անկախ՝ մենք բոլորին միեւնույն կերպ ենք ընդունում եւ ճանապարհում։
–Շատ է խոսվում Վրաստանի հետ միասնական տուր փաթեթներ ունենալու մասին, ինչքանո՞վ է դա իրագործվել, կա՞ն արդյոք միասնական փաթեթներ, եւ առաջիկայում պատրաստվո՞ւմ ենք ընդլայնել։
–Փաթեթների ձեւավորումն ու վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերությունների միջոցով։ Մասնավորները դեռեւս նախորդ տարիներին սկսել են աշխատել միմյանց հետ, դրա մասին են վկայում համատեղ առաջարկները ե՛ւ վրացական, ե՛ւ հայկական կողմից։ Թե հայկական, թե վրացական կողմը դիտարկում են փոխադարձ այցելություններ, եթե խմբի ցանկությունը կա։ Մենք պետք է փորձենք ուժեղացնել այդ կողմը, որ ողջ աշխարհը Հայաստանն ու Վրաստանը ճանաչի որպես մեկ տարածաշրջան, մեկ միավոր։ Այս պահին մասնավորի կողմից ձեւավորվել են բիզնես առաջարկներ, պետությունը եւս ուշադրություն է դարձնում, որ իրենք ավելի վստահ ու ընդլայնված համագործակցություն սկսեն, որի արդյունքում նաեւ պետությունների մակարդակով կներկայացվեն այդ զբոսաշրջային փաթեթները։ Փորձելու ենք երկկողմ համագործակցության եզրեր գտնել, դա կարող է լինել համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձեւավորելու տեսքով, կարող են լինել երկու երկրներում համատեղ մարքետինգային արշավներ համատեղ միջոցառում իրականացնելու տեսքով։
–Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի վրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան նվազել է, ի՞նչը կշտկի իրավիճակը։ Այս տարվա առաջին եռամսյակին Հայաստանից Վրաստան է այցելել 326840 մարդ, նույն ժամանակում Վրաստանից Հայաստան՝ 74757. ի՞նչ քայլեր եք նախատեսում, որ վրացի զբոսաշրջիկներն էլ նույն ինտենսիվությամբ այցելեն Հայաստան, ինչ հայերը՝ Վրաստան։
–Երկու երկրներում համատեղ ճանաչողական այցերի, համատեղ տեղեկատվական արշավների իրականացումը կօգնի, որպեսզի Վրաստանի զբոսաշրջիկները Հայաստանը դիտարկեն որպես թեկուզ շաբաթվա վերջին երկու հանգստյան օրերի ուղղություններ, ինչպես հայերն են անում։ Սովորաբար, զբոսաշրջիկները գնում են այնպիսի տեղեր, որ տարբերվում են իրենց երկրից։ Հայերը նախընտրում են գնալ Վրաստան՝ ծովի համար, մենք էլ պետք է այնպիսի առաջարկներ ձեւավորենք, որը հետաքրքիր է ծով ունեցող երկրի ժողովրդի համար։ Կարծում եմ, որ արկածային տուրիզմի հետ կապված յուրահատուկ առաջարկները, քաղաքային ժամանցը, մշակույթը կարող են հետաքրքրել նրանց։
–Եվ վերջում խնդրում եմ նշեք այն երկիրը, որտեղից ամենաշատն են այցելում Հայաստան։
–Ամենաշատն այցելում են Ռուսաստանից։
Հարցազրույցը՝
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

03-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO