Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչով է առանձնացել ընդունելության հիմնական փուլը

Որոշ դիմորդների չի թույլատրվել մասնակցել լրացուցիչ փուլին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Միասնական քննությունները դիմորդների զգալի մասի համար արդեն նախկին գործընթացներ են։ Եվ դասագրքերն ու շտեմարանները փակվել ու մի կողմ են դրվել՝ ներկայումս կամ առջեւում հանգիստն է, որին էլ կհաջորդի նոր կարգավիճակով ինտեգրումը նոր միջավայրին։
Ոմանց համար էլ դրանք երեւի «աչքի փշի» պես մի բան դարձան, որովհետեւ ստիպված են նորից թերթել, նորից անգիր անել, կրկնել։ Կամ էլ թե պարզապես մի կողմ կդնեն՝ հրաժարվելով նաեւ բուհ ընդունվելու մտքից։
Իսկ 858 դիմորդի համար քննությունները դեռեւս ներկա գործընթաց են։ Միասնական քննությունների լրացուցիչ փուլը ընթացքի մեջ է, եւ նշված 858 դիմորդից 600—ը հայտագրվել է մաքուր 2—րդ փուլի համար։
Այս փուլում հայոց լեզվի ու հայ գրականության համար դիմել է 326 դիմորդ, ռուսաց լեզվի համար՝ 52 դիմորդ, հայոց պատմության համար՝ 90 դիմորդ։ Անգլերենի ու աշխարհագրության համար ներկայացված դիմում—հայտերի թիվը, համապատասխանաբար, 299—ը եւ 17 է։ Գերմաներենի քննության համար հայտագրվել է 9 հոգի, կենսաբանության համար՝ 121 հոգի, ֆրանսերենի համար՝ 4։ Մաթեմատիկան ունի 313 դիմորդ, իսկ քիմիան՝ 122, պարսկերենն ու համաշխարհային պատմությունն էլ՝ 2—ական։ Իսկ ահա «Ֆիզիկա» առարկայի համար արձանագրված թիվը 93 է։
Միասնականների երկրորդ փուլին ոչ բոլորն են մասնակցելու։ Օրերս բողոքարկման հանրապետական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ դիմորդներին, որոնց մոտ քննության ժամանակ հայտնաբերվել են հեռախոսներ, էլեկտրոնային սարքավորումներ, չի թույլատրվելու մասնակցել ընդունելության լրացուցիչ փուլին։ «Այդպիսի մոտավորապես 15 դիմորդ կա։ Նրանցից բացի, լրացուցիչ քննության չի թույլատրվելու մասնակցել նաեւ այն դիմորդներին, որոնք գրավոր աշխատանքը գրել են, այնուհետեւ դիմել են մեզ, թե քննության ընթացքում հիվանդ են եղել եւ չեն կարողացել ճիշտ գրել»,–«ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Այդ երեւույթներով պայմանավորված, կազմակերպիչները նպատակ ունեն հաջորդ տարվա քննությունները որոշակի փոփոխություններով անցկացնել։ Կ. Նասիբյանը նշեց, որ նախատեսում են շրջանավարտների մուտքը քննասենյակներ ավելի խստորեն վերահսկել, որպեսզի չկարողանան օգտվել թաքցրած հեռախոսից ու մյուս սարքավորումներից։
Խստացման հետեւանքով քանի դիմորդ քննությունից դուրս կհրավիրվի կամ ընդհանրապես ներս չի մտնի՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ, այս տարվա մասնակիցների արձանագրած արդյունքների հիման վրա արդեն պարզ է, թե ավելի մեծ թվով ուսանողներ որ բուհերն են ընդունել։ Նասիբյանի փոխանցմամբ, այդ առումով, մատնանշվում են Երեւանի պետական համալսարանը, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Իսկ մասնավոր բուհեր շատ փոքր թվով դիմորդներ են ընդունվել։
«Կարելի է ասել՝ գրեթե չեն գնացել մասնավորներ։ Ամենավատն այն է, որ ե՛ւ մասնավորի մասնագիտությունների, ե՛ւ պետականի մասնագիտությունների համար նույն քննությունն են հանձնել։ Մասնավորին որեւէ հնարավորություն չի տրվում մասնագիտության համար պահանջվող, ենթադրենք, 3 քննությունը դարձնել 2, որպեսզի կարողանա մանեւրել։ Դրա համար էլ դիմորդները նախընտրում են ավելի շատ գնալ պետական բուհեր, քան մասնավոր»,–ասում է ԳԹԿ փոխտնօրենը՝ ամփոփելով, որ ընդհանուր առմամբ, այս տարվա քննություններն անցել են հանգիստ միջավայրում։ Արտառոց որեւէ դեպք տեղի չի ունեցել։
Ըստ դիմորդների թվի առարկաների բաշխվածությունն այս տարի հիմնական փուլում հետեւյալ պատկերն ունի՝ հայոց լեզու եւ հայ գրականություն՝ 5569 դիմորդ, անգլերեն՝ 4760, մաթեմատիկա՝ 4727։ Իսկ ըստ մասնակիցների թվի բաշխվածությունն այսպիսին է՝ հայոց լեզու եւ հայ գրականություն՝ 5370 մասնակից, մաթեմատիկա՝ 4546 եւ անգլերեն՝ 4536։ Ամենաքիչ դիմորդները եղել են իտալերենից, իսպաներենից եւ պարսկերենից։ Իսկ դրանց նախորդում է «Համաշխարհային պատմություն» առարկան՝ 40 մասնակից։
Ամենաբարձր միջին միավորը ֆրանսերենից է (84 մասնակից), մյուս առարկաների դեպքում թվերը տատանվում են 11—13—ի տիրույթում։ 18—20 միավոր ամենաշատն արձանագրվել է «Անգլերեն» առարկայից՝ 1127 հոգի կամ մասնակիցների 24.8 տոկոսը։ Անգլերենին հաջորդում է «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան՝ 493 ցուցանիշով (9.2 տոկոս), հետո արդեն մաթեմատիկան է՝ 384 դիմորդ կամ՝ 8.4 տոկոս։ 18—20 միավոր հավաքածների ամենափոքր թիվը «Համաշխարհային պատմություն» առարկայից է։ Ընդամենը 5 հոգի կամ մասնակիցների 12.5 տոկոսն է այդ տիրույթում միավոր ստացել։
Դրական միավորի շեմը չհաղթահարածների մեծ թվով էլ աչքի են ընկնում հայոց լեզուն ու գրականությունը, մաթեմատիկան, անգլերենը։ Այդ առարկաներից «կտրվել» են, համապատասխանաբար, 1045 հոգի (19.5 տոկոս), 449 հոգի (9.9 տոկոս) եւ 447 հոգի (9.9 տոկոս)։ Շեմը չհաղթահարածների մասով ամենափոքր թվերն արձանագրվել են համաշխարհային պատմությունից՝ 5 հոգի, կամ՝ 12.5 տոկոս, եւ ֆրանսերենից՝ 7 հոգի, կամ՝ 8.3 տոկոս։
Բողոքարկում ավելի շատ եղել է «Քիմիա» առարկայի, Կարո Նասիբյանի ձեւակերպմամբ, չարաբաստիկ առաջադրանքի հետ կապված։
Հիշեցնենք, որ քիմիայի միասնական քննության ավարտից անմիջապես հետո դժգոհության ալիք սկսվեց թեստի թիվ 69 առաջադրանքի վերաբերյալ։ Սակայն պատասխանատուները հայտարարում են, որ թեստը համապատասխանում է ծրագրային նյութին եւ չափորոշիչին։ ԳԹԿ—ի պարզաբանման մեջ էլ ի գիտություն դիմորդների, նրանց ծնողների եւ քիմիայի ուսուցիչ—կրկնուսույցների՝ նշված է, որ բարձրացված հարցերն անհիմն են։
Քննական փուլում քիմիայից բացի, աղմուկ բարձրացավ նաեւ հայոց լեզվի ու գրականության թեստերի հետ կապված (այդ մասին առավել մանրամասն «ՀՀ»—ն կներկայացնի հաջորդիվ)։
Նասիբյանն ասում է, որ անգիր անելու երեւույթը կանխելու համար շտեմարանի առաջադրանքների պատասխանների տեղերը փոխել էին։ Արդյունքում հայոց լեզվի ու գրականության քննության մասնակիցների շուրջ 19.5 տոկոսը ստացավ անբավարար գնահատական։ «Նրանք այն դիմորդներն էին, որոնք սովոր էին պարզապես շտեմարաններն անգիր անել»,—նկատեց ԳԹԿ—ի ներկայացուցիչը։ Իսկ ի պատասխան դիտարկմանը, որ շտեմարանների ներդրման սկզբնական շրջանում անգիրը բացառվում էր՝ պատմեց, որ կրկնուսույցներ գիտի, որոնք դիմորդներին օրական կանչում էին եւ 5—6 էջ անգիր սովորել էին տալիս։
Շարունակելով՝ մեր զրուցակիցը բարձրաձայնեց նաեւ. «Նպատակ կար շտեմարանների առաջադրանքների թիվն անընդհատ ավելացնել։ Բայց 2 տարի շտեմարաններում ոչ մի փոփոխություն չկատարվեց։ Դրա համար, նախարարի առաջարկով, որոշեցինք անգիրը դուրս մղել միասնական քննություններից։ Ու ոչինչ չանելով շտեմարանի հետ՝ պարզապես առաջադրանքների տեղերը փոխեցինք»։
Բայց փոփոխությունը, փաստորեն, բավականին աղմկահարույց հետեւանք ունեցավ։

04-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO