Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Պետությունն աջակցում է վերաորակավորման հարցում

Որպեսզի անմրցունակ կադրերն աշխատաշուկա վերադառնան

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Ժամանակակից մասնագիտություններ ընտրելուն զուգահեռ այսօր միջին մասնագիտական կադրերի պատրաստման խնդիր կա։
Շրջանավարտները ձգտում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ ընտրել նորաձեւ համարվող մասնագիտություններ, արդյունքում աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամամասնության պարագայում որոշ նեղ արհեստագործական մասնագիտություններ դառնում են հին ու մոռացված։
Թեպետ աշխատաշուկայում միջին մասնագիտական կադրերի պահանջարկ միշտ էլ կա, սակայն խնդիր է նեղ մասնագետի գտնելը։ Ինչ—որ առումով միջին մասնագիտական կրթության պահանջարկը նվազեց 12—ամյա կրթության համակարգին անցման համատեքստում։
Ավագ դպրոցի եւ միջին մասնագիտական հաստատությունների միջեւ առաջացավ մրցակցություն, ավելի ճիշտ՝ նվազեց հոսքը դեպի ուսումնարաններ եւ քոլեջներ։ Արդյունքում նեղ արհեստագործական մասնագետների սերնդափոխման, բայց միաժամանակ նաեւ մասնագետների պատրաստման խնդիր կա։
Բնականաբար, այս խնդիրը պետությունը չի կարող միանգամից լուծել, այսինքն բարձրացնել միջին մասնագիտության հանդեպ գրավչությունը, սակայն աջակցության որոշակի ծրագրերով քայլ է անում անմրցունակ եւ գործազուրկ կադրերին վերադարձնել աշխատաշուկա։ Խոսքը վերաբերում է միջին մասնագիտական կամ արհեստագործական ուղղվածություններին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց, որ զբաղվածության ոլորտում մասնագիտական ուսուցման ծրագիր է գործում, որի նպատակն է որոշակի ժամանակահատվածում օգնել շահառուներին վերապատրաստվելու, մասնագիտություն ձեռք բերելու կամ տվյալ մասնագիտության ուղղությամբ հմտություններ ստանալու եւ նպաստելու հետագայում աշխատանքի ուղղորդման հարցում։
Նրա տեղեկացմամբ, կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը աշխատաշուկայում կա, սակայն չկան համապատասխան կադրեր բացը լրացնելու համար, ուստի զբաղվածության պետական ծրագրերի միջոցով ինչ—որ չափով պետությունը փորձում է խնդիրը լուծել ֆինանսական ռեսուրսների հաշվին վերապատրաստումների, դասընթացների կազմակերպման միջոցով։
Խնդիրը գլոբալ է եւ առնչվում է ոչ միայն տվյալ նախարարությանը, այլեւ կրթական համակարգին։
Այդուհանդերձ, հնարավորության սահմաններում փորձ է արվում հնարավորինս օգնել ծրագրի շահառուներին։ Իսկ թե ովքեր կարող են դառնալ ծրագրի մասնակիցներ՝ այդ մասին մանրամասն։
Գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցողները, անմրցունակ աշխատակիցները, ինչպես նաեւ ազատազրկման մեջ գտնվող եւ պատիժը կրելու ավարտին մինչեւ 6 ամիս մնացած աշխատանք փնտրող անձինք կարող են դառնալ շահառուներ։ Ինչպես նաեւ՝ նրանք, ովքեր ծանուցվել են տվյալ կազմակերպության լուծարման մասին կամ կրճատվել որոշակի չափորոշիչների չհամապատասխանելու պատճառով։
Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է համապատասխան խմբի առկայության դեպքում, խմբում պետք է առնվազն 4—5 հոգի լինեն։ Խնդիր է նաեւ համապատասխան ոլորտում ուսուցանող գտնելը։ Դասընթացը կարող է տեւել 3—6 ամիս։ Ուսուցման ընթացքում շահառուներին վճարվելու է կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ, այս տարի նախատեսվում է ծրագիրն իրականացնել 700 շահառուի համար։ Նմանատիպ ծրագրեր կան տարբեր ոլորտներում՝ խոհարարություն, մատնահարդարում, դերձակություն, վարսավիրություն, շինարարական որոշակի հմտություններ, համակարգչային ծրագրերի ուսուցում եւ այլն։ Ի դեպ, կրթական ծրագրերը որոշակի ընթացակարգեր են անցել եւ երաշխավորվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետը հավելեց, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի շահառուն կարողանա հաճախել դասընթացների որոշ ժամանակահատվածի համար, իսկ ավարտելուց հետո կարողանա աշխատանք գտնել։
Նշենք, որ վերջին տարիներին մասնագիտական ուսուցման աջակցության այս ծրագիրը չի գործել, եւ այս տարվանից նախարարությունը նոր թափ է ուզում հաղորդել անմրցունակ կադրերին աշխատաշուկա վերադարձնելու խնդրի լուծմանը։ Այս պահին դեռ ամփոփ տվյալներ չկան շահառուների վերջնական թվի մասին։

04-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO