Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահի հանդիպումները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան։ Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ։ «Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու»,–նշել է նա։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իտալացի արվեստագետի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերին։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ նախագահական նստավայրում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ։ Այս համատեքստում քննարկվել է Լորենցո Քուինի քանդակները նախագահական նստավայրում ցուցադրելու հնարավորության հարցը։

***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։
Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների տունն է։ Հայրենիք—սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը։ Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի հետ կապված իր ծրագրերը՝ առաջարկելով Գլենդելին նվիրված միջոցառում կազմակերպել Գյումրիում եւ Գյումրիին նվիրված միջոցառում՝ Գլենդելում։ Նա պատրաստակամություն է հայտնել նախագահական նստավայրում կազմակերպել միջոցառում՝ նվիրված Գլենդելի մշակութային ժառանգությանն ու բազմազանությանը։
Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, եւ ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս։ Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը։

***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու եւ տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ։

04-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO