Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Մեր երկրից եւ դեպի մեր երկիր՝ Հայաստանի դրոշով օդանավեր

Վարչապետի մոտ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը նվիրված խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում։
Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարեւոր բաղադրիչ է։ Եվ, իհարկե, մեր բոլորիս նպատակը եւ ցանկությունը ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է։ Ես ուզում եմ, որ մենք չշփոթենք հասկացությունները, որովհետեւ նախկինում գործած համակարգերի եւ մեխանիզմների գործունակությունը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ Հայաստանից եւ դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է։ Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հաշվարկված, մտածված եւ հետեւողական քայլեր։ «Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը եւ համոզված լինել, որ կայացրած որոշումների եւ որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» եւ «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային եւ այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը։ Եվ սա պետք է խոստովանել։ Բայց, մյուս կողմից, մեր ռազմավարական նպատակը պետք է լինի հայկական ավիաընկերությունների գոյությունը, որոնք շուկայում լինեն մրցունակ եւ կարողանան մրցակցել իրար հետ եւ միջազգային իրենց մրցակիցների հետ։ Դա մեզ համար աներկբա է։ Մենք պետք է հաշվարկված, մտածված եւ հետեւողական քայլերով ընթանանք դեպի այդ նպատակի իրագործումը։ Ես համարում եմ, որ այսօրվա քննարկումը այդպիսի ճանապարհի մեկնարկն է»,–ընդգծել է կառավարության ղեկավարը։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը։ Փաստաթղթում ներառվելիք միջոցառումներն ու ծրագրերը հիմք կծառայեն քաղաքացիական ավիացիային վերաբերող ոլորտներում իրականացվող քաղաքականության մշակման, պետական մարմինների իրավասությունների, պատասխանատվության ոլորտների եւ գործառույթների հստակեցման, իրավական դաշտի բարեփոխման եւ կոնկրետ գործողությունների պլանի մշակման համար։
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները հայեցակագի նախագծի վերաբերյալ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ։

04-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO