Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ժողովրդավարության դարաշրջանը

Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչ լիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում եւ նրա սահմաններից դուրս» գրքից

Մենք ապրում ենք ժողովրդավարության դարաշրջանում։ Անցյալ դարում նրա վերելքը շատ ավելի մեծ փոփոխություններ կատարեց աշխարհում, քան մյուս միտումները։ 1900 թվականին աշխարհի ոչ մի երկրում չկար այն, ինչ այսօր անվանում ենք ժողովրդավարություն, այսինքն՝ իշխանություն, որ ձեւավորվում է ընտրությունների արդյունքներով, որոնցում մասնակցություն կարող է ունենալ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի։ Այժմ այդպիսի համակարգ գործում է 119 պետություններում, որը կազմում է աշխարհում գոյություն ունեցող երկրների 62 տոկոսը։ Այն, ինչ երբեւէ գործում էր մի շարք երկրներում, որոնք փռված էին Հյուսիսատլանտյան օվկիանոսի ափերին, հիմա դարձել է կառավարման սովորական ձեւ մարդկության զգալի հատվածի համար։ Միապետությունները ծերացել են։ Ֆաշիզմն ու կոմունիզմը լիովին վարկաբեկել են իրենց։ Նույնիսկ մուսուլմանական կրոնապետությունները հրապուրում են սակավաթիվ մոլեռանդների։ Երկրների մեծ մասում ժողովրդավարությունը դարձել է քաղաքական օրինականության միակ աղբյուրը։ Այնպիսի բռնապետներ, ինչպես Հոսնի Մուբարաքը Եգիպտոսում եւ Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեում, քիչ ջանք եւ միջոցներ չեն խնայում համազգային ընտրություններ կազմակերպելու համար, եւ, իհարկե, հեշտությամբ հաղթում են։ Եթե անգամ ժողովրդավարության հակառակորդներն են դիմում նրա ծիսական ձեւերին եւ կատարում միեւնույն արարողությունը, նշանակում է, որ այն իսկապես հաղթանակել է։
Մենք ապրում ենք ժողովրդավարական դարաշրջանում նաեւ առավել լայն իմաստով։ Ինքը՝ հասկացությունը, հունական արմատներ ունի եւ նշանակում է «ժողովրդական կառավարում»։ Եվ հիմա ամենուր նկատելի է իշխանության՝ վերեւից ներքեւ տեղաշարժը։ Ես այդ ամենը կոչում եմ «ժողովրդավարացում», չնայած կատարվածը դուրս է գալիս քաղաքականության սահմաններից։ Համանման գործընթացներ զարգանում են ամենուր. քայքայվում են աստիճանակարգային կառույցները, փակ համակարգերը վերածվում են բաց համակարգի, իսկ ժողովրդական զանգվածների ճնշումները դառնում են սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժը։ Կառավարման ձեւից ժողովրդավարությունը վերածվում է կյանքի եղանակի։
Քննենք տնտեսական ոլորտը։ Ներկա կապիտալիզմի գլխավոր տարբերակիչ գիծը եւ յուրահատկությունները ոչ թե նրա գլոբալությունն են կամ նրա զարգացման համար տեղեկատվական եւ տեխնոլոգիական միջոցների առաջնահերթ դերը. այդ ամենը եղել է նաեւ պատմության ավելի վաղ փուլերում։ Արդի կապիտալիզմը առաջին հերթին բնութագրվում է նրանով, որ այն ժողովրդավարական է։ Վերջին կես դարում արդյունաբերական երկրներում տնտեսական զարգացումը հանգեցրեց հարյուր միլիոնավոր մարդկանց բարեկեցության բարձրացմանը՝ ծնելով զանգվածային սպառման, կուտակման եւ ներդրման երեւույթներ։ Դա իր հերթին հասարակական կառուցվածքում առաջ բերեց փոփոխություններ։ Ի հետեւանք՝ տնտեսական իշխանությունը, որ հարյուրավոր տարիներ կենտրոնացված էր մի խումբ մարդկանց՝ ձեռներեցների, բանկիրների եւ բյուրոկրատիայի ձեռքում, սկսեց տեղաշարժվել ներքեւ։ Այժմ ընկերությունների, ինչպես նաեւ պետությունների մեծ մասը ձգտում է ունենալ ոչ թե մի քանի հարուստների, այլ բազմաքանակ միջին խավի բարեհաճությունը։ Եվ ճիշտ են անում, չէ՞ որ նույնիսկ ամենահամբավավոր ներդրումային խմբերի վճարային մուտքերը վարձու աշխատողների թոշակային հիմնադրամների միջոցների համեմատությամբ չնչին են։
Ժողովրդավարանում է նաեւ մշակույթը։ Այն, ինչ ընդունված է անվանել «բարձր մշակույթ», նախկինի պես հեղինակավոր է, սակայն հիմնականում ուղղված է հարգարժան տարիք ունեցող մարդկանց եւ հասարակության մշակութային կյանքի կիզակետում չէ։ Այստեղ արդեն տնօրինում են պոպ—երաժշտությունը, կինոֆիլմերը եւ հեռուստատեսությունը։ Հենց սրանք են որոշում ժամանակակից կյանքի կանոնները եւ բնակչության լայն զանգվածների մշակութային կողմնորոշումների ողջ գունապնակը։ Անտրտունջ հասարակության մեջ դեմոկրատական հեղափոխությունը ինքնին փոխեց մշակույթի սահմանումը։ Օրինակ, առաջներում երգչուհու հռչակը կախված էր այն բանից, թե ում էր դուր գալիս նրա արվեստը։ Հիմա նրա փառքը կախված է այն բանից, թե նա որքան երկրպագուներ ունի։ Այս չափանիշներով Մադոննան միշտ էլ առաջ կընկնի Ջեսի Նորմանից։ Քանակը ստվերել է որակը։
Ինչի՞ց սկսվեց այդ կտրուկ շրջադարձը։ Ինչպես մյուս սոցիալական երեւույթների դեպքում, ժողովրդավարական գործընթացների վերելքին նպաստեցին մի շարք գործոններ, մասնավորապես՝ գիտատեխնիկական հեղափոխությունը, միջին խավի բարեկեցության աճը, ինչպես նաեւ կապիտալիզմին այլընտրանքային համակարգի բացակայությունը եւ հասարակության կազմակերպման գաղափարախոսության ճգնաժամը։ Համակարգային պատճառների թվին կարելի դասել նաեւ եւս մեկը՝ ԱՄՆ—ի դերը աշխարհում։ Ամերիկայի գերիշխանությունը, մի երկիր, որի խորապես ժողովրդավարական քաղաքականությունը եւ մշակույթը հանգեցրին այն բանին, որ ժողովրդավարացումը դարձավ անխուսափելի։ Ինչպիսին էլ լինեն կոնկրետ պատճառները, ժողովրդավարացման ալիքը միանգամայն կանխատեսելի ազդեցություն է թողնում կյանքի բոլոր ասպարեզների վրա։ Դրանք կործանում են հին աստիճանակարգությունները, իշխանություն են տալիս փողոցից եկած մարդկանց եւ հասարակության մեջ առաջացնում փոփոխություններ, որոնք առհասարակ դուրս են քաղաքականության շրջանակներից։ Աշխարհի տարբերակիչ առանձնահատկությունների մեծամասնությունը, որտեղ մենք ապրում ենք, փաստորեն դեմոկրատական գաղափարների իրագործման հետեւանքն են։
Թարգմ. անգլ. Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

05-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO