Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գազի գինն ու Պուտինի այցը

Ինչ է մանրամասնում ՀԾԿՀ նախագահը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գազի սակագնի շուրջ բանակցությունները տեւական ժամանակ է շարունակվում են։ Երբ ենք ի վերջո հստակ ինչ—որ բան իմանալու։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողներիս հարցադրումներին ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը համառոտեց. «Բանակցությունները մի քանի փուլով են ընթանում»։
Արդյո՞ք սպասում են ՌԴ նախագահի Հայաստան այցին, որպեսզի այդ ժամանակ վերջնական լուծումը տրվի։ Բանախոսը նախ պարզաբանեց, որ ներքին շուկայում ձեւավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները որեւիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ։ Այդ այցի հետ, ըստ նրա, ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձեւավորման հարցը։
Իսկ արդյո՞ք ենթադրելի է, որ սահմանին գազի գինն ավելի ցածր կլինի։ «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի,–նշեց Գ. Բաղրամյանը,–բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Բնականաբար, մենք բանակցում ենք նվազեցման շուրջ»։
ՀԾԿՀ նախագահը գազի գնի նվազեցման շուրջ էլ ոչինչ չասաց. բանակցությունների ավարտին պետք է սպասենք։
Մեզ հետաքրքիր էր նաեւ, թե «Գազպրոմ Արմենիային» տուգանելը սակագնի շուրջ բանակցությունների հետ կապ ունի՞։ «Չունի»,—հնչեց արձագանքը։ Ու հետեւեց պարզաբանումը. «Փաստաթղթերից կարելի է պարզել, թե ինչի համար է եղել տուգանքը։ Մենք մեր գործը կատարում ենք ոչ միայն սակագին սահմանելով, այլ կան կանոններ, որոնք սահմանում են սպասարկման որակը։ Այդ որակի ցուցանիշները մենք մոնիթորինգի են ենթարկում։ Խախտումների դեպքում օրենսդրությունը տույժեր է նախատեսում։ Դա պարբերական բնույթ է կրում։ Դրանից 7—10 օր առաջ էլ եղել է նախազգուշացում, որը եւս տույժի տեսակ է»։
Հնարավո՞ր է այս տույժերը հանգեցնեն մի վիճակի, որ «Գազպրոմ Արմենիան» դիմի ՀԾԿՀ—ին՝ սակագինը վերանայելու հարցով։
Գարեգին Բաղրամյանը հավաստիացրեց, որ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ընթացքում սակագնի վերանայման հարցով չի դիմի հանձնաժողովին։
Այստեղից էլ այլ հարց՝ այդ դեպքում ինչքա՞ն ժամանակ ընկերությունը դեռ կկարողանա սուբսիդավորել սակագինը։ «Չի սուբսիդավորում, ընդամենն իր խնայողությունների հաշվին է, որ չի դիմել հանձնաժողովին սակագին փոխելու հայտով»,—ընդգծեց հանձնաժողովի նախագահը՝ միաժամանակ փոխանցելով իր տեսակետը, թե կարծում է, որ 2019թ. չի դիմի, իսկ 2020թ. համար նույնիսկ սահմանին գազի գնի մեծություն չկա դեռ սահմանած։
Եվ վերջում՝ բանախոսը հորդորեց բանակցությունների ավարտի հարցում չշտապել, քանզի «բավականին բարդ ու ծավալուն թեմա է բանակցվում». բանակցվում են ե՛ւ ներդրումային ծրագրեր, ե՛ւ սակագների ձեւավորման ծախսային հոդվածներ։ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացման խնդիր կարող է լինել։ Ընկերության ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսված են մինչեւ 2030 թվականը, նույնպես բերում են որոշակի արդյունքների։ Դա մի կողմից բերելու է շահույթի մաշվածության ավելացման, մյուս կողմից կրճատելու է կորուստները, պահպանման ծախսերը եւն։
Ու եզրափակեց. սահմանին գնի շուրջ բանակցություններին ինքը չի մասնակցում։

05-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO