Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՍՈՑԻՈՒՄ


Վետերանների պատվովճարը կկրկնապատկվի, ՋՕԸ—ների պարտքն էլ կմարվի

Գործադիրը երեկվա նիստում կայացրել է համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կավելանա, իսկ ավելի ստույգ՝ կկրկնապատկվի՝ 50 հազարից դառնալով 100 հազար դրամ։ Երեկ կառավարության նիստում համապատասխան որոշում կայացվեց։
Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ դա կբարձրացնի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը։
Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1—ից։
Ինչպե՞ս է կառավարությունը այս հաշվարկը ստացել, ինչո՞ւ հենց 100 հազար եւ ոչ թե ասենք՝ 80 հազար կամ 120 հազար։
Պարզվում է՝ կառավարության սահմանած կարգով վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար, որի չափը 2015 թ. մայիս 1—ից սահմանվել է 50 հազ. դրամ։ 2019թ. պետբյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 մլն դրամ 397 շահառուի համար։ Մայիսի 1—ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 2019թ. հունվար—մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84 մլն 607 հազ. դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15 մլն դրամ։ Արդյունքում՝ 2019թ. հունվար—հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100,000.0 հազ. դրամ։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 հազ. դրամով։ Արդյունքում, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կկազմի 100 000 դրամ։

Երբ է գալու խորքային փոփոխությունների ժամանակը

2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ջրային կոմիտեին կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության երեկվա նիստում։ Նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է. «Համակարգ, որտեղ տարիներ շարունակ պարտքեր են կուտակվել եւ վերջին շրջանում էլ աղմկոտ բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից»։
Պարզվում է՝ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ—ներ)՝ դեռեւս նախորդ տարիներից կուտակած պարտքերից զատ, 2018թ. կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ («Ամերիա» բանկից վերցված վարկի տեսքով)։ Տարիներ շարրունակ, ինչպես ներկայացրեց նախարարը, ՋՕԸ—ները տարեվերջին ՀԷՑ—ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել։ Եվ ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։ «Այս տարին էլ բացառություն չի եղել,–շարունակեց Սուրեն Պապիկյանը,–եւ մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամն ուղղվել է նախորդ տարվա գոյացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին առանց պարտքի սկսելու համար»։
Նա կառավարության այս քայլն էլ գնահատեց իբրեւ գոնե վերջին տարիների համար նախադեպ չունեցող, այն է՝ «այս պահին առկա պարտավորությունները մարելու եւ զրոյացնելու համար առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին։ Սա կբերի նրան, որ աշնանը համակարգը կմտնի նոր տարի զրոյական պարտքով, ինչը համակարգի առողջացման հնարավորություն է տալու»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ կա համակարգային խնդիր, եւ սա պետք է արձանագրել։ Եվ ամենակարեւորը, ինչին նա ուշադրություն հրավիրեց, սա էր. «Ու ամենակարեւոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց հետո, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները»։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հավելեց, որ գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։
Մի փոքր մանրամասներ ներկայացնենք։ 2019 թ. ոռոգման շրջանը պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՋՕԸ—ները մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր եւ չոր եղանակի հետ կապված՝ ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքեր են կուտակել։ 2019թ. ոռոգման շրջանը սկսվել է, սակայն ՋՕԸ—ները կանգնել են մեծ դժվարությունների առաջ։ Հունիսի 10—ի դրությամբ ՋՕԸ—ների ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը՝ 873,0 մլն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 մլն դրամ եւ այլն։ Հարկային ժամկետանց պարտավորությունների եւ մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ—ների բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտում է ֆինանսական գործունեությունը, հետեւաբար, ոռոգման շրջանի կազմակերպումը։ Ըստ այդմ էլ՝ նախատեսվում է մարել ՋՕԸ—ների կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը։
«Ընդհանուր ՋՕԸ—ների համակարգն ինչ—որ սխալ խթանների վրա է կառուցված, որն անընդհատ նման խնդիրներ է առաջացնում։ Այո, ենթակառուցվածքներում ունենք մեծ խնդիրներ, ունենք կորուստներ, բայց դա չի նշանակում, որ այս ձեւաչափը թույլ է տալիս ճիշտ մեխանիզմով աշխատել»,–նկատեց փոխվարչապետը։ Միաժամանակ եզրափակեց. համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մինչեւ սեպտեմբեր։

05-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO