Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Խոսում են տարբեր լեզուներով

Բայց չեն փոխում իրենց էությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հավանաբար, առանց ազգայնականության մեջ մեղադրվելու, կարելի է հայերենի մասին ասել այն, ինչ Էռնեստ Ռենանը ֆրանսերենի առիթով. «Ֆրանսերենը, տիկնայք եւ պարոնայք, երբեք չի կարող լինել աբսուրդի լեզու. ես չեմ կարող պատկերացնել որեւէ քչից—շատից լուրջ հետադիմական շարժում, որի զենքը լինի ֆրանսերենը»։
Իրոք, դժվար է պատկերացնել ֆրանսերեն խոսող գիլյոտին, բայց դժվար չէ պատկերացնել ոտքի վրա ընդունված որոշումների բովանդակությունը, որ կարգադրում էր գիլյոտին բանեցնել, եւ հրամանը, ասենք, լիներ իտալերեն, այն պատճառաբանությամբ, թե ապագայում այդ լեզվով է խոսելու Մուսոլինին։ Նույն տրամաբանությամբ կարելի է նույնացնել Հիտլերի արիականության ֆաշիստական ուսմունքը եւ Գյոթեի բանաստեղծությունը, ինչ է թե երկուսն էլ խոսում էին գերմաներեն։ Կամ՝ ռուսաստանյան սքինհեդներին համարել «Եվգենի Օնեգինի» լեզվական կուլտուրայի օրինական ժառանգորդները։ Ավելին՝ ազգի մասին դատել այն լեզվով, որով արտահայտվում է, կնշանակի՝ հայերենը Ավարայրի կամ ցեղասպանության ենթարկված ազգի լեզուն է, իսկ թուրքերենը՝ ցեղասպանողի, ճապոներենը՝ էլեկտրոնիկայի, ռուսերենը՝ պերմանենտ հեղափոխականների, եւ այդպես շարունակ։ Ինչպես նկատում եք, օրինակները հիմնականում խոսում են ի վնաս մարդկանց առանձին խմբերի եւ հօգուտ լեզվի, այսինքն՝ լեզվի անմեղության կանխավարկածի օգտին՝ միաժամանակ բացառելով լեզվի եւ դրանով խոսող անձանց վարքի եւ ինչ լեզվով խոսելու միջեւ եղած որեւէ ընդհանրություն։
Մյուս կողմից՝ անհնար է անտեսել— եւ սա պարադոքս է— դատելով մարդու լեզվից՝ գրեթե անսխալ կարելի է կռահել նրա ով լինելը, իսկ նրա ով լինելուց՝ գուշակել այն լեզուն, որով խոսում է։ Պարադոքսի փարատման հույսով կարելի է թեթեւակի ակնկալիքներ կապել այն բացատրության հետ, ըստ որի՝ լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, ինչպես տասնամյակներ շարունակ լենինաբար կրկնում են մեր լեզվաբանները, այլ առաջին հերթին՝ դասակարգման միջոց։ Կարծես խելքի մոտիկ բացատրություն է, հակառակ դեպքում անհասկանալի կլինի, թե, օրինակ, ինչո՞վ է հաղորդակցվում հայաստանյան քաղաքական գործիչների մեծագույն մասը, չլինի՞ հայերենով։ Իհարկե՝ ըստ դասակարգման, այսինքն՝ ի պաշտոնե։ Ուստի լեզվի՝ դասակարգման միջոց ընդունելուց հետո դժվար չէ գնահատել մարդուն, անկախ այն բանից, թե ինչ լեզվով է խոսում, կամ կարեւոր չէ՝ դաշնակ լինելու համար պարտադիրը հայերե՞նն է, թե՞...։ (Պետք է կարծել, որ Հայաստանում դիկտատուրայի հաստատման հնարավորությունը բացառողները ենթագիտակցաբար ելնում էին այն պարզունակ դրույթից, թե հայերենով հնարավոր չէ դիկտատոր լինել)։
Ինչեւէ. ինչպես տեսնում ենք, խոսելն ինքնին այնքան էլ անմեղ զբաղմունք չէ։ Անգամ փորձնական հոգեբանության մակարդակում ապացուցված է, որ մշակույթի առաջընթացի շարժիչը նախեւառաջ բառերն են, ապա հետո միայն գաղափարները։ Եվ ահա՝ բավական է հայերենում հայտնվեր «գոյատեւել» բառը, որպեսզի արագորեն վերածվեր ազգապահպանման մեծագույն գաղափարի։ Գոյատեւումը կրավորական կեցություն է՝ առանց ծրագրի, ավելի ճիշտ՝ միակ ծրագիրը գոյատեւելն է։ Սա արդեն բոշայության սահմանումն է— աշխարհն ազատ է, իսկ տեղաշարժման հնարավորությունները՝ անկաշկանդ։ Մշակութային եսակենտրոնության ամենաբիրտ ձեւը, երբ պահպանողականությունը դառնում է ինքնապաշտպանության միակ կերպը, որը նաեւ չանհետանալու ուղին բռնած ազգի շամանական բանաձեւն է։ Եթե սրան հավելենք աղետների տեսությունից փոխառած գաղափարները, կարելի է երկյուղել, որ ազգի եռանդ—ուժը սպառվում է։
Գոյապաշտության (էկզիստենցիալիզմ) ուսմունքի հայրերից մեկը՝ Հայդեգերը, կարծում էր, որ մարդկությունը երկու մեծագույն ճգնաժամ է ապրել, առաջին անգամ, երբ Ադամը մեղք գործեց, երկրորդը՝ երբ հայտնվեց տափակության սարդոստայնում։ Կարծում եմ, «գոյատեւումը» անկման երրորդ օղակն է լինելու, վախենամ՝ վերջինը։
Կարելի է չտարակուսել, որ «գոյատեւում» բառը մի քիչ ախպարական գունավորումով, այնուամենայնիվ մտավորական ծագում ունի եւ գաղափարախոսություն է, ավաղ, մտավորականության մեծագույն մասին հարմար։ Ճիշտ է, մյուս կողմից, չափազանց բարդ է ըմբռնել, թե մենք ինչ ենք հասկանում «մտավորականություն» ասելով։ Օստապ Իբրահիմովիչը հարստանալու 4 հարյուր ազնիվ միջոց գիտեր, նույնքան սահմանում կարելի է տալ «մտավորականություն» հասկացությանը, որոնցից հնարավոր է ընտրել համեմատաբար ամենաազնիվը. մտավորականությունը ինտելեկտուալ վերաբերմունք է ժամանակի եւ միջավայրի նկատմամբ, այսինքն՝ մտավոր տեսակետ իրականության հանդեպ։ Համաձայն եմ, սա անորոշ, միաժամանակ «բաց» սահմանում է, բայց միակ չափորոշիչը, որով հնարավոր է զատել կոչյալներին ընտրյալներից։ Սարտրն ասում էր. «Ես պատասխանատու եմ համարում Ֆլոբերին եւ Գոնկուրներին ռեպրեսիաների համար, որոնք հետեւեցին Կոմունային, որովհետեւ տող իսկ չգրեցին, որպեսզի կանխեին դրանք»։ Պատասխանը մեկն է՝ մտավորականությունը խաղից դուրս վիճակում է։ Էլի փառք Մաթեւոսյանին, որ չհապաղեց տալ 27—ի ոճրագործների արարքի սահմռկիչ գնահատականը՝ հայտարարելով. «Այդ տեքստը մենք ենք գրել»։
Բնականաբար, այս ամենից ելնելով, մենք պետք է ապավինենք գոյատեւմանը— գոյատեւող իշխանություն, գոյատեւող ընդդիմություն եւ իսկապես գոյատեւող ժողովուրդ։ Ժամանակի ըմբռնման փիլիսոփայության առումով հայ ժողովրդի գիտակցության մեջ բացակայում է տեւականության չափման այնպիսի միավոր, ինչպիսին ապագան է։ Կարելի է կարծել, որ թույլ է նաեւ հակադարձությունը ներկային։ Հետեւաբար, իր ողջ փիլիսոփայությունը դուրս է բերում անցյալից։ Զարմանալիորեն հիմա հույսներս դրել ենք ամեն ինչի վրա, բացի մեզնից։ Կրկրում եմ՝ ըստ երեւույթին հույսը իսկապես վերջինն է մեռնում, բայց, վերջ ի վերջո, մեռնում է։

05-07-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO