Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԼՂՀ


Համագործակցելով մեկ միասնական հարթակում

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Մեր նպատակն է՝ արդյունավետ համագործակցելով արցախցի գործընկերների հետ ու աշխատելով մեկ միասնական հարթակում, համատեղ իրագործել ռազմավարական նշանակության ծրագրեր եւ տնտեսության տարբեր ոլորտներում հասնել շոշափելի ձեռքբերումների»,–Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ ունեցած հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գլխավորած պատվիրակության անդամներն աշխատանքային երկօրյա այցով Արցախում էին։
Ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են գյուղատնտեսության, արտադրական ենթակառուցվածքների եւ արդարադատության ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Գրիգորի Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախանշված ծրագրերի իրականացմանը եւ ԱՀ կառավարության անդամներին հանձնարարել հայաստանյան գործընկերների հետ հստակեցնել առաջնահերթությունները միասնական դաշտում։ Գյուղնախարար Ժիրայր Միրզոյանն անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ մասնավորապես պահանջված է համարել մասնագիտական կադրերի վերապատրաստման, հակակարկտային նոր համակարգի կիրառման բնագավառում փորձի ուսումնասիրման ու փոխըմբռնման, ինչպես նաեւ անասնապահության հետագա զարգացման նպատակով խոշոր եղջերավոր անասունների տոհմի բարելավման, կենդանիների հաշվառման եւ համարակալման գործընթացի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ընդգծել է Ստեփանակերտի գլխավոր նոր հատակագծի ուրվագծման հարցում Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի աջակցման անհրաժեշտությունը։ Առաջարկվել է նաեւ համատեղ ծրագիր մշակել Մարտակերտ—Սոտք ավտոճանապարհի սպասարկման վերաբերյալ։ Տիգրան Ավինյանը  նշել է, թե «հնչեցված առաջարկները բխում են հայկական երկու պետությունների շահերից, եւ միասնական դաշտում «խաղի կանոնները» հավասար պիտի լինեն բոլորի համար, երկու կառավարությունների միջեւ ավելի պիտի սերտացվեն համագործակցության ուղղությունները, որպեսզի լիարժեք լուծում տրվի նախանշված ծրագրերին»։
Եթե արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը կարեւորել է միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման եւ դեպի Ռուսաստանի Դաշնություն երթուղային կապի կարգավորման հարցերը, ապա արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանդիպմանը բարձրացրել է ՀՀ—ում Արցախի դատարանների վճիռների պահանջների կատարման խնդիրը։
Այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետը Արցախի պետնախարարի ուղեկցությամբ ծանոթացել է նախկին «Ղարմետաքսկոմբինատի» տարածքում հիմնադրված գորգագործական եւ հագուստների արտադրման ձեռնարկությունների աշխատանքային առօրյային, թողարկվող արտադրանքների ծավալներին եւ ընկերությունների հեռանկարներին։ Հայաստանից ժամանած հյուրերն այցելել են նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն եւ հետաքրքրվել սովորող շուրջ 1200 երեխաների ուսուցման պայմաններով։
Այցի հաջորդ օրը Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները եղել են Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում, ուր նրանց հաճելիորեն ուրախացրել են կրթահամալիրում ներդրվող նորարարությունները եւ տնտեսության համար բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները։ Տեսարժան վայրերի շարքում հյուրերի վրա մեծ տպավորություն են թողել քաղաքի նորակառույցները, պատմամշակութային հուշարձանները եւ թանգարանները, մասնավորապես՝ արվեստի թանգարանը, որտեղ տեղադրված քանդակների եւ կտավների հարուստ հավաքածուների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է հաղորդել օջախի հիմնադիր, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը։

09-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO