Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԼՂՀ


«Հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել»

Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Ստեփանակերտում էր

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է գործընկերոջը՝ Մասիս Մայիլյանի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խորհրդակցությունների վերաբերյալ հուշագրի ստորագրումից հետո ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ։
ՀՀ արտգործնախարարը, անդրադառնալով այն հարցին, թե հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել իրեն եւ ադրբեջանցի գործընկերոջը, «որոնց վրա աշխատում են Բաքվում ու Երեւանում», եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով երբ է ակնկալվում հերթական հանդիպումը, նշեց, թե խոսքը գլխավորապես երեք հիմնարար ուղղության մասին է։ «Ես նկատի ունեմ բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որտեղ տեղի է ունենում այդ գործընթացը, եւ, որպես հավասար կողմ, բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության հարցը։ Յուրաքանչյուր խնդրում մենք ունենք մեր հստակ մոտեցումները, քանի որ այս բոլորն իրար սերտ փոխկապակցված են,–ասաց Զ. Մնացականյանը։–Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության ապահովմանը, ապա պիտի կրկնեմ, որ դա մեզ համար սկզբունքային, պրագմատիկ հարց է։ Արդյունավետ առաջընթացը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում բարդացվում է, երբ Արցախը որպես հակամարտության կողմ լիարժեք չի մասնակցում։ Մեզ համար, անշուշտ, կարեւոր է բանակցությունների անցկացման միջավայրը։ Չեմ կարծում, թե կարող է լինել մի այնպիսի իրավիճակ, որն առաջարկվում էր մյուս կողմից, որտեղ հնարավոր չէ, այսպես ասած, մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել։ Մենք երբեք դրան չենք համաձայնի ու բազմիցս նշել ենք, որ Հայաստանն ու Արցախը ունեն բավարար ներուժ արդյունավետ պաշտպանվելու։ Սպառնալիքի լեզուն անընդունելի է, դատապարտելի։ Նույնը վերաբերում է այն միջավայրին, որտեղ մարդկային շփումների առումով տեղի են ունենում գործընթացները։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ ատելությամբ եւ հայատյացությամբ հնարավոր չէ առաջ շարժվել, հասնել փոխըմբռնման եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել»։
Նախարարը Հայաստանի դիրքորոշումն արտահայտեց նաեւ բանակցությունների «բովանդակային մասի» վերաբերյալ, ընդգծելով, թե տվյալ պարագայում խոսքն առնչվում է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 150 հազար բնակչության ֆիզիկական անվտանգությանը. «Սա համայն հայության խնդիրն է, արցախահայության ինքնության պաշտպանության խնդիրը, որից եւ բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այս շրջանակում մենք ունենք մեր մոտեցումները, եւ դրանք, բնականաբար, դիտարկվում են առաջնահերթության համատեքստում»։
Ի պատասխան այն հարցի, թե վերջերս Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն իր ելույթներից մեկում նշել է, թե ժամանակն է, որ «ոչ կառուցողական, ժխտողական պահվածքի համար Թուրքիան դուրս բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից», պարոն Մնացականյանն ասաց. «Մեզ համար այսօր խնդրի կարգավորման առավել առաջնակարգ շրջանակը շարունակում է մնալ Մինսկի խմբի համանախագահության հարթակը, որտեղ բավական արդյունավետ համատեղ աշխատում ենք խմբի անդամ երկրների հետ, եւ երբեւէ տարաձայնություններ չեն եղել»։ Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպես է լուծվելու Ադրբեջանից բռնի տեղահանված հազարավոր հայերի ճակատագիրը եւ, արդյոք, նրանց իրավունքների եւ պաշտպանության հարցը օրակարգո՞ւմ է։ Այս կապակցությամբ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Հիշյալ հարցը կարելի է դիտարկել ընդլայնված օրակարգի շրջանակում, որոնք բազմաթիվ են։ Դա նաեւ Հայաստանի ու Արցախի շրջափակման, երկու հանրապետությունների բնակչության անվտանգության հարցն է ներառում։ Բայց ես խոսում եմ առաջնային, գերակա խնդիրների մասին, որոնց լուծումը վստահություն կներշնչեր հակամարտող կողմերին։ Լեռնային Ղարաբաղը ձեւավորված քաղաքական միավոր է, որն իշխանությունների միջոցով արտահայտում է երկրի բնակչության կամքը։ Իսկ այդ բնակչությանը միջազգային եւ այլ հարթակներում ներկայացնողը նրանից մանդատ ստացած ԱՀ իշխանություններն են։ Ու քանի որ նման մանդատ Արցախի ժողովրդի կողմից տրված չէ Հայաստանի իշխանություններին, ապա ենթադրվում է, որ Արցախի իշխանություններն անպայման պիտի լիարժեք ներգրավվեն բանակցություններում»։
Ճեպազրույցի ժամանակ արծարծվող հարցերի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց եւ ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը։ Նա մասնավորապես անդրադառնալով լրագրողների հարցին, թե հակամարտության կարգավորման շուրջ ՀՀ արտգործնախարարի հնչեցրած առաջնահերթությունները համահո՞ւնչ են Ստեփանակերտի կողմից հռչակած առաջնահերթություններին, նշեց. «Մենք շատ ակտիվ համագործակցում ենք Հայաստանի արտգործնախարարության հետ եւ անմիջական շփումների մեջ ենք։ Հատկանշական է, որ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ եւ հետո մենք անկաշկանդ քննակումներ ենք ունենում եւ հստակեցնում մեր դիրքորոշումները։ Արցախի մասնակցությունը բանակցություններին մենք նույնպես շատ ենք կարեւորում, եւ ողջունելի է, որ Հայաստանի նոր իշխանություններն այդ հարցը հաստատակամորեն շարունակում են պնդել եւ դուրս չթողնել օրակարգից»։
Ի պատասխան հարցի, թե ի՞նչ է ենթադրում երկու գերատեսչությունների միջեւ ստորագրված հուշագիրը, Մ. Մայիլյանն ասաց, որ այն թույլ կտա առավել ակտիվ համագործակցել ոչ միայն նախարարների եւ փոխնախարարների, այլեւ տարբեր ստորաբաժանումների մակարդակով։ Ընդ որում, հուշագրում, ըստ առաջնահերթության, հստակ ներառված են այն ուղղությունները, որոնք պիտի իրագործվեն մինչեւ 2021 թվականը։ ՀՀ արտգործնախարարն էլ հավելեց, թե շատ կարեւոր է, որպեսզի պահպանվի խորհրդակցությունների մակարդակը. «Հայաստանը ներգրավված լինելով ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, անհնար է համարում առանց Արցախի մասնակցության համակարգել բոլորիս մտահոգող խնդիրները։ Դուք երեւի հիշում եք, որ մենք այստեղ՝ Ստեփանակերտում հրավիրել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որտեղ բարձրաձայնվել է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության մասին։ Սա մենք երբեք չենք կարող անտեսել, եւ խնդրահարույց հարցը շարունակելու է այնքան մնալ օրակարգում, մինչեւ Բաքվում կհասկանան, որ անհնար է առանց Արցախի մասնակցության վերջ դնել հակամարտությանը»։
Հանդիպման ժամանակ խոսք եղավ նաեւ հակառակորդի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանի, ինչպես նաեւ Մարտունու եւ Մարտակերտի շրջանների մի շարք բնակավայրերի ճակատագրերի վերաբերյալ։ Մասիս Մայիլյանը շեշտեց, թե Բաքվում շատ են սիրում թմբկահարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ մոռանալով, որ հենց իրենք են անտեսում հայերի օրինական պահանջը. «Կարծում եմ, բարոյական չէ խոսել տարածքային ամբողջականության մասին, երբ բռնի տեղահանել են հայերին՝ մասնավորապես Շահումյանի շրջանում եւ Գետաշենում։ Մարդկանց, ովքեր դարեր շարունակ ապրել են իրենց պապենական հողի վրա։ Պահանջատեր ենք եւ այդ հարցում լինելու ենք հետեւողական»։ Մ. Մայիլյանը հավելեց, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը երկրի իշխանությունների առաջնահերթ խնդիրներից է. «Եթե դա որոշ մարդկանց համար զուտ տարածք է, ապա մեզ համար՝ հայրենիք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ»։

09-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO