Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հայացք։ Լեհաստան» ծրագրի մեկնարկը տրվեց

Լեհական հետպատերազմական կինոյի նշանավոր գործիչ Վոյցեխ Հասի «Կլեփսիդրայի առողջարանը» ֆիլմի ցուցադրությամբ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը Ադամ Միցկեւիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի եւ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ հանրության դատին ներկայացրեց «Հայացք։ Լեհաստան» ծրագիրը։ Ցուցադրությանը համընթաց կինոթատրոնում բացվեց նաեւ Վոյցեխ Հասի կինոպաստառների ցուցահանդեսը։ «Հայացք։ Լեհաստան»—ը 16—րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների նախաձեռնած մշակութային ուշագրավ միջոցառումներից մեկն է։ Մինչ ծրագրին անդրադառնալը նշեgք նաեւ, որ սույն միջոցառման շրջանակներում կինոփառատոնի ընթացքում անցկացվելու են միջոցառումներ ե՛ւ կինոմասնագետների, ե՛ւ հասարակության լայն շրջանակների համար։ Ծրագիրն ընդգրկում է ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը լեհ դասականի՝ Վոյցեխ Հասի վերականգնված կինոներն են, մյուսները՝ ժամանակակից լեհական կինեմատոգրաֆի ֆիլմեր։ «Լեհական ծրագրի միջոցով մշակութասեր հանրությանը ներկայացնում ենք մեր կինոարվեստի լավագույն նմուշները, իսկ «Կլեփսիդրայի առողջարանը» ֆիլմը գլուխգործոց է ոչ միայն Լեհաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Մարտին Սկորսեզեն այն համարում է աշխարհի կինեմատոգրաֆի ադամանդներից մեկը»,–ասաց ՀՀ—ում Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչ Մարեկ Ռեսզուտան։ Վերջինս ընդգծեց, որ ֆիլմում նկարահանվել է լեգենդար դերասան, երաժիշտ, գրող, Լեհաստանի պարծանք Յան Նովիցկին, որն ավելի քան 250 տարբեր ստեղծագործությունների հեղինակ է։ Ծրագրի մեկնարկին ներկա էր նաեւ Նովիցկին։ Խոստովանեց, որ առաջին անգամ է Հայաստանում լինում, իսկ մինչ այս պահը մեր երկիրը ճանաչել է կոնյակի միջոցով։ «Ասում են, որ ես 250 տարբեր ֆիլմերի ստեղծող եմ։ 200—ը կարելի է մի կողմ դնել, բայց մնացյալ հիսունն իսկապես հաջողված են»,—կատակում է Նովիցիկին։ Ասում է՝ ստեղծագործական կյանքում նա իրեն հաջողակ կհամարեր, եթե այդ 250 ֆիլմը ջնջեին ու թողնեին միայն «Կլեփսիդրայի առողջարանը»։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրները, գնահատելով Նովիցկիի մեծ ավանդը համաշխարհային կինոյում, հանձնեցին նրա «Փարաջանովյան թալեր» հեղինակավոր մրցանակը։ Նովիցկին իր հերթին շնորհակալության խոսք ասաց մեծ ուշադրության համար։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

09-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO