Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ձմռան վրա ձմեռ»

Կնոջ իրավունքները ոտնահարված են չինական որոշ շրջաններում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


1945 թվական, պատերազմական շրջան. Ճապոնիայի կողմից բռնազավթված Հյուսիսարեւելյան Չինաստանում մի ընտանիք ամեն գնով ձգտում է փրկել եւ շարունակել իր տոհմը։ Երկրի համար չափազանց դրամատիկ այս շրջանում ճակատագրի հասցրած աղետներից ընտանիքի միակ կինը համրացել է։ Վերջինս հույսով է, որ ապագայում դեռ կյանքը պիտի «ժպտա» իրեն։
2019թ. արտադրության «Ձմռան վրա ձմեռ» 120 րոպե տեւողությամբ չինական այս ֆիլմում երիտասարդ ռեժիսոր Ծյան Սին «խտացրել» է կնոջ դերի, կարգավիճակի, իրավունքների մասին չինական հասարակության կարծրատիպային պատկերացումները։ Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան»16—րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում։ Ասուլիսի ժամանակ ռեժիսորը նշեց, որ չնայած Չինաստանն այսօր հասել է զարգացման բարձր մակարդակի, բայց դեռեւս գյուղական շատ համայնքներում կանանց մասին վատ ընկալումներն ու կարծրատիպերը պահպանվում են։ «Կնոջ կերպարը կերտելիս ոգեշնչվել եմ մանկությանս տարիներին ականատես եղած ինչ—ինչ դրվագներով եւ պատմություններով։ Երբ գնում էի գյուղ՝ պապիկիս մոտ ապրելու, այնտեղ կանայք զրկված էին ձայնի իրավունքից։ Կնոջ «ստատուսը» այնքան ցածր էր, որ, օրինակ, ընթրիքի ժամանակ սկզբում պետք է ուտեր հայրը, պապիկը, որից հետո միայն մայրը եւ տատը։ Թեեւ ֆիլմում գործողությունները, պատկերները նկարագրում են 1940—ականների Չինաստանը, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանի հասարակական ընկալումները, այդուհանդերձ, բովանդակային առումով ֆիլմում արծարծվող թեմատիկան մնում է արդիական։ Նման պատկեր այսօր էլ կտեսնեք չինական շատ գյուղերում»,–պատմեց Ծյան Սին։
Խորհրդավոր հանգուցալուծում է ստանում ֆիլմի ավարտը, որտեղ ռեժիսորը խորհրդանշական «կարմիր շարֆով» ցուց է տալիս, որ պատերազմը նաեւ մեծ վնաս հասցրեց ճապոնացիներին, եւ որ սերը չի ճանաչում ո՛չ ռասսայական պատկանելիություն, ո՛չ սահման։ Խոսելով ժամանակակից չինական կինոարտադրության խնդիրներից՝ նա ասաց, որ վերջին տասը տարիների ընթացքում Չինաստանում զարգացում է ապրում կոմերցիոն ֆիլմարտադրությունը։
«Կոմերցիոն ֆիլմերի տեսանկյունից շուկան «ծաղկում է», քանի որ այդ կինոները ֆինանսական մեծ աջակցություն են ստանում։ Առավել դժվար են ընդունվում արտիստիկ, գեղարվեստական ֆիլմերը։ Այն թեմաները, որոնք արծարծվում են այս ժանրի ֆիլմերում, ընկալելի չեն կամ չեն առնչվում լայն հանրությանը։ Այս կինոները ֆինանսական դժվարություններ են ունենում»,–մանրամասնեց ռեժիսորը։
Ծյան Սին ծնվել է Լյաոնին նահանգում։ Վաղ տարիքից սովորել է նկարել։ Ավարտել է Լու Սյունի գեղարվեստի ակադեմիայի միջին դպրոցն ու Չունցինի համալսարանի Մեյշի կինոակադեմիան՝ կինոօպերատորի մասնագիտությամբ։ Ծյան Սինի առաջին խաղարկային ֆիլմը՝ «Յոթ օր», 2015 թվականին Մոնրեալի աշխարհի ֆիլմերի կինոփառատոնում արժանացել է մրցանակի։

09-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO