Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայաստանն աշխարհին կապող կինոկամուրջը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Կաննի» միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն—հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ Նախօրեին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ, մինչեւ հուլիսի 14—ը, կինոսիրահարները կվայելեն միջազգային կինոմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերը։ «Ոսկե ծիրանի» պատվո հյուրերը, մրցութային եւ ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները հանդիսավոր մեկնարկից առաջ անցան կարմիր գորգի վրայով, լուսանկարվեցին ու բարի մեկնարկ մաղթեցին կինոփառատոնի մասնակիցներին։
Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գեւորգ Մելիքյանն ընթերցեց նախագահի ուղերձը, որում ասվում էր, որ «Ոսկե ծիրանը» դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտը թե՛ ներսում, թե՛ դրսում։ «Պետք է արժեւորել այս փառատոնի դերը կինոաշխարհում նոր կամուրջներ ստեղծելու գործում։ Այդ կամուրջներով են Հայաստան եկել եւ շարունակում գալ օսկարակիր կինոռեժիսորներ, դերասաններ, փառատոնի բազմաթիվ հյուրեր։ Այդ կամուրջներով է, որ նրանք բացահայտում են Հայաստանի հոգեւոր եւ նյութական գեղեցկությունը, հիանում են հմայքով, տարվում են գրավչությամբ, հաստատում են մարդկային ջերմ փոխհարաբերություններ, հիմնում բարեկամական եւ գործընկերային կապեր»,–նշված էր ուղերձում։
Ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ, կինոփառատոնի հիմնադիր—տնօրեն Հարություն Խաչատրյանը հիշեցրեց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» փոփոխություններ է կրել. փոխվել են փառատոնի ղեկավար կազմը, դիզայնը, տարբերանշանը, վերանայվել են բազում գաղափարներ։ «Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ «ՎիվաՍել—ՄՏՍ»—ը, ինչը չափազանց ուրախալի է մեզ համար։ Մենք, ինչպես միշտ, Ռալֆ Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը։ Հուսամ՝ այսպես կլինի նաեւ ապագայում»,–ասաց Խաչատրյանը։ «ՎիվաՍել—ՄՏՍ»—ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ տարիներ շարունակ Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող կինոփառատոնը բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլեւ կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում։ Նրա խոսքով՝ փառատոնը վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության եւ աշխարհընկալման յուրօրինակ հարթակ։
Կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ փառատոնը հասել է պատանեկության խենթ ու խելառ տարիքին։ «Ես այդ տարիքում էի, երբ առաջին անգամ փառատոնի շրջանակներում տեսա ամենահուզիչ ու ամենասիրուն ֆիլմերը։ Մեր փառատոնի առաքելությունը ոչ միայն զվարճացնելն է, այլեւ հուզելը, մտածել ստիպելը, այն ձայները լսելի դարձնելը, որոնք այլ կերպ ուղղակի լսելի չէին լինի։ Մեր փառատոնը երջանիկ պատանի է, քանի որ մեծացել է իրեն սիրող եւ հոգատար ձեռքերում»,—նկատեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 16—րդ միջազգային կինոփառատոնն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ։ Ցուցադրության համար ընտրվել են ֆիլմեր «Կաննից», «Բեռլինից», «Ռոտերդամից»։ Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը։ Մնացած ծրագրերը ոչ մրցութային են։ Դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան»։ «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակում ներկայացվելու է 6 ֆիլմ փառատոնի հատուկ հյուրերից երկուսի՝ մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասի եւ Արթուր Արիստակեսյանի գործերից։ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի եւ Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», այլ կինոնկարներ։ Լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահելու է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն։
Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա)։ Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է (Իտալիա)։ Ժյուրիի կազմում ընդգրկված են նաեւ օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) եւ Կլերմոն Ֆերան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը։

09-07-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO