Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ԱՅԼՔ...


Կարեւորը ոչ թե գերավճարի չափն է, այլ գումարը ծախսելու ձեւը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ամփոփել է առաջին կիսամյակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2019թ. 1—ին կիսամյակում փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, ինչի արդյունքում 62,7 մլրդ դրամով կամ 9.6%—ով գերակատարվել է բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը։ Երեկ հրավիրած մամլո ասուլիսում տեղեկացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նկատեց, որ տարվա 2—րդ եռամսյակը միշտ էլ համարվել է հարկային եկամուտների կատարման համար ամենաարդյունավետ շրջանը՝ ապրիլ եւ հունիս ամիսների պատճառով։ Բանն այն է, որ ապրիլը շահութահարկի եւ ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման ամիսն է, հետեւաբար ապրիլին ունենում ենք ամենաբարձր հարկային եկամուտների ապահովվածության ցուցանիշը, հունիսին էլ շահութահարկի եւ ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման ամիսն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ մայիսի 8—ին ասուլիս էր հրավիրել, 100 կետի շրջանակում հնչեցրել էր հարկային եկամուտների ցուցանիշի՝ շուրջ 63 մլրդ դրամի գերակատարման մասին։ ՊԵԿ նախագահը նկատեց, որ հիմա պարզապես պետք է արձանագրել, որ տարվա համար նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով։ Ի՞նչ սպասենք, տարվա մյուս կեսի՞ն էլ այդչափ կամ մոտ գերակատարում է սպասվում։ «Իհարկե, սա չի նշանակում, որ 3—րդ կամ 4—րդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս միտումը պետք է պահենք։ Ու եթե ճիշտ սահմանված համամասնություն ունենայինք, մենք 1—ին կիսամյակում կունենայինք 23 մլրդ գերակատարում, 3—րդ եռամսյակում՝ 15 մլրդ, իսկ 4—րդում՝ 25 մլրդ դրամ գերակատարում։ Ընդհանուր հանրագումարային շուրջ 63 մլրդ դրամ գերակատարումը մենք կապահովեինք»,–շեշտեց Անանյանը։ Միաժամանակ պարզաբանեց, որ հարկային եկամուտները պլանավորվում են ՀՆԱ—ի հիման վրա, այսինքն՝ նախապես կատարվում է ՀՆԱ—ի կանխատեսում։ ՀՆԱ—ի որոշակի տոկոսը պետք է վերաբաշխվի հարկերի տեսքով։ ՀՆԱ—ն պլանավորվել է 6 տրիլիոն 680 մլրդ դրամ, որի 21 տոկոսը պլանավորվել է, որ հարկեր—ՀՆԱ հարաբերակցությամբ պետք է վերաբաշխվի, հետեւաբար ծրագրային նախնական ցուցանիշը՝ 1 տրիլիոն 403 մլրդ—ը 6 տրիլիոն 680 մլրդ—ի 21 տոկոսն է։ Տնտեսության աճի առումով ՊԵԿ—ը էական խնդիր չի տեսնում, այսինքն՝ տնտեսությունն իր բնականոն աճով ապահովելու է 6 տրիլիոն 680 մլրդ դրամը։ Եթե տնտեսությունը կապահովի 6 տրիլիոն 680 մլրդ դրամը կամ դրա շրջանակներում ՀՆԱ արդյունք, ապա նախապես հանրությանը ներկայացված գերակատարման վերաբերյալ կանխատեսումները, ըստ էության, կիրականանան։ Շուրջ 63 մլրդ—ի գերակատարումը կպահպանվի։
Ի դեպ, Դավիթ Անանյանն ընդգծեց, որ իրենց համար ոչ այնքան հետաքրքիր է, թե որքան գերավճար կունենաք՝ 63 մլրդ դրամ, թե 163 մլրդ դրամ, այլ այն, թե ինչպես են ծախսվելու այդ գումարները։ Այլ կերպ՝ ինչ ծախսեր եւ ինչ արագությամբ ծախսեր պետք է արվեն, որ տնտեսությունից հավելյալ հարկեր գանձելու հնարավորություն լինի (կառավարության վերջին նիստում 63 մլրդ դրամի գերավճարների արդյունքում 25 մլրդ դրամի մասով որոշումներն ընդունվել են,—Ա. Մ.)։
Հետաքրքիր է, իսկ ո՞ր ոլորտների հաշվին է այդ գերակատարումը եղել։ Գերակատարման բացվածքը բանախոսը չներկայացրեց. չի կարող. «Պետք է գնանք տեսնենք, թե այս 6 ամսվա ՀՆԱ կառուցվածքում որ ոլորտներում ենք աճ ունեցել, որ ոլորտներն են հարկվել։ Ազգային վիճակագրական ծառայությունն այս տեղեկատվությունը դեռ չի ամփոփել»։
Ստվերից աշխատողների դուրս բերման ի՞նչ ծավալներ է սպասում ՊԵԿ—ը։ Դավիթ Անանյանն անկեղծացավ. մեծ ծավալներ չեն սպասում, «որովհետեւ ակնկալում են, որ հանրության մոտ իրավագիտակցության որոշակի բարձրացում է տեղի ունեցել, ու նրանք սկսել են գրանցել աշխատողներին»։
Չգրանցված աշխատողները մանր ու միջի՞ն բիզնեսի, թե՞ խոշորի տիրույթում են։ Պարզվում է՝ նրանք մանր ու միջին բիզնեսում են, իսկ խոշոր բիզնեսում քիչ են պատահում չգրանցված մարդիկ։ Մանր ու միջին բիզնեսն ունի ցածր շահույթ, ու դրա համար շարունակում են զարտուղի աշխատել։ Թեեւ անկեղծ լինելու համար նշվեց, որ այլ խնդիրներ էլ կան այս մասով. օրինակ՝ հանրային սննդի ոլորտում ընդունված է, որ մատուցողներին որոշակի ժամանակով վերցնում են աշխատանքի, ու մինչեւ ձեւակերպելը նրանք ներքին փորձաշրջան են անցնում։ Դեպքեր են եղել, երբ ՊԵԿ—ը մտել է ստուգումների, տեսել է՝ կա 50 աշխատակից, եւ այո, գործատերը հայտարարագրել է 50—ին, բայց անուն—ազգանունները չեն համընկնում։ Այսինքն՝ քանակը հայտարարագրված է, անձը՝ ոչ։ Եվ սա «տեխնիկական» որոշակի խնդիր է։ Բայց օրենսդրության խնդիր էլ կա։

Առանց դատական ակտի չի զրկվի

Առանց դատական ակտի գույքի բռնագանձման հարցը մեր քաղաքական ու տնտեսական շրջանակների քննարկումից դուրս չի գալիս։ Համապատասխան նախագծի հետ կապված աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որում նաեւ ՊԵԿ—ն էր։ Այդ ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ, այժմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իրավական հարցերով ներգրավված էր։ Արդարադատության նախարարությունն էր ի պաշտոնե ղեկավարում այդ աշխատանքային խումբը։ ՊԵԿ նախագահն ասաց, թե ուրախ է, որ Բադասյանը այժմ, լինելով արդարադատության նախարար, այդ հարցն ի պաշտոնե ավելի համակարգված կտանի առաջ։ Դրա համար էլ ՊԵԿ—ն այժմ մի փոքր հետ է քաշվել այդ պրոցեսից, որովհետեւ համարում է, որ «գործընթացը շատ հուսալի ձեռքերում է»։
Դավիթ Անանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հանրության շրջանում նախագծի վերաբերյալ կան տարընկալումներ։ Ուստի ցանկանում է պարզաբանել, որ հնարավոր չէ որեւէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատական որոշման. «Այս սկզբունքը մշտապես պահպանվելու է։ Պետական որեւէ մարմին իրավունք չունի որեւէ անձից խլել նրան պատկանող գույքը պետությանը պատճառած վնասի դիմաց։ Այդպիսի բան հնարավոր չէ։ Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են։ Չի կարելի եւ հնարավոր չէ այնպիսի իրավական ակտ ընդունել, որն անձին կարող է զրկել սեփականության իր իրավունքից՝ առանց դատական ակտի»։

Կհետաձգվի՞ մաքսատուրքի մեծացման հարցը

Ի վերջո՝ 2020–ից հետո երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքը կմեծանա՞։ «Նման քննարկումներ ընթանում են»,–ի պատասխան՝ հայտնեց ՊԵԿ նախագահը։ Հետո հավելեց, թե երբ մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների բացառում ենք արել, որոնք սպառվելու են։ Մեքենաների հերթը հասել է 2020թ.։ Հայկական կողմը նախապես բանակցեց՝ 5 տարով հետաձգելով հարցը։
Եվ չթաքցրեց. այո, կա՛ կառավարությունում տրամադրվածություն, որ նորից բանակցեն հետաձգելու համար։ Ու անկեղծացավ՝ բայց չգիտի՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ։
Ասուլիսի ընթացքում Դավիթ Անանյանն անդրադարձավ նաեւ այն տեսակետներին, թե հարկային եկամուտներն էականորեն կկրճատվեն, եթե ծխելու դեմ պայքարը խիստ բնույթ կրի։ «Եթե ծխելու դեմ պայքարն այնպիսի ուժգնություն ստանա, ինչի մասին խոսում եք, ապա մենք պետք է պահանջարկն ուսումնասիրենք, հետո մոնիթորինգ իրականացնենք, գնահատենք, թե որքան կլինի արտադրական ծավալների անկումը, որից հետո որոշենք՝ հարկման օբյեկտները պակասել են, թե ոչ։ Թեեւ հարկումն այս շղթայի ամենավերջին օղակն է։ Եթե արտադրվի պակաս ծխախոտ, հարկերը կնվազեն, բայց գուցե արտադրողները արտահանման ծավալները մեծացնեն ու հարկային կորուստը փոխհատուցվի»,—եզրափակեց նա։

10-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO