Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԼՂՀ


Վերակառուցվում է Արցախի մայր բուհի գլխավոր մասնաշենքը

Ստեղծվում է միջազգային չափորոշիչներին համահունչ միջավայր

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի պետական համալսարանի մասնաշենքը, որը նախորդ դարասկզբին է կառուցվել եւ խորհրդային տարիներին երկար ժամանակ որպես քոլեջ (տեխնիկում), գյուղատնտեսական կադրերի պատրաստման դարբնոց էր ծառայում, 1976—ից մանկավարժական ինստիտուտի էր վերածվել՝ հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն բաժիններով։ 1992 թ., երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ, հրետակոծությունների եւ ռմբակոծությունների հետեւանքով շենքն էապես վնասվել էր, եւ մասնակի նորոգումից հետո կրթօջախը շարունակեց իր առաքելությունը։ Չնայած հետագայում առանձին երկու օժանդակ շենք կառուցվեց, սակայն գլխավոր մասնաշենքի վերակառուցման խնդիրը շարունակում էր մնալ օրակարգում։ Դրա անհրաժեշտությունն ավելի զգացվեց, երբ բուհը պետական համալսարանի կարգավիճակ ստացավ եւ ընդլայնեց իր գործունեությունը, ավելացավ ինչպես ուսանողների, այնպես էլ կրթօջախում գործող մասնագիտությունների թիվը։
Վթարային վիճակում գտնվող շենքի երկու թեւերի վերակառուցման խնդիրը 2018—ին կառավարության օրակարգում էր, եւ որոշում կայացվեց շինարարական աշխատանքների ծավալման վերաբերյալ։ Եվ ահա երկրորդ տարին է, ինչ տարածքում ընթանում են միջազգային չափորոշիչներին համապատասխանող կրթական միջավայրի ստեղծման գործընթացները։ Համալսարանի ձախ թեւը կառուցվում է հիմքից, իսկ աջ թեւում ամրացման եւ վերականգնողական փուլի աշխատանքներն են շարունակվում։ Պարզ է, որ հետագա քայլերը հստակեցնելու նպատակով նախագծողներն ու համալսարանականները հաճախ են հանդիպում։
Գործընկերներին աջակցելու համար վերստին Ստեփանակերտում են Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագծողները, ովքեր շենքի արտաքին տեսքից բացի քիչ չեն կարեւորում ներքին բաժանման ու հարդարման արդյունավետ իրագործումը։ Համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը վստահեցնում է, որ «նորույթների պակաս չի զգացվելու եւ գիտական գրադարանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու լաբորատորիաները տեղակայվելու են ընդարձակ սրահներում»։ Նրա խոսքով, անհրաժեշտ սարքավորումների տեղադրման եւ կահավորման խնդիրը նույնպես առաջնահերթությունների շարքում է։
Այս համատեքստում, որպես ծրագրի բարեհաջող ընթացքին նպաստող բաղադրիչ, Արցախի մայր բուհի ռեկտորը խիստ կարեւորում է նա եւ բովանդակային փոփոխությունները, որոնք, նրա համոզմամբ, «դրականորեն են անդրադառնալու կրթության որակի վրա»։ Իսկ այդ տեսանկյունից բուհի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությունը։ Ա. Ղազարյանը հավաստիացնում է, որ նոր ծրագրերին կավելանան նորերը՝ «հաշվի առնելով վերակառուցվող բուհի գիտակրթական գործունեության ծավալման լայն հնարավորությունները», որտեղ, անշուշտ, նոր գաղափարներ եւ մտահղացումներ ծնունդ կառնեն։ Եվ քանի որ կրթօջախում անհամեմատ բարենպաստ պայմաններ են ստեղծվելու ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, ըստ նախագծողների, «հաշվի են առնվում բոլոր մանրամասները»։
Հավելենք, որ Արցախի մայր բուհի գլխավոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են բարերար Ջերարդ Թրփանջյանի ֆինանսական միջոցներով, եւ այն շահագործման կհանձնվի 2020 թ.։
Նկարում. վերակառուցումից հետո այսպիսի տեսք է ունենալու պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը։

10-07-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO