Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում

«.... Միշտ ամենալավն է՝ գործով զբաղվես»

Հուլիսի 2-ին 94 տարեկանում իր մահկանացուն կնքեց ամերիկացի նշանավոր գործարար եւ կառավարման տեսաբան Լի Յակոկկան։ Նրա գրքերը հանրաճանաչ են, իսկ «Ինքնակենսագրությունը» ամեն մի գործարարի համար անփոխարինելի դասագիրք է։ Սա աշխույժ, պատկերավոր լեզվով մի պատում է, թե ինչպես է իտալացի գաղթականների զավակը դարձել ամերիկյան ավտոշինության առաջնորդներից մեկը։
Յակոկկան աշխատանքային կենսագրությունն սկսել է «Ֆորդ»—ում որպես ինժեներ, նախագծել նոր մոդելներ (մասնավորապես՝ «Ֆորդ մուստանգը»), ապա անցել է վարչական աշխատանքի։ Սակայն անսպասելիորեն Հենրի Ֆորդ Երկրորդը նրան հեռացնում է աշխատանքից (ընդ որում՝ հենց Յակոկկայի ծննդյան օրը)։ Յակոկկան ծանր է տանում վիրավորանքը. 32 տարի աշխատել էր «Ֆորդ»—ում, վերջին 8 տարին՝ պրեզիդենտ, ուներ անվիճարկելի ներդրում ընկերության հաջողությունների մեջ, անառարկելի հեղինակություն եւ... չպատճառաբանված ու կոպիտ վերաբերմունք սեփականատիրոջից։
Կամային ջանքերով, ինքնաներշնչումով կարողանում է հաղթահարել ընկճվածությունը, մանավանդ հրավեր է ստանում գլխավորելու «Կրայսլեր» կորպորացիան եւ կարողանում է սնանկության եզրին գտնվող կազմակերպությունը ոտքի կանգնեցնել։ Յակոկկան տարիների հեռվից բնութագրում է իր հոգեվիճակը։ Ֆորդի արարքն անարդարացի էր եւ ստորացուցիչ. պարզապես նախանձել էր Յակոկկայի հեղինակությանը եւ իր կամքը պարտադրել տնօրենների խորհրդին։ «Այնքան նողկալի էր, որ իմ մեջ ցանկություն առաջացավ ինչ—որ մեկի կյանքին վերջ տալու, ընդ որում չգիտեի, թե ո՞ւմ հատկապես՝ Հենրի Ֆորդի՞, թե՞ հենց իմ»։
Յակոկկան նյութապես լիովին ապահովված էր, ուստի, ինչպես ինքն է գրում, կարող էր ամբողջ կյանքում հանգիստ գոլֆ խաղալ։ Սակայն իր վիճակը նա սկսում է գիտակցել եւ գնահատել որպես կենսական ընտրության պահ, երբ մարդն ինքն իրեն ճանաչելու հնարավորություն է ստանում։ Եվ հանգում է հետեւյալ եզրակացությանը. «Ամեն մարդու կյանքում լինում են պահեր, երբ դժբախտությունից ինչ—որ մի օգտակար բան է ծնվում։ Ժամանակներ են լինում, երբ ամեն ինչ այնքան մռայլ է թվում, որ ուզում ես բռնել բախտի վզակոթից ու մի լավ թափ տալ.... Ինձ խեղդում էր զայրույթը, եւ ես պետք է ընտրություն կատարեի. կա՛մ այդ զայրույթը շրջեի ինքս իմ դեմ՝ ամենաողբերգական հետեւանքներով հանդերձ, կա՛մ գործադրեի զայրույթի ծնած էներգիայի գոնե մի մասը՝ փորձելով բեղմնավոր մի բան անել.... Ծանր սթրեսի եւ դժբախտության ժամանակ միշտ ամենալավն է գործով զբաղվես, քո զայրույթն ու էներգիան կառուցողական դարձնես»։
Շատ ուսանելի է Յակոկկայի գործունեությունը «Կրայսլեր»—ում։ Հարկավոր էր ախտորոշել ձախողումների պատճառները։ Դրանք շատ էին, մասնավորապես, «այստեղ չկար միասնական թիմ, կար ընդամենն անհատ խաղացողների չկառավարվող մի խումբ, ընդ որում շատերը չէին տիրապետում դաշտի սեփական հատվածում խաղի կանոններին»։
Մյուս դիտարկումները նույնպես կարող են օգտակար լինել տնտեսավարողների եւ գործարարության առաջնորդների համար։ Եվ ուրեմն, ավտոշինական այդ հսկա կազմակերպության աշխատանքի հիմնական թերությունը համակարգված, միասնական աշխատանքի բացակայությունն էր. «Կազմակերպությունը մանր հերցոգությունների կուտակում էր, որտեղ ամեն մեկը ենթարկվում էր իր սյուզերենին, դա մինի—կայսրությունների մի կծիկ էր, ընդ որում ոչ մեկը ոչ մի ուշադրություն չէր դարձնում, թե ինչ են անում մյուսները»։ Դրանից բացի՝
p ուռճացած էր եւ տարանջատված ղեկավարությունը. կար 35 փոխնախագահ, եւ «ամեն մեկն իր վազքուղին ուներ»,
p չկար կազմակերպական կառուցվածքը ցեմենտող մի հիմք, բացակայում էր գործարար խորհրդակցությունների համակարգը, որտեղ աշխատակիցները կարծիքներ փոխանակեին,
p չկար ֆինանսական հսկողության հստակ եւ միասնական համակարգ, «ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպես են կազմվում ֆինանսական պլանները»,
p փաստորեն գոյություն չուներ ռազմավարական կառավարում. ղեկավարները հազիվ էին հասցնում «անցքերը փակել», «իրենց ուշադրությունը կենտրոնացնում էին ոչ թե այն բանի վրա, ինչը տեղի է ունենալու հաջորդ տարի, այլ այն, ինչը լինելու է հաջորդ ամիս»,
p անիրազեկությունը բնորոշ էր կառավարման բոլոր մակարդակներին. «կազմակերպության մենեջերներն ավելի շատ հայտնի էին որպես գոլֆ խաղացողներ, քան թե ավտոշինության գործի մասնագետներ»,
p կատարվում էին կադրային անհիմն տեղափոխումներ, եւ «կազմակերպության ամեն մի աշխատակից կատարում էր այնպիսի աշխատանք, որին պատրաստ չէր», իսկ դա հատկապես կործանարար էր վերին մակարդակի համար. «տարիներ շարունակ «Կրայսլեր» կորպորացիան կառավարել են մարդիկ, որոնք իրականում չեն սիրել ավտոշինության բիզնեսը»,
p բացակայում էր արտադրության եւ արտադրանքի իրացման կապը, սխալ պլանավորման հետեւանքով կուտակվել էր վիթխարի «իրացման պահեստ»՝ չվաճառված մեքենաներ, փաստորեն մեռյալ կապիտալ, «ֆինանսական մղձավանջ»։
Այս դիտարկումներն էլ դառնում են «Կրայսլերի» վերածնության հիմնարար ծրագիրը, Յակոկկան՝ դրա իրականացման առաջնորդը. ստեղծվում է համախոհների հզոր թիմ, կատարվում են կադրային անհրաժեշտ կրճատումներ, պակասեցվում են կառավարման մակարդակները, իրականացվում հիմնարար շուկայավարություն եւ գովազդ եւ այլն, հակիրճ՝ իսկապես վերածնվում է սնանկության եզրին գտնվող կազմակերպությունը։ Իսկ երանելի նահապետի վերոբերյալ եւ մյուս դիտարկումները, անտարակույս, հարստացնում են կառավարման գիտությունը, դառնում տեսական հիմք գործնական բնույթի խնդիրների արդյունավետ լուծման համար։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

10-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO