Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որ գոհ լինի ե՛ւ ջրամատակարարը, ե՛ւ ջրօգտագործողը

Ինչո՞ւ են անհրաժեշտ համակարգային փոփոխությունները

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Թեեւ Հայաստանն իր ջրային պաշարների հզորությամբ աշխարհում միջին տեղ է զբաղեցնում, սակայն մեր երկրում ջրի արդյունավետ սպառումը շարունակում է մնալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում։ Տարիներ շարունակ համայնքներում ոռոգման ջրի պակասի պատճառով հողօգտագործողների դժգոհությունները չեն պակասում։ Որքան էլ նրանց հետ պայմանագրեր են կնքվում, որ սեզոնին յուրաքանչյուրն իր անհրաժեշտ ոռոգման չափաբաժինը ստանա, այդուհանդերձ խնդիրները չեն լուծվում։ Օրինակ՝ վերջին օրերին խմբագրություն են դիմել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի այգեգործական տարածքի ամառանոցների բնակիչները՝ նշելով, որ ոռոգման սեզոնն արդեն հատել է հասարակածը, իսկ իրենք ընդամենը մեկ անգամ են ջուր ստացել եւ այգիները չորացման վտանգի տակ են։
Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ջրօգտագործող ընկերությունների՝ ՋՕԸ—ների կառավարման մոդելը վերանայելու հարց էր բարձրացրել՝ նշելով, որ ներկա մոդելն այլեւս նպատակային չէ եւ անհրաժեշտություն կա անցում կատարելու կառավարման այլ ձեւի։ Օրեր առաջ պատկան կառույցի ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, որ անարդյունավետ աշխատանքի հետեւանքով ջրօգտագործող ընկերությունները շարունակում են կուտակել պարտքեր, խնդիրներ առաջացնել, եւ նույնիսկ հարցադրում էր արել՝ ոլորտի կառավարումը թողնել ջրօգտագործող ընկերությունների՞ն, թե՞ անցում կատարել կառավարման մեկ այլ մոդելի։
Քանի որ ոռոգման թեժ սեզոնն է, ուստի պատկան կառույցի ղեկավարը առաջարկել էր խնդիրների արդյունավետ տարբերակ մշակել ոռոգման սեզոնի ավարտին։ Նա չի բացառել, որ ջրօգտագործողները մնան, սակայն որոշ փոփոխություններ կատարվեն իրենց գործող կանոնադրության մեջ։ Այս տարբերակը եւս կարող է ջրօգտագործման ոլորտի բարեփոխման, առողջացման տարբերակ լինել։
Կառավարության վերջին նիստին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես ոլորտը ամենախնդրահարույց համակարգերից մեկը որակեց՝ մատնանշելով տարիներ շարունակ պարտքերի կուտակման հանգամանքը։ Ներկայումս առկա պարտավորությունները մարելու եւ զրոյացնելու համար 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ջրային կոմիտեին կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ։
Որպեսզի ոռոգման համակարգը արդյունավետ գործի, իրենց առաջարկներն ունեն նաեւ ջրօգտագործող ընկերության ղեկավարները։ Նրանց տեսանկյունից էլ խնդիրը ոչ թե իրենց սխալ կառավարման մեջ է, այլ մի շարք գործոնների։
Խնդիրներն այս ոլորտում կախված են բյուջեից։ Ըստ «Շիրակ ՋՕԸ—ի» ղեկավար Ռուստամ Գրիգորյանի, եթե բյուջե ներկայացված համապատասխան ծախսերը չեն հաստատվում, առաջանում են լուրջ խնդիրներ։ Նրա տեղեկացմամբ, իրենց համար առաջնահերթ է, որ գյուղացին ջուրը համապատասխան եղանակային ժամանակաշրջանում ստանա։ Ջրատարների թողունակությունն է թույլ։ Ասում է՝ ջրօգտագործողն այսօր հասկացել է, որ պետք է հերթ կանգնի՝ գիշեր—ցերեկ սկզբունքով։ Ջրամատակարարումը 90 տոկոս ինքնահոս եղանակով է կատարվում։ Ջուրը վերցնում են «Ջրառ» ՓԲԸ—ից, Արփի լճից, այսինքն՝ Շիրակի մարզում ջրի խնդիր չկա։ Կա ջրային ռեսուրս, սակայն զուգահեռ նաեւ ջրային կորուստ՝ ջրագծերի եւ ջրամբարների բացակայության անմխիթարության պատճառով։
Ըստ Գրիգորյանի՝ ջրի հասույթը 2017 թ. մոտավորապես կազմել է 117 մլն դրամ, որի հավաքագրումը 100 տոկոս կատարվել է, կորուստներն էլ եղել են նորմայի մեջ։ Նույնը կարելի է ասել 2018 թ. համար, չնայած այն հանգամանքին, որ ջրի սպառումը քիչ է եղել անձրեւոտ սեզոնի պատճառով։
«Լոռի» ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, օրինակ՝ յուրաքանչյուր տարի իրականացնում է ոռոգման համակարգերի հիդրոտեխնիկական կառուցվածքների, էլ. տեխնիկական սարքավորումների, տրանսպորտային միջոցների եւ մեքենա–մեխանիզմների հիմնական եւ ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։ Քանի որ «Լոռու» ջրանցք տեղամասում ոռոգման սեզոնը ավելի վաղ է սկսվում, ուստի վերը նշված աշխատանքների իրականացումը սկսվում է փետրվարի սկզբներին, իսկ Գետիկ տեղամասում՝ ապրիլի վերջերին։ Այս շրջանում մաքրման աշխատանքներ են իրականացվում նաեւ Շնողի ներտնտեսային ջրանցքում եւ Այրում–Ճոճկան ջրանցքում։
«Լոռի» ՋՕԸ–ի ղեկավար Կարեն Ոսկանյանի տեղեկացմամբ, սակայն, կատարված աշխատանքներով հանդերձ առաջանում է ջրի սակավության խնդիր՝ ջրաղբյուրներում ոչ բավարար ջրի քանակության պատճառով։ Ուստի ջրօգտագործողների ջրի պահանջը բավարարելու համար խիստ անհրաժեշտ է համարում ջրամբարների կառուցումը։
Ընկերության ղեկավարության կողմից ջրային տնտեսության պետական կոմիտեին բազմիցս դիմում է գրվել այն խնդրով, որ վերակառուցվի Գետիկի անավարտ ջրամբարը թեկուզ մինչեւ 5 մլն խմ ջրի ծավալով։ Ակնկալվում է, որ վերոնշյալ ջրամբարի գոյությունը կնպաստի Նալբանդի մեծ ջրանցքում միշտ հաստատուն քանակությամբ ջրի ապահովմանը եւ ամբողջ հզորությամբ աշխատելուն, ոռոգվող հողատարածքների, ինչպես նաեւ հացահատիկային եւ բանջարաբոստանային կուլտուրաների տեսակների ավելացմանը։ Կ.Ոսկանյանի խոսքով, ՀՀ կառավարության աջակցությունը ջրամբարի վերակառուցմանը, բացի ոռոգման խնդիրները լուծելուց, նաեւ նոր շունչ կհաղորդի Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր եւ ամենաջրառատ Թռչկանին։
Գեղարքունիքի մարզում գարունը ուշացումով է գալիս։ Մարզի բնակիչներն էլ համեմատաբար ուշ են սկսում գյուղատնտեսական աշխատանքները։ Սակայն ըստ «Գեղարքունիք» ՋՕԸ–ի ղեկավար Հայկ Սհոյանի, դա չի նշանակում, թե մինչ այդ անելիք չունեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ոռոգման աշխատանքներին։
Ջրօգտագործող ընկերությունը նախորդ 15 տարիներին ավելի քան 118 մլն դրամի պարտք է կուտակել հարկային չկատարված պարտավորությունների, գնումների գծով պարտքերի, վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի, փոխառությունների պատճառով։ Դրանք գոյացել են նախատեսածից ավելի ծավալով ծախսած ջրի դիմաց բնակիչների պարտքի պատճառով։
Տարեսկզբից իրավիճակը փոխվել է։ Սհոյանի գնահատմամբ՝ 37 համայնքների շուրջ 12 հազար տնտեսության ոռոգման ջուր մատակարարող ՋՕԸ—ն 7 մլն դրամ ջրի վարձավճար է գանձել, որին էլ գումարելով պետական աջակցությամբ հատկացվող գումարը (սուբսիդիա)՝ էլեկտրաէներգիայի ծախսի հիմնական մասն արդեն վճարել են։
«Անկախ նրանից՝ գումար կա, թե ոչ, պետք է նախապատրաստվել ոռոգման սեզոնին՝ պոմպերը վերանորոգել, ջրանցքները մաքրել... Ի տարբերություն Արարատյան դաշտի, մեզ մոտ ոռոգման նախապատրաստման աշխատանքներն սկսում ենք մայիսից, մաքրման աշխատանքները՝ ավելի ուշ, ոռոգումն սկսելուց մի քանի օր առաջ, որ կատարված աշխատանքն արդյունավետ լինի, մաքրված առուն նորից չլցվի տիղմով ու աղբով»,–ասաց Հայկ Սհոյանը։
Այս պահին ընկերության առաջնահերթ խնդիրների շարքում պոմպերի ու պոմպակայանների նորոգման, ջրանցքների բարեկարգման աշխատանքներն են։ Բնականաբար, առկա բազմաթիվ հիմնախնդիրները սեփական միջոցներով լուծելու հնարավորություն չունեն։ Սակայն հույս ունեն, որ մարզերի հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրի աջակցությամբ կկարողանան մի շարք անհետաձգելի աշխատանքներ իրականացնել։ Օրինակ՝ Աստղաձորի ընդունիչ ավազանի եւ ալիքապաշտպան պատնեշի կառուցումը. առաջին աստիճանի պոմպակայաններում Սեւանա լճի ալիքների ազդեցության տակ պոմպակայանը մնացել է օդի մեջ, անհրաժեշտ է պատնեշել, որ ալիքները չքանդեն այն։
«Ծովինարի ջրհան կայանում, որը նաեւ Արծվանիստ համայնքին է ջուր մատակարարում, պոմպակայանի տանիքն ամբողջությամբ քայքայված է»,–շարունակում է թվարկել ՋՕԸ–ի ղեկավարը։ Արծվանիստ համայնքի ջրհան կայանում նույնպես ալիքների ազդեցությամբ պոմպակայանը վթարային վիճակում է հայտնվել։ Ծովագյուղում ունեն այրված շարժիչ։ Սարուխանի մոտեցող ջրանցքը պետք է հիմնանորոգվի։ Վարդենիսի տարածաշրջանի երկու գյուղում խորքային հորերի վերանորոգման կարիք կա։ Այս տարածքում ունեն դեռ խորհրդային ժամանակներից ժառանգած շուրջ 50 խորքային պոմպեր, որոնք բոլորն էլ վերանորոգման կարիք ունեն։Եվ այս ամենը՝ հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրի միջոցներով։
Ընդհանուր առմամբ, այս ծրագրի միջոցներից շուրջ 7 մլն դրամ կուղղվի պոմպերի ու պոմպակայանների նորոգմանը։ Միաժամանակ խորքային հորի երկու նոր պոմպ են ցանկանում ձեռք բերել այդ ծրագրով։
Տարածաշրջանի համար անհրաժեշտություն է նաեւ Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցումը, դրա շնորհիվ արդյունքում տարեկան 3,5 մլն կվ կամ 130—140 մլն դրամի հոսանք կխնայվի։ Սակայն այս դեպքում արդեն հովանավորի կարիք կունենան։
Շարունակելի

10-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO