Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ես տուն կվերադառնամ»

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը բացվեց հայ-ռուսական արտադրության ֆիլմով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

«Ոսկե ծիրան» օր 3-րդ։ «Ես տուն կվերադառնամ» ֆիլմի ցուցադրումով կինոփառատոնը բացեց «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը։ Հայ-ռուսական համատեղ արտադրության լիամետրաժ կինոնկարում հոգեբանական բարդ իրավիճակում հայտնված հայկական ընտանիքի պատմություն է։ Ինչպես երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ֆիլմի ռեժիսոր Դարյա Շումակովան՝ Հայաստանում այն ցուցադրվում էր առաջին անգամ։ «Երբ հանդիպեցի պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի հետ, նա ասաց, որ ցանկանում է ֆիլմ նկարահանել հոր վերադարձին սպասող տղայի մասին։ Համաձայնեցի։ Եկանք Հայաստան։ Նկարահանումներն իրականացրեցինք Շամշադինի շրջանի Մովսես գյուղում՝ Բենիկի ծննդավայրում։ Պատերազմի հետ որոշակիորեն կապ ունեցած տեղի գյուղացիները մեզ հետ զրույցում ուշագրավ պատմություններ էին պատմում պատերազմի օրերից»,—ասաց Շումակովան։ Ֆիլմի ռեժիսորը նաեւ նշեց, որ դերասանները որոշ ժամանակ ապրել են գյուղում՝ այնտեղի նիստուկացին, միջավայրին ու սովորույթներին ընտելանալու համար։ Ասում է՝ սիրահարված է Հայաստանին։ Մեր երկրում ռուս ռեժիսորին ամեն բան դուր է գալիս։ «Երբ ոտք դրեցինք Երեւան, մեր օպերատորը հիացած էր։ Նա ապշած ցույց էր տալիս քաղաքի ճարտարապետությունը, զարմացած էր Երեւանի տուֆ քարի տեսակով։ Ասում է՝ հրաշալի են Հայաստանի գույները...»,—հիացմունքի խոսքեր ասաց Շումակովան։ Ֆիլմի հայ պրոդյուսեր Բենիկ Առաքելյանը նկատեց՝ խնդիրը, որ դրել էին իրենց առջեւ, լուծված է. «Մենք ցանկանում էինք նկարահանել հայ—ռուսական կինո եւ արեցինք այդ։ Բոլոր դերասանները Երեւանից են։ Դաշան հայկական կոլորիտն իր պատկերացմամբ ու ընկալմամբ է մատուցել։ Նա ֆիլմում ցույց է տվել հայերի հանդեպ ունեցած իր ամբողջ սերն ու համակրանքը»։
Փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը, անդրադառնալով այս տարվա ծրագրային փոփոխություններին, նշեց. «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, որը երկար տարիներ փառատոնի կարեւոր մասն էր կազմում, վերափոխվեց։ Հայկական ֆիլմերը կտեսնեք արդեն «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում։ Փոփոխության նպատակն է՝ ընդլայնել սահմանները, որպեսզի հայկական կինոն կարողանանք դիտարկել տարածաշրջանային կոնտեքստում։ Այս տարի ունենք երկու հայկական ֆիլմ։ Օգտվելով այն առիթից, որ փառատոնը տեղի է ունենում Հայաստանում, խորհրդանշական համարեցինք «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրի բացումը կատարել հենց հայկական ֆիլմով»։
«Ես տուն կվերադառնամ» հայ—ռուսական արտադրության 87 րոպե տեւողությամբ լիամետրաժ ֆիլմն արդեն ներկայացվել է «Մոսկվա» կինոթատրոնում։ Բացմանը ներկա էր ֆիլմի ողջ անձնակազմը՝ դերասանները, նկարահանող խումբը, պրոդյուսերը, սցենարի հեղինակը, այլք։ Կինոնկարում ընտանիքի հայրը երբ պատերազմից տուն է վերադառնում, որդին չի համակերպվում այն մտքի հետ, որ տանը հասուն տղամարդ պետք է ապրի։ Փոքրիկի ուղեղում հոգեբանական հակասություն է հասունանում, որը դրդում է նրան հեռանալ տնից։ Որոնումների, մտորումների արդյունքում երեխան բացահայտում է ինքն իրեն, սկսում է հասկանալ իր զգացմունքներն ու մտքերը։ Ֆիլմի վրա աշխատել են օպերատոր Սերգեյ Կոմարովը, նկարիչ Օլգա Սոկոլովան, հնչյունային ձեւավորող Ալեքսանդր Վոլոդին, մոնտաժող Իրինա Բիչկովան, երաժշտությունը՝ Անթոնի Ֆիլբի։ Նկարահանվել են՝ Էդիկ Առաքելյանը, Ֆրունզ Ամիրխանյանը, Տաթեւ Գրիգորյանը, Ներսես Ավետիսյանը, Մարջան Ավետիսյանը, Բենիկ Առաքելյանը։ Բացի Առաքելյանից, ֆիլմում որպես պրոդյուսեր աշխատել են նաեւ Աննա Գասպարյանը եւ Մակար Զապարոժսկին։
Սցենարի հեղինակ Դարյա Շումակովան ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է տեղի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասընթացը (Ա. Սուրիկովայի եւ Վ. Ֆոկինի ռեժիսորական արվեստանոց)։ 2004—ից կինոարտադրության ոլորտում է որպես լուսանկարիչ եւ երկրորդ ռեժիսոր։ Աշխատել է ռեժիսորներ Ս. Գովորուխինի, Ա. Կոտի, Պ. Լունգինի, Ն. Դոստալի, Դ. Դյաչենկոյի, այլ հայտնի արվեստագետների հետ։ Ռեժիսորների եւ սցենարիստների «Կուլտբյուրո» լաբորատորիայի մասնակից է։ Ավելի քան ութ կարճամետրաժ ֆիլմերի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր։ Հեղինակած ֆիլմերն են՝ «Ստվերը զգալով» (2011, կ/մ), «Մեղեսիկ» (2012, կ/մ), «Ինչպես կին ձեռք բերել» (2015), «Ես տուն կվերադառնամ» (2018)։

10-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO