Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԼՂՀ


Կառուցվում է ժամանակակից երիտասարդական կենտրոն

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքին հարող ընդարձակ տարածքում եվրոպական չափանիշներին համահունչ երիտասարդական կենտրոն է կառուցվում։
Խոշոր համալիրը, որ բացառիկ է իր տեսակով եւ բովանդակությամբ, կառուցվում է «Տաշիր» բարեգործական ընկերության հովանավորությամբ՝ «Հայաստան» համահայկական ծրագրի շրջանակում։ «Եվրոստրոյ» շինընկերության գլխավոր ինժեներ Տիգրան Ավանեսյանի հավաստմամբ՝ «կենտրոնի նախագիծը անակնկալներ է խոստանում երիտասարդներին»։ Նախադեպը չունեցող համալիրում կտեղակայվեն «ընդգրկուն միջոցառումների համար նախատեսված մեծ դահլիճն ու ժամանցի երկու սրահները, կինոթատրոնն ու ամֆիթատրոնը, 300 տեղանոց մարզադահլիճը»։ Այն կունենա գրադարան, սննդի կետեր եւ խանութներ, սպասարկման այլ ծառայություններ։
Գլխավոր կապալառուն՝ «Եվրոստրոյը», շինարարությունն իրականացնում է պատշաճ որակով՝ հավատարիմ մնալով նախագծի պահանջներին։ Տիգրան Ավանեսյանը վստահեցնում է, որ կենտրոնը, մարզամշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման տեսանկյունից, եզակի երեւույթ է լինելու ոչ միայն ստեփանակերտցիների, այլեւ Արցախի մայրաքաղաք ժամանող հյուրերի, զբոսաշրջիկների համար, ուր չի բացառվում նաեւ միջազգային մրցաշարերի եւ փառատոների կազմակերպումը։
Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների՝ երիտասարդական ժամանակակից կենտրոնը տանտերերի համար իր հյուրընկալ դռները կբացի 2020 թվականին։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am

11-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO