Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Խնդիրներով, բայց վճռական տրամադրված

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» կադրային որոշ խնդիրներով, բայց պատվախնդիր նկրտումներով է պատրաստվում Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիա» անվամբ ակումբի հետ այսօրվա հանդիպմանը։ Այդ մասին նախախաղային ասուլիսում հայտնեց մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
Սկզբում նա հակիրճ ու խոսուն ձեւակերպմամբ ներկայացրեց իր խաղացողների ներկայիս պատրաստականության ընդհանուր պատկերը. «Արել ենք այն, ինչ հասցրել ենք։ Կարծում եմ, այսօրվա դրությամբ տղաները բավականին լավ մարզավիճակում են, ֆունկցիոնալ վիճակը բավարար է»։
Պարզ դարձավ նաեւ, որ մակեդոնացիների հետ առաջին հանդիպմանը Հայաստանի վերջին առաջնությունում 4—րդ տեղը գրաված «Ալաշկերտը» ներկայանալու է առանց նորեկների։
«Ղադիմյանն ու Ավագիմյանն այս գիշեր են միացել մեզ։ Բրազիլացիներից մեկը ժամանել է երկու, մյուսը՝ մի քանի օր առաջ։ Բնականաբար, նրանք դեռ չեն ընտելացել Հայաստանի ու մեր թիմի պայմաններին։ Ասեմ ավելին՝ չեն լինելու մեկնարկային կազմում։ Նոր ֆուտբոլիստներն ունակ են ուժեղացնելու մեր թիմը, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում։ Դա կարող է այս հանդիպումներում որոշակի խնդիր առաջացնել, բայց, կարծում եմ, տղաները պատվով դուրս կգան իրավիճակից»,–խոստովանեց մարզիչը։
Ըստ նրա, անգամ այդ պարագայում «Ալաշկերտը» առավելագույնի ձգտումով է մրցելու բալկանյան ակումբի հետ՝ նպատակ ունենալով հաղթահարել որակավորման անդրանիկ փուլը։ «Մեր ակումբի ղեկավարությունն իրոք բավականին լավ աշխատանք է կատարել նախապատրաստական փուլում։ Իսկ «Ալաշկերտը» ավանդույթներ ունեցող պատվախնդիր ակումբ է, որը միշտ ձգտում է առավելագույնին։ Չեմ կասկածում, որ այս անգամ նույնպես այդպես է լինելու։ Պարզապես, խնդիրն այն է, որ մեր թիմը դարպասապահից բացի մյուս հիմնական գծերը ուժեղացնելու կարիք ունի։ Դրանք որակյալ խաղացողներով համալրելու դեպքում նորից նշանառության տակ կառնենք բոլոր տիտղոսները»,–նկատեց Ա. Խաշմանյանը։
Այնուհանդերձ, մարզիչը հակված չէ ձախողում համարելու հնարավոր պարտությունը մակեդոնական թիմից։ «Առհասարակ, խաղերից առաջ շատ է խոսվում այն մասին, թե թիմերից որն է այդ զույգի ֆավորիտը։ Իսկ ես եղել ու մնում եմ այն կարծիքին, որ մրցակցությունը սկսվում է 0։0 հաշվից։ Այսինքն, հանդիպումից առաջ մրցող թիմերն ունեն հավասար հնարավորություններ։ Խոսքս, իհարկե, ուժերի բացահայտ անհավասարությամբ դեպքերի մասին չէ։ Ասացիք՝ ձախողում։ Պատասխանեմ այսպես՝ ողբերգություն չի լինի, եթե չանցնենք մակեդոնական թիմին, քանզի ֆուտբոլում պատահում է ամեն ինչ։ Սակայն, մեր առջեւ այս փուլը հաղթահարելու խնդիր է դրված։ Դրա լուծմանը ձեռնամուխ ենք լինելու՝ հիշելով, որ պայքարելու ենք մեզ համար որոշակիորեն անհայտ մրցակցի հետ։ Բնականաբար, ուսումնասիրել ու վերլուծել ենք նրանց խաղը, բայց դա առանձնապես շատ տեղեկատվություն չի տվել մեզ։ Ընդհանուր պատկերացում ունենք, սակայն դժվար է ասել, թե ինչպիսի մարտավարությամբ կխաղան մեր դեմ։ Այսինքն, պետք է հիմնվենք մեր հնարավորություններին եւ փորձել նախաձեռնող լինել»,–նշեց բանախոսը։
Անդրադառնալով նոր մրցաշրջանի հանրապետական մրցումներում «Ալաշկերտի» հեռանկարներին՝ Ա. Խաշմանյանը նկատեց, որ միայն ճիշտ աշխատանքով է հնարավոր դիմանալ հայկական ֆուտբոլում նկատվող մրցակցության աճին։ «Հայաստանում այսօր բավականին մեծ զարգացում է նկատվում։ Շատ լավ թիմեր կան, որոնք ֆինանսապես ապահովված են ու լրջորեն համալրվում են։ Եթե ուզում ենք մրցունակ լինել, ապա պետք է ժամանակին համընթաց քայլենք։ Հակառակ պարագայում՝ այլեւս անելիք չենք ունենա։
Պետք է կարողանանք գտնել փորձառու եւ երիտասարդ խաղացողների արդյունավետ համադրում։ Այս պահին այլ տարբերակ չունենք։ Իսկ համալրումն ընդհանուր առմամբ վատը չէ, բայց միայն մեր առաջնության, այլ ոչ թե եվրոպական չափանիշներով»,–եզրափակեց նա։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

11-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO