Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ստամբուլն իր դրական ու բացասական կողմերով

Թուրքական «Վերջին ելքը» կինոնկարը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ստամբուլի հրաշալիքներն ու բացասական երեւույթները էկրանավորում են ստացել սցենարիստ Ջան Քանթարջիի 2018 թվականին նկարահանած «Վերջին ելքը» կինոնկարում։
«Ոսկե ծիրան» 16—րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ներկայացված 93 րոպե տեւողությամբ ֆիլմի հերոսը՝ Թաշինը, Ստամբուլում՝ քաոսով ու երեսպաշտությամբ սնվող բետոնե այդ հսկայական ջունգլիում իր գոյությունից շնչահեղձ, հուսաբեկ ճարտարապետ է։ Մի գիշեր նա գտնում է հին ընկերոջը՝ Սիրենին։ Վերջինս վերափոխված կին է, որն այժմ ապրում ու աշխատում է օրգանական ֆերմայում՝ Թուրքիայի հեռավոր հարավային ափին։ Առաջին իսկ հայացքից հմայվելով՝ որոշում է Սիրենի հետ հարավ գնալ։ Իրերը տեղավորում է ճամպրուկում եւ գործընկերներին հրաժեշտ տալուց հետո ուղեւորվում օդանավակայան. Թաշինը դեռ չգիտի սպասվող անհաջողությունների ու կյանքի ճանփին հանդիպած խոչընդոտների մասին։
«Ֆիլմում երեւում է Ստամբուլի անկառավարելի զարգացումը։ Հատկապես վերջին տարիներին քաղաքը շատ արագ է առաջ գնում։ Նշեմ, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մտածում էինք ստեղծել գիտաֆանտաստիկ ֆիլմ, բայց, ավաղ, այդ նախագծի համար համապատասխան ֆինանսավորում չկարողացանք հայթայթել։ Այդ ընթացքում մի կինոքննադատ հարցրեց, թե ինչո՞ւ ենք ցանկանում հակաուտոպիա նկարահանել ապագայի մասին, երբ ներկան արդեն իսկ այդպիսին է։ Հետեւեցինք նրա խորհրդին»,—լրագրողների հետ զրույցում պատմեց կինոժապավենի սցենարի հեղինակ Ջան Քանթարջին։
Իսկ ի՞նչն է հատկապես կարեւորվում, ո՞ր թեմատիկան է առաջնային դերում թուրքական կինոյում հարցին ի պատասխան ընդգծեց՝ հատկապես մեծ տեղ են տալիս ընտանիքի թեմային։ Ասում է՝ Օսմանյան կայսրությունում պետությունն աշխատում էր ընտանիքի, համայնքի, մեծ միավորների հետ, բայց երբ հիմնադրվեց հանրապետությունը, պետությունը սկսեց աշխատել անհատի հետ։ «Մեր ժապավենում չենք փորձում ներկայացնել Ստամբուլը, որպես մի մեծ ընտանիք, մենք խոսում ենք անհատի մասին, որն առերեսվում է քաղաքին»,—մեկնաբանեց սցենարիստը։ Քանթարջին հայ լրագրողներին պատմեց նաեւ Ստամբուլում առկա խնդիրների մասին։ Ասաց, որ քաղաքում հոգածության եւ պահպանության կարիք ունեն հատկապես մշակութային արժեքները։
«Ժամանակն անցնում է, իսկ արժեք ներկայացնող կառույցները անհետացման եզրին են։ Մարդիկ, երբեմն ոչ անկեղծ, բայց ափսոսանք են հայտնում։ Ամենամեծ խնդիրն այն է, որ բնակիչների միջեւ չկա քաղաքի զարգացման վերաբերյալ ընդհանուր համաձայնություն։ Ստամբուլը ներկայացնում է այսօրվա Թուրքիայի դեմքը։ Քաղաքում ապրում են պահպանողականներ, աշխարհիկ մարդիկ. ամեն ծայրահեղության կարելի է հանդիպել այնտեղ։ Մեր ֆիլմի հերոսը անցնում է բոլոր ուղղություններով՝ ե՛ւ պահպանողական է, ե՛ւ աշխարհիկ»,–նշեց սցենարիստը։

11-07-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO