Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Պետք է մեծացնել մարդկային կյանքի նկատմամբ հոգատարությունը

Պարբերաբար եւ չարամիտ խախտումների հեղինակները կպատժվեն

Վերջերս տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարներն առիթ դարձան մեկ անգամ եւս բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրներն ու անդրադառնալու ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրության պատճառներին։
Ոստիկանության կողմից մշակված օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով (խոսքը բալային համակարգի ներդրման մասին է)։ Նախագծով առաջարկվում է պարբերաբար խախտումներ անող կարգազանց վարորդներին ընդհանրապես զրկել վարորդական իրավունքից։ Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը կարեւորեց նախագծի հնարավորինս շուտ ընդունումը։
Ոլորտում առկա խնդիրների պատճառները մի քանիսն են՝ կարգազանց վարորդները, անբարեկարգ ճանապարհները, գծանշանների բացակայությունը, ճանապարհային ոչ լիարժեք կահավորումը, մեքենաների անբարեխիղճ տեխզննումը, կրթական գիտակցության պակասը եւ այլն։
Վարչապետի կարծիքով՝ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտ չի բերում, եթե բերում է՝ ընդամենը՝ տեղային. «Այնպես որ պետք է նախ՝ ընդհանուր ոստիկանության բարեփոխումների փաթեթում մենք ճանապարհային ոստիկանության աշխատանքը եւ ընդհանրապես ճանապարհային անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը պետք է վերագնահատենք, երկրորդը՝ բալային համակարգի ներդրումն է, եւ երրորդը՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որպեսզի քաղաքացիներն իրենք էլ հնարավորություն ունենան նաեւ նպաստ բերել երթեւեկության անվտանգության պահպանմանը»։
Երեկվա նիստում վարչապետը նաեւ մեկ հաճելի լուր հայտնեց. 2020թ. հունվարի 1—ից ՀՀ—ում 10 տոկոսով կբարձրանա կենսաթոշակի չափը։ Նաեւ հիշեցրեց, որ սեպտեմբերի 1—ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։

12-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO